Եհուդի Մենուհին
(Վերահղված է Իեհուդի Մենուհինից)
Եհուդի Մենուհին (անգլ.՝ Yehudi Menuhin, ապրիլի 22, 1916[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - մարտի 12, 1999[2][3][7][…], Բեռլին, Գերմանիա[5]), Ամերիկայում ծնված ջութակահար։
ԿենսագրությունԽմբագրել
Ջութակ նվագել սովորել է 4 տարեկանից՝ Զ․ Անկերի մոտ։ Կատարելագործվել է Շվեյցարիայում՝ Ա․ Բուշի, Ռումինիայում և Ֆրանսիայում՝ Ջորջե Էնեսկուի մոտ։ Մենուհինը 20-րդ դարի խոշորագույն ջութակահարներից էր։ Համերգացանկում տեղ են գրավել դասական, նաև ժամանակակից կոմպոզիտորների (Ու․ Ուոլտոն, Ջ․ Էնեսկու, Է․ Բլոխ) երկեր։ Եղել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի Միջազգային երաժշտական խորհրդի նախագահ (1971-1975 թթ.)։ Հանդես է եկել աշխարհի շատ երկրներում (ԽՍՀՄ-ում առաջին անգամ՝ 1945 թվականին)։ Ելույթ է ունեցել քրոջ՝ դաշնակահարուհի Հեֆցիբա Մենուհինի (1920, Սան Ֆրանցիսկո) հետ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Менухин Иегуди // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ 7,0 7,1 7,2 filmportal.de — 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 465)։ |