Գոդունով (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

«Բորիս Գոդունով» (ռուս.՝ Борис Годунов), ռեժիսոր Ալեքսեյ Անդրիանովի ռուսական պատմական հեռուստասերիալը։

Գոդունով
Изображение логотипа
Ժանրպատմական հեռուստասերիալ
ԹեմաԲորիս Գոդունով
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորAleksey Andrianov?
Գլխավոր
դերերում
Սերգեյ Բեզռուկով, Սվետլանա Խոդչենկովա, Սերգեյ Մակովեցկի և Վիկտոր Սուխորկով
ՍցենարիստԻլյա Տիլկին և Nikolay Borisov?
ՕպերատորՍերգեյ Մաչիլսկի
ԵրաժշտությունԱրտյոմ Վասիլև
Նկարահանման վայրՌուսաստան
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ8
Էկրաններին էնոյեմբերի 5, 2018-ից մարտի 29, 2019
ՀեռուստաալիքՌոսիա 1
ԸնկերությունՄոսֆիլմ, Moskino? և Look Film?
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Սերիալը պատմում է պատմական իրադարձությունների մասին, որոնք ընդգրկում են Իվան Ահեղի կառավարման ավարտից մինչև Միխայիլ Ֆյոդորովիչ Ռոմանովի ռուսական գահին բարձրանալը։ Կենտրոնում Գոդունովների տոհմի՝ Բորիս Գոդունովի, նրա կնոջ՝ Մարիայի, քրոջ Իրինայի և դստրեր՝ Քսենիայի ճակատագիրն է։

Սերիալի ստեղծողները հիմք են ընդունել Կոնստանտին Բադիգինի «Նավաբեկություն Նադեժդա կղզու մոտ» (1978) խորհրդային պատմական վեպը։ Վեպը պատմում է Բորիս Գոդունովի իշխանության վերելքի և անգլիացի վաճառականների հետ արդյունաբերող Ստրոգանովների պայքարի մասին, որոնք ճանապարհ էին փնտրում են դեպի սիբիրյան Մանգազեյա։ Հեղինակները փոքր-ինչ փոխել էին սյուժետային գծերը՝ պարզեցնելով դրանք և փոխարինելով որոշ կերպարների։ Առանձին տեսարաններ (Ահեղի մահը, Յարիլի մասին երգը) մեջբերվում են բառացիորեն։

Դերերում խմբագրել

Ցուցադրում խմբագրել

Առաջին ութ սերիաների պրեմիերան կայացել է 2018 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Ռոսիա 1 հեռուստաալիքով։ Մյուս սերիաների ցուցադրությունը սպասվում է 2019 թվականին։

Քննադատություն խմբագրել

Ռազմական պատմաբան Կլիմ Ժուկովը քննադատել է սերիալի ստեղծողներին, նրա կարծիքով, դերասանների անհաջող ընտրություն է, ռեժիսորի, սցենարիստների, գրիմերների թույլ աշխատանք, պատմական դարաշրջանին անհամապատասխան տարազների, ինչպես նաև սերիալում ցուցադրված որոշ իրադարձությունների անհամապատասխանություն պատմական փաստերի հետ կապված[1]։ Հայրենասիրական ուղղության հրապարակախոսները (օրինակ՝ Եգոր Խոլմոգորովը[2]) բարձր են գնահատել սերիալը[3]։

Սաունթրեք խմբագրել

«Недосказанная» երգը կատարել է երգիչ Գրիգորի Լեպսը (երաժշտության և խոսքերի հեղինակ՝ Իգոր Մատվիենկո[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Клим Жуков о сериале "Годунов"
  2. «Убивал ли Иван Грозный своего сына? Где ошибка в сериале «Годунов»». 360tv.ru. 2018 թ․ նոյեմբերի 7.
  3. ««Годунов» как прекрасный пример исторического кинофильма». 2018 թ․ նոյեմբերի 6. {{cite web}}: Unknown parameter |publısher= ignored (օգնություն)
  4. «Премьера песни в исполнении Григория Лепса "Недосказанная" O.S.T. "Годунов" / Новости культуры / Tvkultura.ru». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել