Հարսիկը (հեռուստասերիալ)

Հարսիկը (անգլ.՝ Child Bride, Child Marriage, հինդի՝ "बालिका वधू"), հնդկական հեռուստասերիալ՝ ստեղծված Colors TV հեռուստաալիքի կողմից։ Այդ հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել 2008 թվականի հուլիսի 21-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը, ունի 2248 դրվագ։ Գործողությունները ծավալվում են Հնդկաստանի հյուսիսարևմտյան Ռաջաստան նահանգում։ Ներկայացվում է մանուկ հասակում ամուսնացած աղջկա կյանքը։ Առաջին եթերաշրջանը նվիրված է Անանդիի և Ջագդիշի կյանքին, որոնք արդեն ամուսնացած էին երեխա ժամանակ։ Երկրորդ եթերաշրջանը արտացոլում է Անանդիի աղջկա՝ բժիշկ Նանդինիի կյանքը, որը նույնպես երեխա-հարսնացու էր։ «Հարսիկը» հեռուստասերիալը շատ զգայուն է ներկայացնում՝ երեխաների աղետալի վիճակը, որոնց իրենց կամքին հակառակ ստիպում են ամուսնանալ հանուն ավանդույթի և պատասխանատվություն կրել իրենց հետագա կյանքի համար[1]։

Հարսիկը
Balika Vadhu
Изображение логотипа
ԺանրIndian soap opera?
Երկիր Հնդկաստան
Ռեժիսոր

Սիդհարթ Սենգուպտա

Փրադիփ Յադավ
Գլխավոր
դերերում
Շաշանկ Վյաս, Avika Gor?, Pratyusha Banerjee?, Սուրեկհա Սիքրի, Vibha Anand? և Toral Rasputra?
Սցենարիստ

Պուռնենդու Շեխար
Գաջրա Քոթարի
Ռաջեշ Դուբեյ
Ուշա Դիքսիտ
Ռագուվիր Թոմագոլա
Մանիշա Սինգհ
Քովիդ Գուպտա

Ռաման Մանաքթալա
ԽմբագիրՍանտոշ Սինգհ
Ջանակ Չաուհան
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ2245
Էկրաններին էհուլիսի 21, 2008-ից հուլիսի 31, 2016
ԸնկերությունSphere Origins
Պատկերի ձևաչափ576i (SDTV)
1080i (HDTV)
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Հեռուսասերիալը համարվում է առաջին հնդկական սերիալը, որն ունի 2000 և ավելի դրվագներ։

Հեռուսասերիալի բոլոր սերիաները կարող եք դիտել erevanjan կայքում։

Շոուն ունի 2 եթերաշրջան. առաջին եթերաշրջանը կոչվում է Balika Vadhu – Kacchi Umar Ke Pakke Rishte (անգլ.՝ Child Bride — Strong Relationships of Tender Age, Child Marriage — Strong Relationship of Tender Age, հայերեն՝ Հարս-երեխա, Երեխայի ամուսնությունը - ամուր հարաբերությունները վաղ տարիքում), իսկ երկրորդը՝ Balika Vadhu — Lamhe Pyaar Ke (անգլ.՝ Child Bride — Moments of Love, Child Marriage — Moments of Love, հայերեն՝ Հարս-երեխա - սիրո դրվագները, Երեխայի ամուսնությունը - սիրո դրվագները )[2][3][4]։

Դիպաշար (սյուժե)

խմբագրել

«Հարսիկը» հեռուստասերիալը պատմում է Անանդիի և Ջագդիշի մասին, ովքեր ամուսնացած են եղել դեռ մանկուց։ Անանդին ութ տարեկան հասակում ստիպված է լինում համակերպվել և սովորել նոր անծանոթ ընտանիքին, որպեսզի նրան ընդունեն որպես ընկեր, սիրեկան, կին և հարս մանկությունից։ Երբ նրանք մեծացան, Անանդին սիրահարվեց Ջագդիշին, բայց մյուս կողմից էլ Ջագդիշը սիրահարվում է իր ընկերուհուն՝ Գաուրիին, ում հետ սովորում է քոլեջում։ Նա բաժանվում է Անանդիից և ամուսնանում Գաուրիի հետ։ Ջագդիշի ընտանիքը խստորեն է վերաբերվում ամուսնական սովորույթներին և մերժում Ջագդիշի և Գաուրիի ամուսնությանը։ Քանի որ, ընտանիքում նրան չընդունեցին, Գաուրին սկսեց վրեժ լուծել իր հանդեպ այդպիսի վերաբերմունքի համար, ինչը խնդիրներ է ստեղծում ընտանեկան կյանքում։ Անանդին իր հերթին սկսում է հանդիպել նոր խնդիրների, քանի որ, նա ցանկանում է ունենալ իր սեփական անհատականությունն աշխարհում։

