Նինա Իոսիֆովնա (Օսիպովնա) Կոգան (ռուս.՝ Нина Иосифовна Коган, մարտի 25 (ապրիլի 6), 1889[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1942[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային նկարչուհի։

Նինա Կոգան
Ծնվել էմարտի 25 (ապրիլի 6), 1889[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1942[1][2][3][…]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1913)
Մասնագիտություննկարչուհի և textile designer
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Nina Kogan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ժողովրդական արվեստի ուսումնարանի ուսուցիչներ: Վիտեբսկ, 26 հուլիսի, 1919: Ձախից աջ նստած են Էլ Լիսիցկի, Վերա Երմոլաեվա, Մարկ Շագալ, Դավիդ Յակերսոն, Յուդել Պան, Նինա Կոգան, Ալեքսանդր Ռոմ: Կանգնած է ուսումնարանի գործավարուհին:

Նինա Կոգանը ծնվել է 1889 թվականին, Մոսկվայում։ Հայրը՝ Իոսիֆ Միխայլովիչ Կոգանը, ծագումով հրեա էր, իսկական պետական խորհրդական և ծառայում էր որպես ռազմական բժիշկ[4]։ 1905 թվականին Նինան ավարտել է Սանկտ Պետերբուրգի ազնվազարմ օրիորդների Եկատերինյան ինստիտուտը։ 1905-1908 թվականներին սովորել է Գեղարվեստի աջակցության կայսերական ընկերության նկարչական դպրոցում` Ալֆրեդ Էբերլինգի և Արկադի Ռիլովի մոտ։ 1908-1911 թվականներին սովորել է Յան Ցիոնգլինսկու մոտ, որտեղ ծանոթացել է Վերա Խլեբնիկովայի և Լև Բրունիի հետ։ 1911 թվականի հուլիսի 1-ից մինչև 1913 թվականի մարտի 16-ը նա որպես ազատ ունկնդիր հաճախել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (ՄԳՔՃՈՒ)[5]։ Ուսումը կիսատ է թողել և 1913 թվականին վերադարձել Պետերբուրգ, 1913-1919 թվականներին աշխատել է գիմնազիայում որպես նկարչության ուսուցիչ։ 1915 թվականին նա ծանոթացել է Պյոտր Միտուրիչի հետ, որի հետ մտերմությունը և նամակագրական կապը պահպանել է մինչև իր կյանքի վերջը։ 1917 թվականին ընդունվել է «Յան Ցիոնգլինսկու արվեստանոց», «Ազատ արվեստանոց» ընկերություններ, աշխատել Հնության հուշարձանների պահպանության ընկերությունում։ 1918 թվականին Վերա Երմոլաևայի միջոցով մի քանի ամիս աշխատել է Պետրոգրադի քաղաքային թանգարանի «Արվեստը քաղաքի կյանքում» բաժնում։ Կոգանի և Լյուբավինի օգնությամբ Երմոլաևան հավաքել է գեղանկարչական ցուցանակների եզակի հավաքածու՝ պահպանելով քաղաքային պրիմիտիվի այս հազվագյուտ տեսակը[6]։

1919 թվականի մարտին Լուսժողկոմի կողմից աշխատանքի է նշանակվել Վիտեբսկի ժողովրդական արվեստի դպրոցում (հետագայում՝ Վիտեբսկի գեղարվեստի և պրակտիկայի ինստիտուտ), որտեղ դասավանդել է տարրական գիտելիքներ։ Վերա Երմոլեաևայի և Կազիմիր Մալևիչի հետ միասին դարձել է УНОВИС-ի կազմկոմիտեի անդամ։ Վիտեբսկում, 1920 թվականի փետրվարի 6-ին նրա կողմից բեմադրվել է «Սուպերմատիկ բալետ»-ը, Վերա Երմոլաևայի «Հաղթանակ արևի տակ» օպերայի հետ, նույն օրը։ Նա հանդիսանում է «УНОВИС ալմանախ»-ի թիվ մեկ համարում ընդգրկված «Սուպերմատիկ բալետ»-ի մասին ձեռագիր հոդվածի հեղինակը։

1922 թվականին նա ամուսնացավ նկարիչ Անատոլի Ալեքսանդրովիչ Բորիսովի (1897-1935) հետ[7]։

