Նուպար գրադարան (ֆր.՝ Bibliothèque Nubar), հայկական սփյուռքի մշակութային և գիտական հաստատություն, որը 1928 թվականին Փարիզում հիմնադրել է Պողոս Նուբար Փաշան և որը պատկանում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (AGBU): 2012 թվականից ի վեր տնօրենն է պատմաբան Բորիս Աճեմյանը։

Նուպար
Երկիր Ֆրանսիա[1]
Տեսակազատ հասանելիության հրատարակություն, institution?, գրադարան և archive building?
Հիմնվել է1928
ՏեղադրությունՓարիզի 16-րդ շրջան
Հասցե11 square Alboni, 75016 Paris, France
Այլ տվյալներ
Կայքbnulibrary.org(ֆր.)(անգլ.)

Պատմություն խմբագրել

Նուպար գրադարանը հիմնադրվել է 1928 թվականին Պողոս Նուբար Փաշայի[2] նախաձեռնությամբ, Ձևավորման արվեստ կոչվող մի շինությունում, որը կառուցվել է 1922 թվականին մի խումբ հայ նախաձեռնողների կողմից և նախագծվել է ճարտարապետ Լևոն Նալֆիյանի կողմից [3]: Գրադարանի տնօրինումը 1928-ից 1951 թվականներին վստահվել է Փարիզում[2] Հայկական ազգային պատվիրակության քարտուղար Արամ Անտոնյանին։ Սկզբում գրադարանը կոչվում է «Փարիզի հայկական ազգային գրադարան», հետո 1930[3] թվականին Պողոս Նուբարի մահից հետո այն վերանվանվել է «Նուբար գրադարան»։

Իր հիմնադիրների համար գրադարանը պետք է ծառայի համախմբման, զրույցի և հայկական ցեղասպանության ժամանակ մեծ մասամբ ոչնչացված Օսմանյան հայերի թողած ժառանգության ուսումնասիրման վայր, ապահովի հայկական սփյուռքի[2] հարատևությունն ու ծաղկումը։ Արամ Անտոնյանն այն նկարագրում է որպես «Հայկական և արևելյան ուսումնասիրությունների օջախ, որը բաց է ոչ միայն հայ ազգի բազմաթիվ ընկերների և ֆրանսիացի և հայ գիտնականների համար, ովքեր հետաքրքրված են այդ ուսումնասիրություններով», այլ նաև որպես «հանդիպման վայր հայ և այլ մտավորականների համար, ովքեր, կարդալուց բացի, զբաղվում են հայ ազգի ամենահրատապ կարիքներով ու հայկական կյանքին հետաքրքրող հարցերով»։ [4].

Տնօրենի իր մանդատի ներքո, Արամ Անտոնյանը պարտավորվում է հավաքագրել բազմաթիվ ստեղծագործությունների, ձեռագրեր, պարբերականներ և արխիվներ, ինչպես նաև լուսանկարներ և բացիկներ հավաքագրումը [4]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, չնայած հայերի խուսափողականությանը, նացիստական իշխանությունները խլում են գրադարանին պատկանող աշխատությունները և դրանք տեղափոխում են Բեռլին, հայերի մշակութային ժառանգությունն ու «արիական ցեղի»[5] հետ նրանց կապն ուսումնասիրրելու նպատակով։

Այսօր Նուպար գրադարանը շարունակում է հարստացնել իր հավաքածուները՝ ձեռք բերելով հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով արդի աշխատություններ որոնք հետագայում արտոնություն են տալիս ժամանակակից պատմությանը , արվեստի պատմությանը և արևմտահայ գրականությանը[6]: Գրադարանը նաև նվիրատվություններ է ստանում ընտանեկան բնույթի փաստաթղթերից (տոհմածառեր, անձնական հուշեր և այլ գրավոր վկայություններ, լուսանկարներ և այլն),գրողի ձեռագրեր կամ նաև անձնական նամակագրություններ[6]: Ավելին՝ գրադարանը հավաքագրում է համալսարանական թեզերն ու դիպլոմային աշխատանքները, որոնք հետաքրքրվում են հայկական թեմատիկայով[7]:

2020 թվականի նոյեմբերի 18-ին, Նուպար գրադարանը Իլ դը Ֆրանսի տարածաշրջանային խորհրդի[8] կողմից ստանում է «Տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող ժառանգություն» պիտակը։ Հուշատախտակի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 24-ին Վալերի Պեկրեսի կողմից Ֆրանսիայի հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Նադյա Գորձունյանի, Հասմիկ Թոլմաջյանի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի[9] ներկայությամբ։ Այս պիտակը գրադարանին թույլ է տալիս Տարածաշրջանային խորհրդից ֆինանսավորում ստանալ՝ իր հավաքածուների թվայնացման նատակով[9]։