Երկրորդ եթերաշրջան

խմբագրել

Երկրորդ եթերաշրջանը նվիրված է բժիշկ Նանդինի կյանքին և մոր՝ Անանդիի մահից հետո։ Մի շարք միջադեպերից հետո, որոնք ի վերջո հանգեցրին իր և եղբոր՝ Շիվամի բաժանմանը, Նանդինիին որդեգրում է պարոն Շեկավատը, ով դաստիարակում է նրան և թույլ է տալիս երազել այն մասին, որ նա կդառնա բժիշկ տասնհինգ տարի անց։ Նանդինին իր հանգուցյալ մորը խոստացել էր, որ ինքը կկատարի նրա երազանքը և կբացի բժշկական սպասարկման կենտրոններ Ռաջաստանի ամեն անկյունում, որոնք Նանդինին ցանկանում էր անվանել Անանդիի պատվին։ Նա մեծ աջակցություն է ստանում իր ուսուցչից՝ բժիշկ Ամիտա Նարեշ Գոելից, ով նրա հանդեպ զգացմունքներ ուներ։ Շիվամը դառնում է ավազակ և թաքնվում է Նանդինիից։ Ավելի ուշ Նանդինին ծանոթանում է Կրիշ անունով մի մարդու հետ, ով փորձում է գրավել նրա սիրտը, և ի վերջո նրան հաջողվում է։ Նանդինին հետագայում ամուսնանում է Կրիշի հետ միայն այն բանի համար, որ ցանկանում է անակնկալի բերել Կրիշի խորթ հորը՝ Աբխայրամին, նրա նախկին ամուսինը՝ Կունդանը, ով ցանկանում էր վրեժխնդիր լինել այն բանի համար, որ նա պատասխանատու էր իր հոր մահվան համար։ Կունդանը ուժեղ հարվածում է Շիվամին, և նա կորցնում է հիշողությունը։ Դրանից հետո նա օգնում է Սուբհային։ Վերջ ի վերջո բոլորը, այդ թվում Կրիշան և նրա մայրը՝ Կարունան իմանում են, Ամխայրամի իրական նպատակները, և որ նա եղել է Նանդինիին նախկինում վնասողներից մեկը։ Նանդինին ընտանիքի հետ միասին կանգնեցնում է Կունդանին, ով ի վերջո սպանվում է ոստիկանության կողմից, երբ փորձում էր սպանել Նանդինիին։ Նանդինին ավելի ուշ իմանում է, որ այն մարդը, ում հետ ինքը ցանկանում է, որ ամուսնանա իր որդեգրված քույրը՝ Սուդհան, եղել է իր հարազատ եղբայրը՝ Շիվամը։ Այդպես Անանդիի երեխաները վերամիավորվում են։ Հարսիկի պատմությունը ավարտվում է նրանով, որ Նանդինին ընդհանրացնում է ամբողջ պատմությունը՝ սկսած իր մայրիկի՝ Անանդիի մանկությունից մինչև իր ներկայիս կյանքը, որը ներկայացնում է նույնանուն գրքում։

