Ռեյմոնդ Գևորգյան

ֆրանսահայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռեյմոնդ (Հարություն) Գևորգյան (ֆր.՝ Raymond Haroutioun Kévorkian, փետրվարի 22, 1953(1953-02-22)[1]), ֆրանսահայ պատմաբան[5], ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր (1980)[6]։

Ռեյմոնդ Գևորգյան
Raymond Kévorkian
Ծնվել էփետրվարի 22, 1953(1953-02-22)[1] (71 տարեկան)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, համալսարանի դասախոս և հայագետ
Հաստատություն(ներ)Նուպար մատենադարան, Institut français de géopolitique? և Ֆրանսայի Հայկական Հիմնադրամ
Գործունեության ոլորտՀայոց պատմություն
Պաշտոն(ներ)տնօրեն և գերագույն քարտուղար
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2][3] և հայերեն
Պարգևներ
 Raymond Kevorkian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Սեն-Դենիի փարիզյան համալսարանը, որտեղ էլ ներկա պահին դասավանդում է, ինչպես նաև աշխատում որպես Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների ղեկավար (Institut Français de GéopolitiqueՓարիզի Նուբարյան գրադարանի տնօրենն է, ինչպես նաև «Հայ ժամանակակից պատմություն» (d'Histoire arménienne contemporaine[7]) կոչվող ամսագրի խմբագիրը։

Հեղինակել է «Հայոց ցեղասպանություն` ամբողջական պատմություն» աշխատությունը, որն սկզբնապես հրատարակվել է Ֆրանսիայում՝ 2006 թվականին։ Գրքում լայնորեն օգտագործված է Նուբարյան գրադարանի արխիվային նյութերը։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար[8] 2010 թվականին Գևորգյանը Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Նախագահի հատուկ մրցանակի։

Ընտրված աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյմոնդ Գևորգյան» հոդվածին։