Շալյապին (հեռուստասերիալ)
«Շալյապին» (ռուս.՝ «Шаляпин»), ռուսական երաժշտական-կենսագրական դրամատիկական հեռուստասերիալ օպերային և կամերային երգիչ Ֆեոդոր Շալյապինի կյանքի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Եգոր Անաշկինը[1][2]։ Գլխավոր դերում նկարահանվել է Ալեքսանդր Գորբատովը[3]։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2023 թվականի փետրվարի 13-ին՝ Ֆեոդոր Շալյապինի ծննդյան 150-ամյակի օրը, «Ռոսիա 1» հեռուստաալիքով[4][5][6][7], իսկ հաջորդ օրը՝ «Okko» առցանց կինոթատրոնում[8]։
Շալյապին | |
---|---|
Ժանր | կենսագրական ֆիլմ, հեռուստադրամա և երաժշտական ֆիլմ |
Թեմա | Ֆեոդոր Շալյապին |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եգոր Անաշկին |
Գլխավոր դերերում | Ալեքսանդր Գորբատով և Մարիա Սմոլնիկովա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 8 |
Էկրաններին է | փետրվարի 13, 2023-ից փետրվարի 16, 2023-ը |
Հեռուստաալիք | Ռոսիա 1 |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի կարգախոսը՝ «Երկու ընտանիք, երկու երկիր և մեկ մեծ սեր օպերայի նկատմամբ։ Ռուս մեծ օպերային երգչի կենսագրականը» (ռուս.՝ «Две семьи, две страны и одна большая любовь к опере. Байопик великого русского оперного певца»)[9]։
Սյուժե
խմբագրել1886 թվական, Կազան։ Հայրը փորձում է փոքրիկ Ֆեդյային ծանոթացնել գործին։ Բայց ոչ աշակերտ, ոչ էլ հանձնակատար տղայից դուրս չեն գալիս. նա միայն երազում է երաժշտության և թատրոնի մասին։ Երիտասարդ Ֆեոդորը, որը մայրաքաղաք է գնում առանց փողի և այն նվաճելու վճռականությամբ, օգտագործում է համերգ տալու ցանկացած հնարավորություն և անմիջապես գրավում է հանդիսատեսին իր հզոր բասով։ Բայց Ֆեոդոր Շալյապինի իրական տաղանդը բացահայտվում է նոր նախագծում՝ Սավվա Մամոնտովի մասնավոր օպերայում։
Շալյապինի համբավը գնալով տարածվում է, նրա շուրջը կրքեր են բորբոքվում։ Սիրահարված Շալյապինն ամուսնանում է իտալացի բալերինա Իոլայի հետ։ Վերջինս պատրաստ է հանուն Շալյապինի թողնել իր ստեղծագործական կարիերան։ Բայց երջանիկ ընտանեկան կյանքն ընդհատվում է Շալյապինի՝ իր տաղանդի երկրպագու Մարիայի հետ հանկարծակի բռնկված սիրավեպով։ Մարիայի հանդեպ սերը փոխում է մեծ երգչի կյանքը։ Նա տառապում է երկու կանանց և երկու ընտանիքների միջև՝ չհամարձակվելով լքել նրանցից ոչ մեկին։ Շալյապինը չի պատկերացնում կյանքն առանց երեխաների, առանց օպերայի, առանց ռուսական երգի։ Ինչպես նաև առանց հայրենիքի, որի հանդեպ սերն իր ամբողջ կյանքի իմաստն է։ Բայց նա պետք է ցավալի ընտրություն կատարի և հրաժարվի այն ամենից, ինչը թանկ է իր համար։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ալեքսանդր Գորբատով | Ֆեոդոր Շալյապին օպերային և կամերային երգիչ (վոկալը՝ Իլդար Աբդրազակով) |
Մարիա Սմոլնիկովա | իտալացի բալերինա, Ֆեոդոր Շալյապինի առաջին կինը | Իոլա Տոռնագի
Յուլիա Սնիգիր | Ֆեոդոր Շալյապինի երկրպագուն և սիրելին | Մարիա Պետցոլդ
Ֆեոդոր Դոբրոնրավով | Ֆեոդոր Շալյապինի հայրը | Իվան Յակովլևիչ Շալյապին
Յան Ցապնիկ | դերասան | Մամոնդ Դալսկի
Ֆեոդոր Լավրով | Շալյապինի քարտուղարը | Իսայ Դվորիշչին
Ալեքսանդր Յացենկո | Կոնստանտին Կորովին նկարիչ |
Վլադիմիր Յումատով | Սավվա Մամոնտով |
Իրինա Պեգովա | օպերային երգչուհի | Տատյանա Լյուբատովիչ
Օլեգ Ալմազով | Կայսերական թատրոնների վերջին տնօրենը | Վլադիմիր Տեկյակովսկի
Սերգեյ Բիզգու | Մեծ թատրոնի գլխավոր դիրիժորը | Իպոլիտ Ալտանի
Զոյա Բուրյակ | դայակ | Լիդիա Ռոդիոնովնա
Մարիա Պալեյ | Մարիայի քույրը | Թամարա
Եկատերինա Կոպանովա | Կատերինա |
Ռոման Լեդնև | Մաքսիմ Գորկի |
Սերգեյ Սելին | բաս | Իվան Իվանովիչ Շուլգին
Կլիմ Բերդինսկի | Ֆեոդոր Շալյապինը մանկության տարիներին |
Վիկտորյա Ֆեոդորովա | Ֆեոդոր Շալյապինի մայրը | Եվդոկյա Միխայլովնա Շալյապինա
Ալեքսանդր Յացկո | Միխայիլ Վրուբել |
Ռոման Մադյանով | Միխայիլ Լենտովսկի |
Կատերինա Շպիցա | արտիստ Սամարսկու թատերախմբում | Տատյանա Ռեպինա
Վասիլի Շչիպիցին | Մարիինյան թատրոնի ռեժիսոր | Ալեքսեյ Կոնդրատև
Լև Զուլկառնաև | Սերգեյ Ռախմանինով կոմպոզիտոր |
Յանա Դյուբուի | Իոլայի ընկերուհին | Անտոնիետա Բարբերի
Ջուլիանո Դի Կապուա | իտալացի անտրեպրենյոր | Վինչենցո
Բորիս Կամորզին | կայսերական թատրոնների տնօրեն | Իվան Վսևոլոժսկի
Իվան Ագապով | անտրեպրենյոր | Սեմյոն Սամարսկի
Սերգեյ Պերեգուդով | Վալենտին Սերով նկարիչ |
Սերգեյ Բարկովսկի | Էդուարդ Նապրավնիկ Մարիինյան թատրոնի դիրիժոր |
Վասիլի Կորտուկով | բաս | Միխայիլ Կորյակին
Դմիտրի Սավելև | պետական վերահսկիչ | Տերտի Իվանովիչ Ֆիլիպով
Նիկոլայ Ավերյուշկին | Վասիլի Կլյուչևսկի պատմաբան |
Իգոր Գոլովին | ներքին գործերի նախարար | Ա։եքսանդր Բուլիգին
Ֆեոդոր Շալյապինի «Բուլկա» անունով ֆրանսիական բուլդոգի դերում նկարահանվել է ֆրանսիական բուլդոգ Բրյուսը[10]։
Արտադրություն
խմբագրելՍերիալի նկարահանումներն սկսվել են 2021 թվականի նոյեմբերին և անցկացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կոստրոմայում, Նիժնի Նովգորոդում[5][9], ինչպես նաև Իտալիայում՝ Միլանում։ Սերիալի ռեժիսորն է Եգոր Անաշկինը, որը նկարահանել է «Արյունոտ տիկինը» (ռուս.՝ «Кровавая барыня»), «Զուլեյխան բացում է աչքերը» (ռուս.՝ «Зулейха открывает глаза»), «Լիլիթի գաղտնիքը» (ռուս.՝ «Тайна Лилит») և այլ սերիալներ[11]։
Ֆեոդոր Շալյապինի դերը կատարել է Ալեքսանդր Գորբատովը, որը հայտնի է «Խաղաղ Դոն», «Վատ եղանակ» (ռուս.՝ «Ненастье»), «Գոդունով» և «Ուգրյում-գետ» սերիալներից[6][12]։
Իոլա Տոռնագայի դերը կատարել է Մարիա Սմոլնիկովան, որը հայտնի է «Կուպրին։ Խավարում» (ռուս.՝ «Куприн. Впотьмах»), «Լուսնի հակառակ կողմը» (ռուս.՝ «Обратная сторона Луны»), «Գուրզուֆ», «Sпарта», «Բժիշկ Ռիխտեր 2» սերիալներից և այլն։
Սերիալի երաժշտությունը գրել են կոմպոզիտորներ Արտյոմ Վասիլևը և Յուրի Պոտեենկոն, որը երաժշտություն է գրել «Մուրկա», «Տառապանքի ուղիներով», «Ծածկագիր», «Յոթերորդ սիմֆոնիա» և այլ սերիալների համար։
Սերիալի ռեժիսորի և պրոդյուսերների խոսքով՝ քասթինգը տևել է վեց ամիս, այդ ընթացքում սերիալի ստեղծողները չեն կարողացել գտնել Ֆեոդոր Շալյապինի դերի համար հարմար դերասան։ Արդյունքում երկարատև որոնումներից հետո ընտրությունը կանգ է առել Ալեքսանդր Գորբատովի վրա, բայց նա զբաղված է եղել մեկ այլ նախագծում[6]։
Եգոր Անաշկինը և պրոդյուսեր Մարիա Ուշակովան հայտարարել են, որ գոհ են ընտրությունից և չեն կարող «Շալյապինի դերում պատկերացնել ուրիշ մեկի, բացի Ալեքսանդր Գորբատովից»։
Ֆեոդոր Շալյապինի վոկալը սերիալում կատարել է Բաշկիրիայի օպերայի և բալետի պետական թատրոնի, Մարիինյան թատրոնի մենակատար և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Իլդար Աբդրազակովը[6]։ Վոկալի ձայնագրումը կատարվել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի ձայնագրման ստուդիայում[13]։
Ֆիլմում օգտագործված ամենաարժեքավոր ցուցանմուշը եղել է Ֆեոդոր Շալյապինի մուշտակը, որը հայտնի է Բորիս Կուստոդիևի ստեղծած դիմանկարից։ Այն գտել են «Մոսֆիլմ» կինոստուդիայի պահեստում, իսկ հետո մի քիչ թարմացրել[14]։
Սերիաների ցանկ
խմբագրել№[15] | Թողարկում[15] | Ցուցադրման ժամանակ[15] |
---|---|---|
1 սերիա | 13 փետրվարի 2023 թվական | 21:20—22:20[16] |
2 սերիա | ||
3 սերիա | 14 փետրվարի 2023 թվական | |
4 սերիա | ||
5 սերիա | 15 փետրվարի 2023 թվական | |
6 սերիա | ||
7 սերիա | 16 փետրվարի 2023 թվական | |
8 սերիա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Елена Боброва. «Бас всея Руси». Российская газета. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Ревизор.ru. «Сегодня по "России" стартует сериал "Шаляпин"». Ревизор.ru. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Елена Садкова. ««На Горбатове шуба с чужого плеча». Что говорят зрители о сериале «Шаляпин»». Аргументы и факты. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Шаляпин. Грандиозная премьера — сегодня. Трейлер». Смотрим. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 5,0 5,1 «Первый фильм о великом артисте: не пропустите премьеру исторического сериала «Шаляпин» на «России 1»». TV mag. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Изменил жене и уехал из России: сериал «Шаляпин» расскажет о грехах певца». NEWS.ru. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Кино и ТВ. "Шаляпин". Премьера, которую нельзя пропустить (сюжет программы "Вести")». Смотрим. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Шаляпин / Официальный трейлер / Okko ՅուԹյուբում
- ↑ 9,0 9,1 «Шаляпин (сериал, 2023, 1 сезон)». Фильм.ру. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Как проходят съемки сериала «Шаляпин»: на наших глазах создавался образ самородка земли русской». Сериалы — проект Комсомольской правды. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ««Шаляпина начали забывать»: на ТВ выйдет атмосферный сериал про великого вокалиста». Teleprogramma.pro. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ Салима Зариф. «"Шаляпин": история невероятного таланта и великой силы характера». Вести (телепрограмма). Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ««Шаляпин»: сериал со звездным составом в кадре и за кадром». Мосфильм. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Голос эпохи: Сериал «Шаляпин» в фактах и цифрах». КиноРепортер. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 15,0 15,1 15,2 «Краткое содержание серий сериала «Шаляпин» на канале «Россия 1» с 13 февраля». TV mag. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «ВсеТВ / Россия 1 / Телепрограмма». ВсеТВ. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)