Դերասանական կազմ

խմբագրել
  • Ավիկա Գոր - Անանդի Կահաջան Սինգհ / Անանդի Ջագդիշ Սինգհը փոքր տարիքում (2008–2010) (1-516 սերիաներ, 609 սերիա)
  • Ավինաշ Մուհերջի - Ջագդիշ Բհայրոն Սինգհը փոքր տարիքում / Ջագյա (2008–2010) (2-516 սերիաներ)
  • Պրատյուշա Բաներջի/Տորալ Ռասպուտրա - Անանդի Ջագդիշ Սինգհ / Անանդի Շիվրաժ Շեխար  (2010-2013/2013-2016) (516-1214 սերիաներ) /(1218-2164 սերիաներ)
  • Շաշանկ Վյաս/Շակտի Անանդ - Ջագդիշ Բհայրոն Սինգհ/Ջագյա/Ջագատ (2010-2015/2015-2016)  (517-1969 սերիաներ) / (1974-2164 սերիաներ) 
  • Սիդհարտ Շուկլա-Շիվրաջ Ալոկ Շեխար/Շիվրաջ  Անուփ Շեխար/Շիվ (2012-2015)   (1000-1795 սերիաներ) (Անանդիի երկրորդ ամուսինը)
  • Սրիտի  Ջհա/Սարգուն Մեհտա/Ասիյա Կազի-Գանգա Ռատան Սինգհ/Գանգա Ջագդիշ Սինգհ(2013-2016) (1169-1426 սերիաներ) / (1427-1756 սերիաներ) / (1758-2164 սերիաներ)(Ռատան Սինգհի առաջին կինը,Ջագդիշի երրորդ կինը)
  • Սուրեխա Սիկրի - Կալյանի Դևի Դհարամվիր Սինգհ/Կալո/Դադիսա (2008–2016)  (2-2162 սերիաներ)(Բհայրոնի ու Վասանտի մայրը,Սումիտրայի ու Գեհնայի սկեսուրը,Ջագդիշի ու Սուգնայի տատը,Վասունդարայի քույրը)
  • Անուպ Սոնի - Բհայրոն Դհարամվիր Սինգհ (2008–2014)  (1-1594 սերիաներ)(Կալյանի Դևիի որդին,Սումիտրայի ամուսինը,Ջագդիշի ու Սուգնայի հայրը)
  • Սմիտա Բանսալ - Սումիտրա Բհայրոն Սինգհ (2008–2014)  (2-1594 սերիաներ)(Կալյանի Դևիի հարսը,Բհայրոնի կինը,Ջագդիշի ու Սուգնայի մայրը)
  • Սատյաջիտ Շարմա - Վասանտ Դհարամվիր Սինգհ / Վասանտ Մահավիր Սինգհ (2008–2014) (2-1641 սերիաներ)(Կալյանի Դևիի որդին,Գեհնայի ամուսինը,Նանդուկիշորի հայրը)
  • Նեհա Մարդա/Շիթալ Խանջալ - Գեհնա Բասանտ Սինգհ / Գեհնա Նիրանջան (2008–2012)/(2012–2015) (50-919 սերիաներ) / (920-1830 սերիաներ)(Կալյանի Դևիի հարսը,Վասանտի կինը,նանդուկիշորի մայրը)
  • Ռահուլ Լոհանի-Նիրանջան (2009,2014-2015)   (181-356 սերիաներ,1690-1830 սերիաներ) (Երաժիշտ,Գեհնային սովորեցնում էր երգել,Գեհնայի ամուսինը)
  • Անջում Ֆարուկ/Դեբլինա Չատերջե-Գորի Ջագդիշ Սինգ/Գորի Սինգ (2010-2012,2014) (579-1085 սերիաներ/1646-1670 սերիաներ)(Ջագդիշի երկրորդ կինը)
  • Մահիմա Մակվանա-Գուդիյա (2010) (469-505 սերիաներ) (Գորին մանուկ հասակում)
  • Վիբհա Անանդ/Ջանվի Չհեդա - Սուգնա Շիամ Սինգհ (2008–2011)/(2011–2013) (2-604 սերիաներ)/(691- 1350 սերիաներ)(Կալյանի Դևիի թոռնուհին,Բհայրոնի ու Սումիտրայի դուստրը,Շիամի կինը) 
  • Վիկրանտ Մասեյ/Սաչին Շրոֆ - Շիամ Մադան Սինգհ (2009–2011)/(2011–2013) (190-588 սերիաներ)/(691-1350 սերիաներ)(Մադան Սինգի ու Ռատայի որդին,Սուգնայի ամուսինը)
  • Ամար Շարմա -Մադան Սինգ (2008-2014) (37-1496 սերիաներ)(Ռատայի ամուսինը,Շիամի հայրը,Սուգնայի սկեսրայրը)
  • Ասմիտա Շարմա - Ռատա Մադան Սինգ (2008-2014) (57-1496 սերիաներ)(Մադան Սինգի կինը,Շիամի մայրը,Սուգնայի սկեսուրը)
  • Աբհիջիտ Լահիրի-Ռամչարան Սինգ (2009-2010)   (231-585 սերիաներ)(Մադան Սինգի եղբայրը)
  • Արչանա Սահի-Սավիտրի Ռամչարան Սինգ (2009-2011)   (231-848 սերիաներ)(Ռամչարան Սինգի կինը)
  • Վինայ Յադավ-Մաքան (2008-2015) (126 -1892 սերիաներ) (Կալյանիի Դևիի տան սպասավորը,աշխատողը)
  • Գիտա Տյագի-Ջամոնա Վասանտ Սինգհ (2008)  (2-19 սերիաներ) (Վասանտի առաջին կինը)
  • Շիվշակտի Սաչդեվ-Չամփա (2008)  (1-66 սերիաներ) (Անանդիի ընկերուհին,Գուլիի մայրը)
  • Մրուդուլա Սատհե-Ռանի (2008)    (1-12 սերիաներ) (Գովինդի այրի քույրը,Անանդիի ընկերուհին)
  • Ջայ Պատակ-Մադհավ (2008-2010) (141- 540, 603 սերիաներ) (Սումիտրայի եղբայրը)
  • Ջեհանգիր Վակիլ-Պրատապ Հուկում Սինգհ (2008-2009) (14-148 սերիաներ) (Սուգնայի առաջին ամուսինը)
  • Ֆարիդա Ջալալ-Վասունդարա Դեվի/Մեծ մորաքույր/Բադի Ջիջի/Բադի մոսիջի (2009,2012)   (166 - 210 սերիաներ, 944–967 սերիաներ)(Կալյանի Դևիի մեծ քույրը)
  • Ռաջենդրա Գուպտա-Մահավիր Սինգ (2009-2012)  (264 -385 սերիաներ,565-633 սերիաներ,919-928 սերիաներ)(Կալյանի Դևիի ամուսնու եղբայրը,Վասանտի իրական հայրը) 
  • Ֆաիզա Ֆաիզ/Մամտա Չատուրյա - Փուլի Ջագան Սինգ/Փուլի Բհարատ Սինգ/Փուլի (2008-2010)/(2010-2012) (1-516 սերիաներ) / (517-970)(Անանդիի մանկության ընկերուհին)
  • Սումիտ Մալխան-Բհարատ Սինգ (2011) (706-890 սերիաներ) (Փուլիի երկրորդ ամուսինը)
  • Սվետլանա Միշրա-Չատուրի Բհարատ Սինգ (2011) (883-890 սերիաներ) (Բհարատի իրական կինը)
  • Պրիյա Ահուջա-Սուման (2010) (497 -506 սերիաներ) (Շիամին սիրահետող աղջիկ)
  • Սակշի Տանուար-Տիպրի (2010)     (430-490 սերիաներ)(Կալյանի Դևիի նախկին հարևանուհու աղջիկը,Բհայրոնի մանկության ընկերուհին,ով սիրում էր Բհայրոնին)
  • Մանավ Սոհալ-Տիպրիի ամուսինը (2010) (463-490 սերիաներ)
  • Սադիա Սիդուքույ-Սանդհյա (2008-2013)   (1-791 սերիաներ, 1218- 1223 սերիաներ)(Անանդիի ուսուցչուհին, ով պայքարում է մանկական ամուսնությունների դեմ)
  • Սանջայ Բատրա-Հաիդ Սինգ (2010-2014) (616- 1585 սերիաներ) (Կալյանի Դևիի ընտանիքի թշնամին,նախարար)
  • Ֆահադ Ալի-Շրավան (2011) (849-873) (Հաիդ Սինգի վարձու մարդը,ով վարկաբեկում է Անանդիին)
  • Նիվեդիտա Բհատաչարյա-Շիվանի (2011,2014) (804-892 սերիաներ,1646-1670 սերիաներ) (Այն կինը ում կյանքը փրկեց Գորին,Գորիի ընկերուհին)
  • Արպիտ Ջոշի/Սունիտ Սուրանա/Սեմալ Բհատ-Լալ Սինգ (2010-2015) (524,525, 549-1001 սերիաներ/1084-1267 սերիաներ/1299-1826 սերիաներ) (Ջագդիշի ընկերը,բժիշկ)
  • Ռաքուել  Ռեբելո-Կոյալ Լալ Սինգհ (2011-2013)    (725-1413 սերիաներ)(Լալ Սինգի կինը)
  • Սմիթա Օակ-Կունդատաի (2011) (705 -894 սերիաներ) (Ջագդիշի ու Գորիի Մումբայի վարձով տան տիրուհին)
  • Նեհա Գոսահիյ-Աշա Աբհիշեկ Սինգ (2011-2012) (807-1243 սերիաներ) (Ռամչարան Սինգի այրի հարսը,հետագայում ՝Աբհիշեկի կինը)
  • Չետանհյա Ադիբ-Կահաջան Սինգ (2008-2015) (1-1321 սերիաներ, 1497-1498 սերիաներ, 1774-1829 սերիաներ) (Բհագվատիի ամուսինը,Գուվինդի եղբայրը,Անանդիի հայրը)
  • Բհաիրավի Ռաիչուրա-Բհագվատի Կահաջան Սինգ (2008-2012) (1-1054 սերիաներ) (Կահաջանի կինը,Անանդիի մայրը)
  • Դիգվիջայ Պուրոիդ-Գովինդ (2008-2012) (5-1078 սերիաներ) (Կահաջանի եղբայրը,Կրիշնայի ամուսինը)
  • Փրիտի Սահայ-Կրիշնա Գովինդ Սինգ (2008-2012) (1- 1077 սերիաներ) (Գովինդի կինը)
  • Սմիտա Դոնգրե-Վիմլա(2010-2014)  (383-1657 սերիաներ) (Գորիի մայրը)
  • Կիշան Բհան-Շամբու Սինգ (2008-2014) (50-1775 սերիաներ)  (Գեհնայի,Կանչանի եվ Ռամայի հայրը,ՈՒրմիլայի ամուսինը)
  • Չիտրա Ջետլի-ՈՒրմիլա (2008-2014) (50-243 սերիաներ) / (328-496, 1528-1755 սերիաներ) / (1333-1336 սերիաներ) (Գեհնայի,Կանչանի եվ Ռամայի մայրը,Շամբուի կինը)
  • Ամիտա Ուդգատա-Պարենա(Միսրի) ջիջի/ Ջիջի (2008-2015)   (86-1804 սերիաներ) (Կալյանիի ընկերուհին,հարևանուհին)
  • Անկիտ Գուպտա-Աբհիշեկ (2012)  (899 - 1142 սերիաներ, 1252-1253 սերիաներ) (Աշայի ամուսինը,բժիշկ)
