Անդենես (նորվ.՝ Andenes ), քաղաք և նախկին համայնք Վեսթերոլեն գավառում, որը գտնվում է Նուռլան կոմսությունում՝ Նորվեգիայում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 2708 մարդ՝ ըստ 2015 թվականին մարդահամարի տվյալների։

Բնակավայր
Անդենես
նորվ.՝ Andenes
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՀամայնքԱննյոյ
Մակերես1,76 կմ², 1,72 կմ²
ԲԾՄ6 մետր
Բնակչություն2535 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ8480
Պաշտոնական կայքandoy.net
Անդենես (Նորվեգիա)##
Անդենես (Նորվեգիա)
Անդենեսի նավահանգիստը

Անդենեսը հեռացվել է Դվերբենգի համայնքի կազմից 1924 թվականի հունվարի 1-ին։ իսկ 1964 թվականի հունվարի 1-ին Անդենեսի, Դվերբերգի և Բյորնսկինի ձուլման հետևանքով ստեղծվեց նոր համայնք՝ Աննյոյ անունով։

Անդենեսը Անյոյ կղզու և Նուռլան կոմսության ամենահյուսիսային բնակավայրն է համարվում։ Արևելքում գտնվում է Սենյա կղզին իսկ արևմուտքում Անտլանտյան օվկիանոսն է։ Տեղացիները քաղաքն անվանում են «Nordlyskommunen»(Բևեռափայլի համայնք)։

Անվանում

խմբագրել

Հիննորվեգական լեզվով Անդարնես (Andarnes) (սկզբնական *Ամդարնես (*Amdarnes)) բառից է առաջացել։ Անվանման առաջին հատվածը Էմդ (Ömd) սեռական հոլովից է առաջել (Աննյոյի կղզու հին անվանումը), իսկ վերջին մասնիկը՝ nes հրվանդան։

Պատմություն

խմբագրել

Անդենեսը երկաթի դարում արդեն իսկ կարևոր ձկնորսական գյուղ էր համարվում։ XX դարի սկզբին դարձավ ամենամեծ ձկնորսական նավահանգիստներից մեկը Նորվեգիայում։

Քաղաքը առանձին համայնք էր 1924-ից 1964 թվականներին։ Այդ ժամանակ դեռ Անդենեսը, Դվերբեգն ո Բյորնշինը միացված չէին Աննյոյի համայնքին։ Անդենեսում է այսօր գտնվում համայնքի ղեկավարի գրասենյակը, ինչպես նաև քաղաքն համարվում է համայնքային կենտրոն։ 1980-ականների սկսբներին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 3,770, որը դարձնում էր Վեսթերոլենի ամենաբնակեցված բնակավայրը։

Օդանավակայան

խմբագրել

Օդանավակայան կառուցելու որոշումն ընդունվել է 1952 թվականին։ Ֆինանսավորման առյուծի բաժինը հատկացրեց ՆԱՏՕ-ն։ Այսօր աէրոդրոմը գտնվում է Հյոյնեսի և Անդենեսի միջև։ Առաջին վայրէջքն այստեղ իրականացվել է Նորվեգիայի թագավորական օդային ուժերի Douglas DC-3 ինքնաթիռով 1954 թվականի սեպտեմբերի 17-ին։

1961 թվականին այստեղ բերվեց 333-չրդ էսկադրոնը Սոլի օդանավակայանից, որտեղ հիմնականում Grumman HU-16 Albatross ինքնաթիռներ էին։ 1969 թվականին փախարինվեցին նոր Lockheed P-3 Orion ինքնաթիռներով։ 1989 թվականին էլ սրանք փոխարինվեցին P-3B-ով։

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը տեղաբաշխված է հյուսիսային բևեռային շրջագծից ավելի քան 300 կմ հյուսիս։ Այստեղ բևեռային ցերեկը ձգվում է մայիսի 19-ից մինչև հուլիսի 25-ը։ Իսկ նոյոմբերի 25-ից մինչև հունվարի 28-ը արևը հորիզոնից ներքև է գտնվում։

ԶԼՄ, մշակույթ և զվարճանք

խմբագրել

Անդենեսում լույս է տեսնում տեղական «Andøyposten» թերթը։

Ամեն տարի քաղաքում անց է կացվում ռոք փառատոն՝ «Rock mot Rus» Արխիվացված 2004-12-12 Wayback Machine (ռոքն ընդդեմ թմրանյութերի) խորագրով։ Այս փառատոնին ելույթ են ունենում երիտասարդ ռոք խմբերը։

Հայտնի մարդիկ

խմբագրել
  • Թոմ Սթենվոլ (Tom Stenvoll), Սթաբեկը ներկայացնող ֆուտբոլիստ
  • Դավիդ Պեդերսեն (David Pedersen), երգիչ
  • Քրիսթիան և Ռոգեր Ադոլֆսեն (Kristian & Roger Adolfsen), «Norlandia Hotels» հյուրանոցային ցանցի ղեկավարներ

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդենես» հոդվածին։