Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սևան (այլ կիրառումներ)

Արևելյան Սևանի լեռներ , Արևելյան Սևանի լեռնաշղթա, Կոնգուր, Քոնկուր, Գոնտուր, Գունտուր, լեռներ Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Փոքր Կովկասի լեռնաճյուղը Սևանա լճի և Թարթառ գետի վերին հոսանքի միջև։ Սևանի լեռներից հարավ-արևմուտք ուղղությամբ ձգվում է մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը շուրջ 40 կմ երկարությամբ։ Առավելագույն բարձրությունը 3441 մ է[1][2]:

Արևելյան Սևանի լեռներ
PorakVolcano.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Վարչատարածքային միավորԳեղարքունիքի մարզ
ԼեռնաշղթաՓոքր Կովկաս
Բարձրություն (ԲԾՄ)3441 մետր
Երկարություն40 կիլոմետր
Մեծագույն գագաթՄեծ Ծարասար

Կազմված է կավճի, պալեոգենի և միոցենի հրաբխային ապարներից։ Կան ոսկու պաշարներ (Զոդի ոսկու հանքավայր)։ Արևելյան լանջերին հանդիպում են անտառներ, արևմտյան լանջերին տափաստանային բուսականություն է։

Արևելյան Սևանի լեռնաշղթայում է Սոթքի լեռնանցքը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 18 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 425 — 992 էջ։
  3. ՀԽՀ խմբ․ կոլեգիա՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ և ուրիշ), Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1 (ՀԽՀ գլխավոր խմբագրություն), Երևան, «ՀԽՍՀ», 1990 — 768 էջ. — 150000 հատ, ISBN 5-89700-003-4։