2021 թվականի մարտի 22-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում, գրադարանը լինում է Դրանսի քաղաքի կողքին, France Télévisions-ը , Toute l'Histoire-ը , Նորություններ Հայաստանից ամսագիրը, Թեբրոցասեր դպրոցը , Հայաստանի ազգային արխիվները և Ֆրանսիայի հայկական թանգարանը , Շոայի հուշահամալիրի[10] «Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանությունը» ցուցահանդեսի գործընկեր։

Միջոցներ խմբագրել

Գրադարանի միջոցները ներառում են[2]։

  • 43,000 տպագիր գործեր, ներառյալ բազմաթիվ հրատարակություններ Կոստանդնուպոլսից 19-րդ դարից և 20-րդ դարի սկզբից, ինչպես նաև բազմաթիվ գործեր, որոնք տպագրվել են Վենետիկում 18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը։
  • 800,000 արխիվային փաստաթուղթ, այդ թվում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի արխիվների մի մասը, ցեղասպանության արխիվային ֆոնդը (Անդոնյան ֆոնդ), ՀԲԸՄարխիվները և Հայոց ազգային պատվիրակության արխիվները։ Կան նաև հայ փախստականների Նանսենի գրասենյակի [անհասկանալի] արխիվները, Զարեհ բեյ Նուբար հիմնադրամը (փաստաթղթեր՝ կապված Եգիպտոսում Նուբար Նուբարյանի գործողությունների հետ), գրողների (օրինակ՝ Նիչան Բեչիկտաչլյանի կամ Զարեհ Որբունիի) կամ արևելագետ գիտնականների և հայագետների նամակագրությունները, ինչպես նաև նամակագրություն հենց Նուբար գրադարանից 1928-ից մինչև 1980-ական [6] թվականները։
  • Պարբերականների 1400 ժողովածու, ներառյալ օսմանյան հայկական մամուլի մեծ մասը։
  • 10,000 օրիգինալ լուսանկարչական տպագրություն, ներառյալ ՀԲԸՄ-ի լուսանկարչական հավաքածուն որբերի, փախստականների և դպրոցների մասին, որոնք հիմնադրվել են Մերձավոր Արևելքում և Սփյուռքում Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
  • 19-20-րդ դարերի մի քանի հարյուր ձեռագրեր։

Հրատարակություններ խմբագրել

Նուպար գրադարանը հրատարակում է[11] .

  • 1995-2009 թվականներին Ժամանակակից Հայոց պատմության մասին ամսագիրը[12],
  • 2004-2012 թվականներին Ժամանակակից հարցերին վերաբերվող ամսագիրը[13],
  • 2013-ից սկսած Ժամանակակից հայագիտական հանդեսը[14] ·[15]:

Տնօրենների ցանկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «La Bibliothèque Nubar : Portrait d'une institution patrimoniale et scientifique en diaspora». bnulibrary.org (ֆրանսերեն).
  3. 3,0 3,1 3,2 Boris Adjemian, 2019, էջ 175
  4. 4,0 4,1 Boris Adjemian, 2019, էջ 176
  5. CNRS Éditions, ed. (2001). Cinquante ans de littérature arménienne en France (ֆրանսերեն). էջ 309. ISBN 978-2-271-05929-1. {{cite book}}: Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |pages totales= ignored (օգնություն); Unknown parameter |sous-titre= ignored (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 Boris Adjemian, 2019, էջ 179
  7. Boris Adjemian, 2019, էջ 180
  8. «9 nouveaux sites reçoivent le label Patrimoine d'intérêt régional». patrimoines.iledefrance.fr (ֆրանսերեն). 23-11-2020.
  9. 9,0 9,1 «La Bibliothèque Nubar de l'UGAB France, reconnue « Patrimoine d'Intérêt Régional », débute sa numérisation grâce au soutien de la Région Ile-de-France». france.agbuchapters.org (ֆրանսերեն). 23-06-2021.
  10. «Le Génocide des Arméniens de l'Empire ottoman du 22 mars au 11 juillet 2021». expo-genocide-des-armeniens.memorialdelashoah.org (ֆրանսերեն).
  11. «Publications». bnulibrary.org (ֆրանսերեն).
  12. «Revue d'histoire arménienne contemporaine». catalogue.bnf.fr (ֆրանսերեն).
  13. «Revue arménienne des questions contemporaines». catalogue.bnf.fr (ֆրանսերեն).
  14. «Études arméniennes contemporaines». catalogue.bnf.fr (ֆրանսերեն).
  15. «Presentation». journals.openedition.org (fr+en).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)