Երնջակաբերդ

(Վերահղված է Երնջակ բերդից)

Երնջակ բարդ (հայտնի է նաև Երնջակաբերդ, ադրբ.՝ Əlincə qalası, Ալինջաքալա), հնագույն ամրոց, բերդաքաղաք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։

Coa Illustration Elements Building Castle.svg
Երնջակաբերդ
Əlincə qalasının giriş hissəsi.jpg
Տեսակկառույց
ՏեղագրությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԵրկիրԱդրբեջան
Կոորդինատներ: 39°11′39.890400100007″ հս․ լ. 45°41′48.692400100012″ ավ. ե. / 39.19441400002777698° հս․. լ. 45.69685900002777856° ավ. ե. / 39.19441400002777698; 45.69685900002777856
Əlincə qalası Վիքիպահեստում

Ունի հնագույն պատմություն։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է կարևորագույն դերակատարություն։ Գոյություն է ունեցել առնվազն մ․թ․ա․ 5-4-րդ դարերից։ Եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի հայտնի բերդերից, որը գտնվել է Երնջակ գավառում[1]։

Նախիջևանի ադրբեջանականացմանը զուգահեռ բերդի պատմությունը վերափոխվել է, իսկ արդեն 2000-ական թվականներին այն հիմնովին վերակառուցվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ կորցնելով իր պատմական նկարագիրը։

ԱնունԽմբագրել

Բերդը տարբեր ժամանակներում հայտնի է եղել մի շարք անուններով[1]։

Տեղադրություն, ճարտարապետական նկարագրությունԽմբագրել

Երնջակ բերդը մինչև օրս էլ հանդիսանում է դժվարամատչելի, իսկ հնում եղել է գրեթե անառիկ։ Գտնվում է Երնջակ գետի ափին գտնվող բարձր սրածայր ժայռի լայնեզր և բավականին ընդարձակ տարածության բարձրադիր մասում։ Ժայռը ծովի մակարդակից բարձր է 1610 մ։ Գագաթնամասում ճյաղավորված է երկու մասի, որոնց վրա, կողերին և փեշերին էլ կառուցվել է բերդ-ապարանքը[1]։

Բերդն հնարավոր է եղել բարձրանալ ընդամենը երկու ճանապարհով` լեռան հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան կողմերից, որոնցից վերջինը հանդիսացել է բերդի գլխավոր ճանապարհը։ Այն իր պարիսպներից ներս ունեցել է բազմաթիվ և տարբեր նշանակության շինություններ[1]։

Իշխանական պալատԽմբագրել

Լեռան ճյուղերից մեկի` դեպի հյուսիս-արևմուտք նայող ճյուղի վրա, կառուցված է եղել իշխանական պալատը, որը մի կողմից իշխող դիրք է ունեցել բերդի նկատմամբ, իսկ մյուս կողմից էլ, որպես ճարտարապետական կոմպոզիցիա, իր ծավալատարածական լուծումով ձուլվել ու կարծես ավարտական տեսք է հաղորդել բնական բարձունքին[1]:

ԾանոթագրություններԽմբագրել