Շահկերտ
Շահկերտ[2] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Qazançı - Ղազանչի), պատմական հայկական գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Շահկերտ | ||
Qazançı | ||
Լուսանկարի հեղինակ՝ հայագետ Արգամ Այվազյան | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Ջուղայի շրջան | |
Համայնք | Ջուղայի շրջան և Նախիջևանի գավառ | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 690 մարդ | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Տեղաբնականուն | ղազանչեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ 7219[1] | |
|
Պատմական վկայություններ. Ղազանչի անվան ծագումը
խմբագրելԳյուղական այս բնակավայրը պատմականորեն ավելի հայտնի է իր երկրորդ անվամբ՝ Ղազանչի։ Ինչպես վկայում է պատմաբան Լեոն իր քառահատորյակի երրորդ գրքում, Գողթանում գտնվող այդ մեծ հայաբնակ գյուղը բնակիչները մեծ մասամբ պղնձագործներ էին, որտեղից էլ ստացվել էր իրենց գյուղի երկրորդ անվանումը՝ Ղազանչի (կաթսայագործ)[3]։
Պատմական այս բնակավայրը աղբյուներում առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարից։
Աշխարհագրական դիրքը
խմբագրելՇահկերտը կամ Շաղկերտը գտնվում է Երնջակ գետի աջափնյա բարձրադիր հարթություններից մեկի և շրջապատված է գեղեցիկ լեռներով ու բուսականությամբ հարուստ բլուրներով։ Գյուղը արևմուտքից շրջապատված է գեղեցկատես Երնջակ բերդով, հարավից՝ Մեղրածոր անվանվող լեռով, իսկ հյուսիսից այն պաշտպանվում է բարձրաբերձ լեռնագագաթների վրա ընկած անառիկ ամրոցով[4]։
Գյուղի հայկական բնակչությունը
խմբագրելՊատմական Շահկերտ գյուղաքաղաքը, ավանը հնում ունեցել է մոտավորապես 1500 տուն հայ ազգաբնակչություն, ուր գործել են ավելի քան 40 ջրաղաց, տասնյակ արհեստավորական արհեստանոցներ, կրպակներ, քարավանատներ և այլն։ Շահկերտցիների մոտ 13-17-րդ դարերում զարգացած է եղել հատկապես պղնձագործությունը, հյուսնությունը, զինագործությունը և խեցեգործությունը։ Գյուղի մարձակայքում մինչև 1980-ական թվականները երևում էին հին շահկերտցիների շինությունների ավերակները, նյութական մշակույթի մնացորդները։
Վերջին հայ ընտանիքները Շահկերտից տեղահանվել են 1970-80-ական թվականներին։
Պատմական ակնարկ
խմբագրելՊատմական Երնջակ գավառի մյուս գյուղերի և ավանների թվում այս ավանը ևս զերծ չի մնացել ավերումներից և հրկիզումներից, որի պատճառով այն աստիճանաբար քայքայվել է, իսկ բնակչությունը ցրվել տարբեր տեղեր։ Հատկապես տուժել է պարսկական և թուրքական ասպատակումների ժամանակաշրջանում, ինչպես նաև հայ-թաթարական բախումների ժամանակ։
Շահկերտի ապստամբությունը 1749-1750
խմբագրելՆախիջևանի խանությունը 1700-ականների կեսերին անցնում էր ձեռքից ձեռք։ Ազգաբնակչությունը հիմնականում տուժում էր հարկահանությունից ու տարատեսակ ճնշումներից։ Դրությունը փոխվում է արմատապես, երբ Պարսից Իբրահիմ շահը Նախիջևանի կառավարիչ է նշանակում ազգությամբ վրացի Բեհնամ խանին։ Նոր խանը ոչ միայն դադարեցնում է հարկահանություններն, այլև զորք է կազմում տեղի հայերից, որոնց գլխավորում էին հայ մելիքներն ու զորահրամանատարները։
Իսլամադավան ազգաբնակչությունը գրգռվում է հայկական այդ զորքի և Բեհնամ խանի դեմ։ 1749 թվականին նախկին Հեյդար-Ղուլի խանը կարողանում է կաշառքներով համոզել Իրանի շահին նորից իրեն նշանակել Նախիջևանի խանության կառավարիչ։ Վերջինս իր զինված ուժերով գալիք է և Օրդուբադ քաղաքի հարևանությամբ հաղթանակ տանում հայ հրամանատարների նկատմամբ, ձերբակալում վերջիններս, ապա վռնդում Բեհնամ խանին։ Հայերից կազմված բանակը ցրվում է, բոլոր հայ զորահրամանատարներին հեռացվում են իրենց պաշտոններից, իսկ ոմանց էլ տարբեր հանցանքների մեջ մեղադրելով, դատապարտում են մահվան։ Չի սպանվում միայն հայ իշխան Հովհաննես Խանդամիրյանի եղբորորդին՝ Վարդազար Խանդամիրյանը։ Այդուհանդերձ, նորանշանակ Խանի համար հասկանալի էր, որ ամբողջությամբ հայաբնակ Շահկերտ ավանը չի պատրաստվում հնազանդվել հայատյաց խանին։
Պատերազմելու համար Հովհաննեսի գլխավորությամբ գյուղի տղամարդկանցից հավաքագրվում են 500 հոգի, ովքեր կարճ ժամանակահատվածում վարժեցվում են ու վերածվում մարտունակ բանակի։ Գյուղի հարակից բերդն ամրացվում է, լցվում պաշարներով։ Պղնձագործ գյուղացիների կողմից պատրաստվում են թնդանոթներ։
1750 թվականին Հեյդար-Ղուլի խանը բանակ է դնում Շահերտի հարևանությամբ, սակայն միանգամից չի դիմում հարձակման ու փորձում է խորամանկել՝ իշխանին և նրա մերձավորներին հրավիրելով բանակցությունների։ Հովհաննես Խանդամիրյանը հրաժարվում է բանակցություններից, որից հետո միայն սկսվում են մարտական գործողությունները։ Հայաբնակ գյուղը մեծ հաջողությամբ պաշտպանվում էր՝ ոչ մի հույս չթողնելով պարսիկ խանին։ Հեյդար-Ղուլի խանի առաջարկությամբ նորից կողմերը նստում են բանակցությունների, որոնց պայմանները սակայն այդքան էլ չէին համապատասխանում հեռատես իշխան Հովհաննես Խանդամիրյանի պահանջներին։ Զգալով, որ երկար ժամանակ չի կարող պարտադրել պարսկական կողմին հաշտության սեփական պայմանները ու խուսափելու համար ներքին երկպառակություններից, նա համաձայնվում է հպատակվել Հեյդար-Ղուլի խանին պայմանավոր, որ տեղի հայ ազգաբնակչությանը չի ենթարկելու ծանր հարկահանության։ Իր հերթին Հեյդար-Ղուլին պահանջում է, որպեսզի հավատարմության համար Խանդամիրյաններն ու Շահկերտի մյուս հայ ազնվական ընտանիքները բնակություն հաստատեն Նախիջևան քաղաքում։
Երկար ժամանակ մերժելով հրավերները՝ Խանդամիրյանները և Աղամալյանները չէին գնում Նախիջևան, սակայն որոշ ժամանակ անց տեղի տալով հավաստիացումներին ու հորդորներին, մեկնում են Հեյդար-Ղուլի խանի մոտ, ով էլ խնջույքի ժամանակ թունավորում է բոլորին։ Շահկերտցիների մյուս գլխավորները, ովքեր չէին ընկել խանի ձեռքը, վախենալով միևնույն ճակատագրից, փախուստի են դիմում Կապան։ Նրանց հետ Շահկերտից փախուստի են դիմում նաև այլ հայ ընտանիքներ[5]։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՇահկերտցիներն այսօր
խմբագրելՀայտնի շահկերտցիներ
խմբագրել- Հովհաննես Խանդամիրյան, հայ իշխան, մելիք
- Վարդազար Խանամիրյան, հայ իշխան, մելիք
- Ղազանչեցի Ղազար, զորահրամանատար, մելիք
- Ալեքսանդր Աղամալյան
- Ստեփան Մելիք-Բախշյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 1924-1998
- Ռասուլ Ղուլիև, Ադրբեջանի Ազգային ժողովի խոսնակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.azerpost.az/?options=content&id=188
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ Լեո - Հայոց Պատմություն հ. 3-րդ - 46
- ↑ Արգամ Այվազյան - Նախիջևանի վիմագրական ժառանգությունը Հատոր Դ էջ 112
- ↑ Չամչյան - Գ, գլ. ԾԶ