Նորբերտ Բրայնին

ավստրիական ծագումով բրիտանացի ջութակահար

Նորբերտ Բրայնին (գերմ.՝ Norbert (Nehemia) Brainin, մարտի 12, 1923(1923-03-12)[1], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն - ապրիլի 10, 2005(2005-04-10)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ավստրիական ծագումով բրիտանացի ջութակահար։

Նորբերտ Բրայնին
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1923(1923-03-12)[1]
ԾննդավայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
Մահացել էապրիլի 10, 2005(2005-04-10)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունջութակահար և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՔյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
 Norbert Brainin Վիքիպահեստում

Ընտանիք խմբագրել

Նորբերտ Բրայնին եղել է Սոֆի Գուտենբերգի և Ադոլֆ Աբրահամ Բրայնինի երեք երեխաներից ավագը։ Նորբերտ Բրայնինի կինը Կատինկա Քոթովն (գերմ.՝ Katinka Kottow) է, իսկ դուստրը` Աննե Բրայնինը (գերմ.՝ Anne Brainin) (1950)[2]:

Ծագում է հրեական նշանավոր Բրայնին ընտանիքից. հրապարակախոս Ռուվիմ Բրայնինի թոռնիկ-զարմիկն է, բանաստեղծ Հարալդ Բրայնինի ազգական եղբայրն է[3]։ Նրա ազգականներից հայտնի են նաև բանաստեղծ, թարգմանիչ Բորիս Բրայնինը և բանաստեղծ ու երաժիշտ Վալերի Բրայնինը։

Առաջին ուսուցիչներ խմբագրել

Ջութակահար դառնալու ցանկությունը Նորբերտի մոտ առաջացել է 6 տարեկան հասակում, երբ նա լսել է 12-ամյա վունդերքինդ կատարող Իեհուդի Մենուհինին։ Նորբերտի` ջութակի առաջին ուսուցիչը երեք տարիների ընթացքում եղել է նրա ազգական քեռին` Մաքս Բրայնինը, որ հետագայում դարձավ ամերիկացի նշանավոր գովազդային դիզայներ և ճարտարապետ։ Չնայած քեռի Բրայնինը պրոֆեսիոնալ երաժշտական կարիերայով չի զբաղվել, սակայն նրա` որպես ջութակահարի կատարողական արվեստը շատ բարձր էր պրոֆեսիոնալ քառյակներում մասնակցության համար (նա շարունակել է քառյակներում նվագել մինչ 90 տարեկան հասակը)[4][5][6][7]։

10 տարեկանում Նորբերտ Բրայնինն ընդունվել է Վիեննայի նոր կոսերվատորիա Ռիկարդո Օդնոպոզոֆի դասարան, հետագայում աշակերտել է նաև Ռոզա Հոհման-Ռոզենֆելդին, ով նրա մոտ 12 տարեկան հասակում սեր է սերմանել կվարտետային նվագի հանդեպ[5][8][9]։ 13 տարեկանում Բրայնինը գործնականում տիրապետում էր ջութակի հանրաճանաչ նվագացանկին։ 1938 թվականին Ռոզա Հոհման-ռոզենֆելդը գրել է Լոնդոնի իր ուսուցիչ Կարլ Ֆլեշին` խորհուրդ տալով Նորբերտին ընդունել որպես աշակերտ[5]։

Փախուստ Մեծ Բրիտանիա խմբագրել

15 տարեկան հասկում դեռահաս Նորբերտ Բրայնինը, լինելով հրեա, ստիպված էր նացիստներից փախչել Ավստրիայից, և նա մեկնում է Մեծ Բրիտանիա։ Իր հուշերում նա դա նկարագրում է որպես «երկու վախեցած կանանց և յոթ երեխաների փախուստ», որոնցից ավագն ինքն էր[10]։ Սկզբնական շրջանում Լոնդոնում ապրում էր իր մորաքույրերի մոտ և պարապում էր Կարլ Ֆլեշի մոտ, որի մոտ ընդունվել էր առանց ընդունելության քննությունների։ Ֆլեշը նրա հետ աշխատում էր շաբաթվա մեջ վեց օր, օրական մի քանի ժամ։ Ֆլեշի` Լոնդոնից մեկնումից հետո 1940 թվականին Բրայնինը շարունակել է իր պարապմունքները Մաքս Ռոստալի մոտ, ով Ֆլեշի աշակերտն ու ասիստենտն էր։

Ներքին կալանք և աշխատանքային անմեղություն խմբագրել

1942 թվականին Բրայնինը` որպես թշնամական պետության քաղաքացի, կալանավորվել և տեղափոխվել է Մեն կղզու ճամբար նույնպես երիտասարդ ավսրիացի հրեա Պետր Շիդլոֆի հետ։

Ճամբարում գտնվելու պայմանները բավական հումանիստական էին. նրանք երկուսն էլ բերել էին իրենց ջութակները և սեփական յուրահատուկ մշակմամբ ելույթ էին ունենում Մենդելսոնի ջութակի կոնցերտով։ Շիդլոֆը մենակատարն էր, իսկ Բրայնինը կատարում էր նվագախմբի բաժինը։ Ճաբարում Բրայնինը եղել է երկու ամիս, ինչից հետո ազատվել է որպես անչափահաս, սակայն մինչև 1945 թվականը զենքի գործարանում պետք է օրական 8-ժամյա աշխատանք կատարեր որպես մեքենաների` դեռևս չսովորած օպերատոր, որպեսզի ապացուցի իր ռազմա-աշխատանքային անմեղությունը։ Մինչև պատերազմի վերջը նա վատառողջության պատճառով ստիպված էր թողնել ջութակի պարապմունքները։

Վերադարձ երաժշտական գործունեությանը խմբագրել

Չնայած երաժշտությամբ զբաղվելու երկամյա ընդհատումներին` 1946 թվականին Բրայնինը հաղթել է Ռոստալի ակտիվ մասնակցությամբ ստեղծված Ջութակահարների` Ֆլեշի անվան մրցույթում, որ նվիրված էր մեկ տարի առաջ մահացած վարպետի հիշատակին։ Մրցույթում Բրայնինը հանդես է եկել Բրամսի ջութակի կոնցերտով։ Որպես մրցանակ Բրայնինը հնարավորություն է ստացել նվագելու BBC-ի նվագախմբի հետ։ Բեթհովենի ջութակի կոնցերտի հաջող կատարումը նոր դռներ է բացել նրա առաջ` որպես մենակատարի, սակայն, այնուամենայնիվ, նա գերադասել է կամերային երաժշտությունը։

«Ամադեուս քառյակ» խմբագրել

1947 թվականին Նորբերտ Բրայնինը տուն է վարձել թավջութակահար Մարտին Լովետի ծնողների մոտ[10]։ Ավելի վաղ Շիդլոֆը Բրայնինին ծանոթացրել էր ջութակահար Զիգմունդ Նիսելի հետ, ով ևս Ավստրիայից գաղթած փախստական հրեա էր։ Բրայնինը նախաձեռնում է նրանց համատեղ հանդես գալը` իր ընկերների հետ հիմնելով լարային քառյակ, որտեղ Նիսելը երկրորդ ջութակն էր նվագում, Շիդլոֆը` ալտ, իսկ թավջութակ նվագում էր խմբի ամենաերիտասարդ անդամը` Մարտին Լովետը։ Քառյակը կոչվում էր Brainin Quartet, երբեմն ներկայացվելով նաև որպես «Վիեննա-Լոնդոն քառյակ» (իր հուշերում Բրայնինը գրել է, որ այդ անվանումը գնացքի չվացուցակի անուն էր հիշեցնում), իսկ 1948 թվականին ստացել է «Ամադեուս քառյակ» անվանումը։ Այդ խմբի` երկու անվանումներով առաջին բեմելներն էլ մեծ հաջողություն են ունեցել։ Խմբի կազմում 40-ամյա գործունեությունը Բրայնինին համաշխարհային համբավ է բերել. նա բարձրագույն պետական մրցանակներ է ստացել Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում և Գերմանիայում։

Կատարողական ու մանկավարժական գործունեությունը «Ամադեուս քառյակի» գործունեությունից դուրս խմբագրել

Իր ստեղծագործական գործունեության վաղ շրջանում Բրայնինը ելույթ է ունեցել կամերային այլ կազմերում, այդ թվում` դաշնամուրային եռյակում Էդմունդ Ռոբրայի և Ուիլյամ Պլիտի հետ[11]։ Շիդլոֆի մահից հետո` 1987 թվականին, քառյակը որոշում է դադարեցնել իր գործունեությունը (այսինքն` նոր ալտահար չի հրավիրում), և Բրայնինը ելույթ է ունենում քյոլնցի դաշնակահար Գյունտեր Լյուդվիգի հետ։ Բրայնինը մանկավարժական մեծ գործունեություն է ծավալել. նա եղել է Քյոլնի երաժշտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, դասավանդել է Ֆլորենիցիայի Ֆյեզոլե երաժշտական դպրոցում (իտալ.՝ Scuola di Musica di Fiesole),Ֆերենց Լիստի անվան Վայմարի բարձրագույն երաժշտական դպրոցում, Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում։ Եղել է Յորքի համալսարանի պատվավոր դոկտոր։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Բրայնինի նվագած ջութակների թվում են եղել Գվարների դել Ջեզուի «Rode» (1734), Ստրադիվարիուսի «Chaconne» (1725) և Ստրադիվարիուսի «Gibson» (1713) ջութակները։
  • Բրայնինը ցածր կամերտոնի կողմնակից էր (Բրայնինի եզրաբանությամբ` «վերդիական»)։ Նա բազմաթիվ համերգների ժամանակ ցուցադրել է Ստրադիվարիուսի իր ջութակի հնչողությունը առաջին լյա օկտավայից` 432 հերց (ի տարբերություն 440 հերց ստանդարտից աբսուրդային բարձր կարայանական հնչողության)` պնդելով, որ Ստրադիվարիուսը հենց այդպիսի կառուցվածքով էլ ստեղծել է իր գործիքների ակուստիկան[10]։
  • Բրայնինը երաժշտագիտության մեջ ներմուծել է «մոտիվֆյուրունգ» եզրը (բառացիորեն` մոտիվի ներմուծում, մոտիվի զարգացում, որը պահպանվում է ստեղծագործության ողջ ընթացքում), որը բնութագրում է վիեննական դասականների երաժշտական նյութի մշակման եղանակը[12]։
  • 1989 թվականի դեկտեմբերին` Բեռլինի պատի փլուզումից հետո, Բրայնինը ելույթ է ունենում Բեռլինում` «Գերմանական միավորման բեթհովենյան ցերեկույթով», որին անվճար ներկա են եղել այդ ժամանակ դեռևս գոյություն ունեցող Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ավելի քան 800 քաղաքացի (ընդամենը 1.000 ունկնդիր է եղել)[5]։
  • Բրայնինը մոտ 20 տարի աջակցել է ամերիկացի տնտեսագետ Լինդոն Լարուշին, ով ոչ միանշանակ ընդունվող քաղաքական գործիչ էր (նաև փիլիսոփայական ու երաժշտական նախագծերի հեղինակ) և ԱՄՆ-ում երկու անգամ դատապարտվել էր մասամբ նաև քաղաքական նկատառումներով։ Շուտով համերգից հետո, որ Բրայնինը տվել էր 1987 թվականի դեկտեմբերին Բոստոնում` սատարելով Լարուշին, և որը մեկնաբանվել էր առաջատար թերթերի կողմից, դատավարությունը կայացած է համարվում զգալի խախտումներով։ Երկրորդ դատավարության ժամանակ (1988 թվականի վերջ) Բրայնինը Լարուշի կողքին էր, երբ վերջինս դատապարտվում է 15 տարի ազատազրկման (6 տարի անց պայմանական ազատում է ստանում ժամկետից շուտ)։ Դրանից հետո Բրայնինը շատ համերգներ է տվել ԱՄՆ-ում, Եվրոպայում` սատարելով Լարուշին, որին նա համարում է անմեղ դատապարտված։ Նա երկու անգամ այցելել է Լարուշին բանտում, որտեղ նրանք քննարկել են երաժշտական խնդիրներ[5]։
  • Բրայնինը հայտնի է եղել իր կատակներով և անեկդոտներով, որի մասին հիշատակվել է մահախոսականում, որը հրապարակվել է Լոնդոնի «Թայմս» (անգլ.՝ The Times) թերթի` 2005 թվականի ապրիլի 12-ի համարում` մեջբերելով հետևյալ դրվագը։ Բրայնինն ընդհատել է Շուբերտի կվինտետի փորձը և որպեսզի ցրի Նյու Յորքի փողոցային երկու ջութակահարների երկխոսության լարված մթնոլորտը, ասել է.

— Ի՞նչ ջութակ է քոնը։
— Ստրադիվարիուս 1699։
— Տղա'ս, դա էժանագին է (անգլերենում 1699-ը հնչում է որպես տասնվեց իննսունինը, որը կարող է նաև ընդունվել որպես ջութակի արժեք)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Генеалогия семьи Brainin: Norbert Արխիվացված 2010-09-02 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ) (անգլ.)
  3. История местечка Ляды (см. «…династия печников Брайниных…»)
  4. http://brainin.org/Brainin/russian.html (см. раздел «Семья»)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 In Memoriam. Norbert Brainin: Founder and Primarius of the Amadeus Quartet (անգլ.)
  6. Генеалогия семьи Brainin: Max (1909—2002) Արխիվացված 2010-09-04 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ) (անգլ.).
  7. 12 Interiors, New York 2002 (12 портретов в интерьере — австрийские эмигранты в Нью-Йорке) Արխիվացված 2014-12-08 Wayback Machine (գերմ.)
  8. См. нем. часть Википедии
  9. de: Neues Wiener Konservatorium
  10. 10,0 10,1 10,2 Norbert Brainin. Vom Geist der Musik. Ein Leben im Amadeus Quartett. — Herausgegeben von Reinhold Rieger, 2005
  11. См. англ. часть Википедии
  12. Lyndon H. LaRouche, jr. Über die Grundlagen der Motivführung. — Ibykus Nr. 56 (3/1996)

Գրականություն խմբագրել

  • Muriel Nissel. Married to the Amadeus: Life with a String Quartet. — London: Giles de la Mare Publishers Limited, 1996, ISBN 1-900357-12-7
  • Daniel Snowman. The Amadeus Quartet — The Men and the Music. — London: Robson Books, 1981, ISBN 0-86051-106-5

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորբերտ Բրայնին» հոդվածին։