  • Ռիշի Սոնեչա/Արավ Վելհալ/Մայուր Մոնդալ/Մոհսին Կհան-Նանդուկիշոր Վասանտ Սինգ (2010-2015) (516-669 սերիաներ/ 691-956 սերիաներ/ 998-1084 սերիաներ/ 1102-1830 սերիաներ) (Կալյանի Դևիի թոռը,Վասանտի ու Գեհնայի որդին)
  • Շիվանշ Կոտա/Ռուդրա Սոնի Մանավ-Վարուն Շիամ Մադան Սինգհ (2010-2012)      (528-604 սերիաներ) / (691 - 1189 սերիաներ) (Սուգնայի որդին)
  • Բհակտի Նարուլա-Բահանվարի (2008-2012) (2 -1155 սերիաներ) (Գյուղերի՝ տղաների ու աղջիկների ամունական միջնորդ)
  • Ակաշ Վատս-Սունդեր (2009) (229-305 սերիաներ) (Ջագդիշի ստոր ընկերը)
  • Նիտհրա Կապուր /Դիգանգանա Սուրյավանշի/Նիդհի Ջհա/Սոնամ Լամբա -Գուլի (2010-2014)   ( 516-683 սերիաներ/702-739 սերիաներ/ 794-1336 սերիաներ/ 1565-1693 սերիաներ) (Անանդիի մահացած ընկերուհու դուստրը,Հարդիկի կինը)
  • Ռինա Աջարվար-Աշիմա (2012-2013)   (1018- 1348 սերիաներ) (Շիվի դասընկերուհին,ով սիրում էր Շիվին)
  • Սադհիր Պանդեյ-Փրեմկիշոր Շեխար/Դադու (2012-2015) (1062-1829 սերիաներ) (Ալոկի ու Անուփի հայրը,Սուբհադրայի եղբայրը,Իրավատիի ու Մինակշիի սկեսրայրը,Շիվի,Սանչիի ու Մահիի պապը)
  • Ջանիրաջ Ռաջպուրոիդ-Ալոկ Փրեմկիշոր Շեխար (2012-2015) (1062-1829 սերիաներ)(Փրեմկիշորի որդին,Իրավատիի ամուսինը)
  • Սոնալ Ջհա-Իրավատի Ալոկ Շեխար (2012-2015) (1062-1829 սերիաներ)(Ալոկի կինը,Սանչիի մայրը)
  • Անիտա Կուլկարնի-Մինակշի Անուփ Շեխար (2012-2015) (1062-1829 սերիաներ)(Անուփի կինը,Շիվի իրական մայրը,Մահիի մայրը)
  • Ավինաշ Վադավան/Ակշայ Անանդ-Անուփ Փրեմկիշոր Շեխար (2013-2015) (1442-1714 սերիաներ) / (1718-1827 սերիաներ) (Փրեմկիշորի որդին, Մինակշիի ամուսինը, Ալոկի եղբայրը,Շիվի իրական հայրը,Մահիի հայրը)
  • Ռուփ Դուրգապալ-Սանչի Ալոկ Շեխար/Սանչի Վիվեկ Կաբրա (2012-2015) (1069-1829 սերիաներ)(Ալոկի ու Իրավատիի դուստրը,Շիվի ու Մահիի քույրը,Վիվեկի կինը)
  • Աբհիշեկ Տեվարի-Մահի Անուփ Շեխար (2012-2014) (1077-1491 սերիաներ)(Անուփի ու Մինակշիի որդին)
  • Չանդրեշ Սինգհ-Ռատան Սինգհ (2013-2015) (1170-1354 սերիաներ, 1492-1493 սերիաներ, 1533-1553 սերիաներ, 1884-1913 սերիաներ)(Գանգայի առաջին ամուսինը,Պադմայի ամուսինը)
  • Շհուբհա ՈՒփլոփար-Պադմա Ռատան Սինգհ (2013) (1178-1354 սերիաներ)(Ռատանի երկրորդ կինը)
  • Ջարյա Աշանի/Հարշ Մետա-Մահենդրա Ռատան Սինգհ/ Մահենդրա Ջագդիշ Սինգհ/Մաննու (2013-2016)  (1219-1833 սերիաներ/1834-2146 սերիաներ)   (Գանգայի ու Ռատանի որդին,Ջագդիշի որդին)
  • Կուշմետ Գիլլ/Շաբհամ Ջհա-Ամոլ/Ամոլ Շիվրաջ Շեխար (2014-2015)   (1476 -1501 սերիաներ, 1526-1530 սերիաներ/ 1533-1833 սերիաներ) (Մանկատան սան,նրան որդեգրում են Անանդին ու Շիվը)
  • Պավիտրա Սարկար-Բալաչանդրա (2013)  (1372-1395 սերիաներ)   (Հիվանդանոցի սանիտար,ով սիրահետում էր Գանգային,ստախոս)
  • Վիմարշ Ռոշան-Վիվեկ Կաբրա (2013-2015) (1415-1421 սերիաներ, 1511-1829 սերիաներ)(Սանչիի ամուսինը)
  • Սոնալ Հանդա-Սորավ Կաբրա (2013-2014) (1445-1653 սերիաներ)(Վիվեկի եղբայրը)
  • Շալինի  Արորա-Սուման Կաբրա (2014-2015) (1510-1785 սերիաներ)(Վիվեկի ու Սորավի մայրը)
  • Բոբի Պարվեզ-Ռոշան Կաբրա (2014-2015) (1510-1779 սերիաներ)(Վիվեկի ու Սորավի հայրը,Սումանի ամուսինը)
  • Ֆարինա Պարվեզ-Ռակի Կաբրա (2014-2015) (1520-1779 սերիաներ)(Վիվեկի ու Սորավի քույրը)
  • Գարիմա Անանդ-Կանչան (2008-2010,2014) (50-243 սերիաներ, 329-496, 508 սերիաներ)/(1529-1560 սերիաներ) (Գեհնայի ու Ռամայի քույրը,Մանիշի կինը)
