Նինո Ռամիշվիլի
Նինո Շալվայի Ռամիշվիլի (հունվարի 6 (19), 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 6, 2000, Թբիլիսի, Վրաստան), բալետի վրացի խորհրդային արտիստուհի, բալետմայստեր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1963 թվական)։ 1922-1927 թվականներին սովորել է Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնին կից բալետային ստուդիայում, ապա աշխատել նույն թատրոնի կորդեբալետում։ 1936-1945 թվականներին եղել է վրացական ֆիլհարմոնիայի ժողովրդական պարի անսամբլի առաջատար պարուհի, 1945 թվականից՝ Վրաստանի ժողովրդական պարի անսամբլի մենապարուհի (մինչև 1972 թվականը) և գեղարվեստական ղեկավար (ամուսնու՝ Ի․ Մուխիշվիչու հետ)։ Ռամիշվիլին իր բեմադրություններում հմտորեն օգտագործել է վրացական պարային ֆոլկլորը։ Անսամբլի հետ շրջել է Հունգարիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում և այլուր։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում (1968 թվական, 1974 թվական)։ ԽՍՀՄ (1949 թվական), Վրաց ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան (1974 թվական) պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Նինո Ռամիշվիլի վրաց.՝ ნინო შალვას ასული რამიშვილი | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6 (19), 1910 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 6, 2000 (90 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Անդրկովկասյան ԴՖՀ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | բալետի պարող, բալետմայստեր և պարուսույց |
Ամուսին | Իլյա Սուխիշվիլի |
Պարգևներ և մրցանակներ | |
Nino Ramishvili Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Рамишвили Нина Шалвовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինո Ռամիշվիլի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |