Ֆրանսիայի հայկական թանգարան

Մուզե Արմենի դե Ֆրանս (ֆր.՝ Musée arménien de France), մասնավոր թանգարան է Փարիզում։

Ֆրանսիայի հայկական թանգարան
Տեսակպատկերասրահ և հնագիտական թանգարան
ԵրկիրՖրանսիա
ՏեղագրությունՓարիզի 16-րդ շրջան
ՀասցեՓարիզ 75016 ավենյու Ֆոշ 9avenue Foch? (59)
Հիմնադրվել է1949
ՏնօրենՖրեդերիկ Ֆրինգյան
Կայքle-maf.com(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը ներկայումս չի գործում։ Հավաքածուին կարելի է ծանոթանալ www.le-maf.com կայքում։

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնվել է 1949 թվականին, Նուրհան Ֆրինգյանի կողմից՝ պահպանելու հայ ժողովրդի մշակութային հարստությունը և հիշողությունը սփյուռքում։

Ֆրանսիայի հայկական թանգարանը (ՖՀՄ) մշակութային արժեքները ցուցադրվել են Փարիզի «Էնների» հյուրանոցի առաջին հարկում տեղակայված երկու սրահներում, որոնք տրամադրվել էին համաձայն 1953 թվականի ապրիլի 24-ի նախարարական դեկրետի։ Թանգարանը պաշտոնապես բացվել է 1953 թվականի հոկտեմբերի 9-ին, որին ներկա են գտնվել Ֆրանսիայի նախագահ Վենսան Օրիոլը, ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժորժ Բիդոն և այլք։

1978 թվականին թանգարանը հանձնվել է Ֆրանսիայի պետությանը և ճանաչվել որպես հանրային սեփականություն։

1995 թվականին շենքային պայմաններից ելնելով թանգարանը հանրության համար փակվել է։

Թանգարանը կործանման եզրին խմբագրել

2011 թվականին թանգարանի զբաղեցրած փարիզյան առանձնատան վերանորոգման աշխատանքների պատրվակով, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունն առաջարկել է Հայկական թանգարանին ժամանակավորապես ազատել իր ցուցասրահները և տեղափոխել հավաքածուն, հավաստիացնելով, որ աշխատանքների ավարտից հետո՝ 2012 թվականի մայիսին, նույնությամբ կվերադարձվի իր նախնական վայրը։ Սակայն շենքի վերանորոգման ավարտից հետո, մշակույթի նախարարությունը մերժել է ազատել այժմ մեկ այլ թանգարանի պահոց դարձած ցուցասրահները[1][2]։

Հավաքածու խմբագրել

Հավաքածուն ընդգրկում է հայկական մշակութային ժառանգության նմուշներ, այդ թվում ձեռագրեր, եկեղեցական զարդեր, Աստվածաշունչը՝ թարգմանված տարբեր լեզուներով, գեղանկարներ, արձաններ, հմայագրեր և շուրջ 500 մետաղադրամներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆրանսիայի Հայկական թանգարանը փրկելու խնդրանքով
  2. «Ֆրանսիայի հայկական թանգարանը՝ կործանման եզրին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիայի հայկական թանգարան» հոդվածին։