  • Անշուլ Սինգհ-Մանիշ (2014)  (1529- 1560 սերիաներ) (Կանչանի ամուսինը)
  • Սուշմիտա Մուկերջի-Սուբհադրա (2014-2015) (1567-1819 սերիաներ) (Փրեմկիշորի քույրը)
  • Ակաշ Քուրանա-Շիամալ (2014) (1590-1610 սերիաներ) (Կեղծ բարեգործ)
  • Շվետա Մահադիկ-Ռասիկա (2014)  (1582-1621 սերիաներ)   (Շիվի աշխատակիցը)
  • Կարտիկ Սոնի-Նարենդրա (2014)  (1592-1604 սերիաներ) (Ռասիկայի ամուսինը)
  • Կամալիկա Գուհա Տակուրտա-Պրամիլա (2014) (1623-1632 սերիաներ) (Պարի դպրոցի ուսուցչուհին ու տիրուհին,ստախոս)
  • Գաուրավ Բաջաջ-Հարդիկ (2014)    (1629-1693 սերիաներ) (Սուբհադրայի թոռը,Գուլիի ամուսինը)
  • Արջուն Անեջա-Միտալ (2014)  (1683-1741 սերիաներ)  (Սանչիի տնօրենը)
  • Հարշ Չհայա-Պալաշ (2014)  (1698-1720 սերիաներ) (նկարիչ)
  • Գիտանջալի Միշրա-Սոնա/Կուսում (2014-2015)  (1737-1816 սերիաներ) (Գանգայի քեռու աղջիկը,խեղճ կին)
  • Նիմա Բալի-Շրիվաստավ (2014-2015)   (1732-1816 սերիաներ) (Նախագահ,Կուսումի ամուսինը)
  • Գրասի Գոսվամի-Նանդինի Շիվրաջ Շեխար/Նիմբոլի Կունդան Սինգ (2015-2016)    (1834-2164 սերիաներ) (Անանդիի եվ Շիվի դուստրը)
  • Վիրեն Վազիրանի-Շիվամ Շիվրաջ Շեխար (2015-2016) (1834-2164 սերիաներ) (Անանդիի եվ Շիվի որդին,Նանդինիի եղբայրը)
  • Շասվատ Ջոշի-Աբհիմանյու Ջագդիշ Սինգ (2015-2016) (1834-2146 սերիաներ) (Ջագդիշի եվ Գանգայի որդին)
  • Ապարշ Շրիվաստավ/Կարան Պահվա-Կունդան Աքիրաջ Սինգ (2015-2016) (1823 -2103 սերիաներ) / (2104-2164 սերիաներ) (Աքիրաջ Սինգի որդին,Նիմբոլիի ամուսինը)
  • Սունիլ Կումար Սինգ-Աքիրաջ Սինգ (2015-2016) (1823-2164 սերիաներ) (Հարկիի ամուսինը,Կունդանի եվ Կամիլի հայրը)
  • Ռուդրակշի Գուպտա-Հարկի Աքիրաջ Սինգ (2015-2016) (1823-2162 սերիաներ) (Կունդանի եվ կամիլի մայրը,Աքիրաջի կինը)
  • Ռաջեշվարի Սաչդեվ-Մանգալա Դևի Սինգ/Դիսա (2015-2016) (1834-2153 սերիաներ) (Աքիրաջի այրի քույրը,Նիմբոլիի որդեգիրը)
  • Ռիշի Դեվ-Գոպալ (2015) (1838-1908 սերիաներ) (Կամիլի առաջին սերը)
  • Ֆարահ Հուսեյն-Կամիլ Աքիրաջ Սինգ (2015-2016) (1834-2153 սերիաներ) (Աքիրաջի եվ Հարկիի դուստրը,Կունդանի քույրը,Պուշկարի կինը)
  • Պարիչայ Շարմա-Պուշկար Ջատաշանկար Սինգ (2015-2016) (1868-2153 սերիաներ) (Կամիլի ամուսինը)
  • Մինակշի Արյա-Գիտա (2015) (1848-1858 սերիաներ) (Աքիրաջի կրտսեր քույրը)
  • Հիտեն Թեջվանի-Անանտ (2015-2016) (1964-2155 սերիաներ) (Նիդդիի հայրը)
  • Դիպալի Մուչրիկար/Վիդդի Պանդյա-Նիդդի Անանտ (2015-2016) (1859-1882 սերիաներ/1963-2155 սերիաներ) (Անանտի դուստրը)
  • Մալինի Կապուր-Վասունդարա/Վասու/Պուշպա (2015-2016) (1859- 2155 սերիաներ) (Անանտի կինը)
  • Տիշա Կապուր-ՈՒրմիլա Կունդան սինգ (2015) (1928-2086 սերիաներ) (Կունդանի երկրորդ կինը)
  • Սիմրան Նատեկար-Պուջա (2015-2016) (1835-2099 սերիաներ) (Սարիտայի դուստրը,Մաննույի կինը)
  • Դիմպլ Կավա/Ռաջինի Ռիշի-Սարիտա (2015-2016) (1822 -1943 սերիաներ)/(1957-2136 սերիաներ) (Պուջայի մայրը)
  • Ջումմա Միտրա-Բհագիրատի Ջատաշանկար Սինգ (2015) (1867-1981 սերիաներ) (Պուշկարի մայրը)
  • Աբայ Ջոշի-Ջատաշանկար Սինգ (2015) (1867-1981 սերիաներ) (Պուշկարի հայրը)
  • Սպանդան Չատուրվեդի-Չակոր (2015) (2052-2071 սերիաներ) («Թռիչք» հեռուստասերիալի հերոսուհին,տրիշակտի տրվագներ)
  • Սալ Դիոդխար-Կաստուրի (2015) (2052-2071 սերիաներ) (Չակորի մայրը)

Տրիշակտի դրվագներ

խմբագրել

Տրի նշանակում է երեք, իսկ շակտի նշանակում է ուժեղ։ Այսպիսով Տրիշակտի նշանակում է երեքի ուժը։ Յուրաքանչյուր Տրիշակտի սերիալներում երեք սերիաները կոտրվում են և բաժանվում մասերի, ցուցադրվելով մեկ առ մեկ։

No. Թողարկման օր Հեռուստասերիալ
1 16 Նոյեմբեր 2015 Balika Vadhu Udaan
2 17 Նոյեմբեր 2015 Balika Vadhu Udaan
3 4 Դեկտեմբեր 2015 Balika Vadhu Udaan
4 11 Դեկտեմբեր 2015 Balika Vadhu Udaan
5 19 Փետրվար 2016 Ishq Ka Rang Safed Thapki Pyar Ki Sasural Simar Ka
6 10 Մարտ 2016 Ishq Ka Rang Safed Thapki Pyar Ki Sasural Simar Ka
7 17 Մարտ 2016 Thapki Pyar Ki Sasural Simar Ka Balika Vadhu
8 29 Մարտ 2016 Thapki Pyar Ki Sasural Simar Ka Udaan
9 8 Ապրիլ 2016 Thapki Pyar Ki Sasural Simar Ka Udaan
10 21 Ապրիլ 2016 Ishq Ka Rang Safed Thapki Pyar Ki Sasural Simar Ka
11 12 Մայիս 2016 Sasural Simar Ka Udaan Swaragini
12 20 Մայիս 2016 Thapki Pyar Ki Sasural Simar Ka Udaan
13 26 Մայիս 2016 Thapki Pyar Ki Sasural Simar Ka Balika Vadhu

Համաշխարհային հեռարձակում

խմբագրել
  • {{{2}}} Խորվաթիայում այն հեռարձակվել է Doma TV հեռուստաալիքով երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8:10 am (Central European time), անվանումը՝ Mala nevjesta (Little bride):
  • {{{2}}} Բուլղարիայում այն հեռարձակվել է Nova TV հեռուստաալիքով երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 4:30 pm (Եվրոպայի Կենտրոնական ժամանակով), անվանումը՝ Малката булка (Little bride):
  • {{{2}}} Ռումինիայում այն հեռարձակվել է National TV հեռուստաալիքով, անվանումը՝ Mica mireasa (Little bride):
  • {{{2}}} Սերբիայում այն հեռարձակվել է RTV Pink հեռուստաալիքով երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 4 pm (Եվրոպայի Կենտրոնական ժամանակով), անվանումը՝ Mala nevesta (Little bride):
  • {{{2}}} Բոսնիա և Հերցոգովինայում, հեռարձակվել է՝ Pink BH հետուստաալիքով, անվանումը՝ Mala nevjesta (Little bride):
  • {{{2}}} Մակեդոնիայում հեռարձակվել է՝ Sitel TV հեռուստաալիքով, անվանումը՝ Малечката невеста (Little bride):
  • {{{2}}} Մոնտենեգրոյում այն հեռարձակվել է Pink M հեռուստաալիքով, անվանումը՝ Mala nevjesta (Little bride):
  • {{{2}}} Ինդոնեզիայում այն հեռարձակվել է ANTV հեռուստաալիքով 2016 թվականի մարտի 15-ից, անվանումը՝ Anandhi, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 4 pm (Ինդոնեզիայի Արևմտյան ժամանակով), իսկ շաբաթ և կիրակի՝ ժամը 4:30 pm (Ինդոնեզիայի Արևմտյան ժամանակով)[5]։
  • {{{2}}} Ղրղզստանում այն հեռարձակվել է KTRK հեռուստաալիքով, անվանումը՝ Келин (Bride):
  • {{{2}}} Ղազախստանում այն հեռարձակվել է Келін (Bride) անունով Kazakhstan հեռուստաալիքով[6]։
  • {{{2}}} Վիետնամում այն հեռարձակվել է Cô Dâu 8 Tuổi անունով (8-Year-Old Bride) TodayTV հեռուստաալիքով 2014 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2017 թվականի փետրվարի 11-ը։ Հեռուստասերիալը Վիետնամում մեծ տարածում գտավ և դարձավ համար առաջին հեռուստասերիալը երկրում[7]։ Վիետնամում շոուն եղել է 2015 թվականին Google-ում ամենաշատը փնտրված իններորդ նյութը Google Trends-ի մեջ տարեվերջյան ամփոփման ժամանակ[8]։
  • {{{2}}} Շրի Լանկայում այն հեռարձակվել է TV 1 ալիքով երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 7 pm, անվանումը՝ Punchi Manaali (Little bride):
  • {{{2}}} Լիտվայում այն հեռարձակվել է "Pažadėtoji" անվանումով (The promised) TV3 Lietuva հեռուստաալիքով 2016 թվականի դեկտեմբերի 28-ից։
  • {{{2}}} Մեծ Բրիտանիայում հեռուստասերիալը թարգմանվել է անգլերեն (Child Bride) և հեռարձակվել Colors TV և Rishtey (TV Channel) հեռուստաալիքներով։
  • {{{2}}} Հարավային Աֆրիկայում հեռուստասերիալը թարգմանվել է անգլերեն և կոչվել Young Love, հեռարձակվել Glow TV-ով։
  • {{{2}}} Հայաստանում Shant TV-ով հեռուստասերիալը հեռարձակվել է 2017 թվականի մարտի 13-ից (ամեն օր` 8 pm), հայերեն թարգմանաբար՝ Հարսիկը (Bride) վերնագրով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Colors TV Show/Serial - episodes, videos online on Colors». aapkacolors.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  2. «A Pinch of Love; A Blend of Emotions…A Prescription for Happiness Balika Vadhu…Lamhe Pyaar Ke | Cine Speaks». cinespeaks.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  3. «'Chhoti Anandi' to enter small screen world soon». The Times of India. 2016 թ․ հունվարի 6. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  4. «Colors TV to launch Chhoti Anandi». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  5. «'Anandhi', Serial Terpanjang di India Segera Tayang di ANTV». Iyaa.com. 2016 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
  6. «Келін (келин) индийский сериал 2014, все серии, последняя серия, үнді киносы қазақша тілде көру соңғы серия». Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  7. «Outpouring of grief in Vietnam for 'Balika Vadhu' - Questions over actress's death in Mumbai, shock in Hanoi where serial tops television charts». The Telegraph. 2016 թ․ ապրիլի 3. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  8. Alex Millson (2015 թ․ դեկտեմբերի 19). «Google's Top Search Terms of 2015 Reveal Asia's Differing Web Tastes». Bloomberg.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.