1922-1923 թվականներին եղել է Մոսկվայի գեղարվեստական մշակույթի թանգարանի խորհրդատուն, զբաղվում էր թանգարանի ցուցահանդեսային ծրագրերով, դասախոսություններ ու զեկուցումներ էր կարդում և աշխատում էր ստեղծագործությունների ցուցադրման համակարգի ստեղծման ուղղությամբ[8]։ 1926-1942 թվականներին ապրել և աշխատել է Լենինգրադում՝ Մարատի փողոց, 42 շենք, բնակարան 3 հասցեում[9]։

1926 թվականին նա աշխատել է Վիբորգի մշակույթի տանը և հեղափոխության թանգարանում կազմակերպվող ցուցահանդեսների ձևավորման վրա։ 1927 թվականին մասնակցել է Ռուսասկան թանգարանում նորագույն ուղղությունների ցուցահանդեսի նախապատրաստմանը։ Վիտեբսկից հետո նա այլևս սուպերմատիզմով չէր զբաղվում, 1920-ականների վերջի 1930-ականների սկզբի աշխատանքները ստեղծվել են ռեալիստական ոճով։

Դրանցից հայտնի են և պահպանվում են մի շարք գծանկարներ ու ջրաներկ նկարներ` Լ. Ստեփանովայի մատիտով դիմանկարը (գրականագետ Ն. Ստեփանովի կինը, որը զբաղվում էր Խլեբնիկովի ստեղծագործությունները հրատարակելով, մասնավոր հավաքածու), Ա. Ախմատովայի մատիտով և թանաքով մի քանի դիմանկարներ (Աննա Ախմատովայի թանգարան՝ Ֆոնտաննի տանը, Պետական գրականություն թանգարան), Իրա Պունինայի մատիտով դիմանկարը (1927, մասնավոր հավաքածու), «Նապաստակի գլուխը» (1928, պետական թանգարան «Ցարսկոյե Սելոյի հավաքածու»), «Ներկարարը» (1927, Ռուսաստանի պետական թանգարան) «Տղան պատուհանի մոտ» (1928, Ռուսաստանի պետական թանգարան), նկարիչ Ա. Բորիսովի դիմանկարը (մինչև 1928, Ռուսաստանի պետական թանգարան), Վ. Երմոլաևայի դիմանկար (1934, ՌՊԹ), հետևի կողմում դիմանկարը անհայտ անձի դիմանկար, հավանաբար O. Բոնչ-Oսմոլովսկայայի)[10]։

1928 թվականին նա սկսեց աշխատել Վլադիմիր Լեբեդևի հետ Մանկական հրատարակչությունում[11], պատկերազարդում էր մանկական գրքեր, հիմնականում կենդանիների կյանքի մասին[12]։

1920-ականների վերջին Նինան ծանոթացել է Աննա Ախմատովայի հետ, նկարել նրա մի քանի դիմանկարներ, այդ թվում նրա գծանկար[13]։ Ենթադրվում է, որ Ախմատովան բարձր է գնահատել Կոգանի նկարած դիմանկարները[14]։

1932 թվականին Կոգանը դարձավ Խորհրդային Նկարիչների միության Լենինգրադի մասնաճյուղի գծանկարչական բաժնի անդամ։ 1934 թվականի դեկտեմբերի 25-ին[15] նա մի խումբ նկարիչների` Վլադիմիր Ստերլիգովի, Լ. Ս. Հալպերինի, Մարիա Կազանսկայայի[16] և Վ. Մ. Երմոլաևայի հետ միասին ձերբակալվեցին գեղանկարչական-պլաստիկ ռեալիզմի գործով։ 1935 թվականի մարտի 13-ին Ն.Կոգանի նկատմամբ հետաքննությունը դադարեցվեց[17]։

1930-ականների երկրորդ կեսին Նինա Կոգանը դասավանդել է Նարվայի շրջանի մանկական գեղարվեստական ստուդիայում։ 1938 թվականին նա Լենինգրադում մասնակցել է[18] կին նկարիչների աշխատանքների ցուցահանդեսին և Կիևում կազմակերպված Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսին[19]։ 1940 թվականին մասնակցել է Լենինգրադի[20] նկարիչների վեցերորդ ցուցահանդեսին և Մոսկվայի նկարիչների ցուցահանդեսին[21]։ 1941 թվականի ապրիլ-հունիս ամիսներին մասնակցել է Լենինգրադի արվեստագետների աշխատանքների յոթերորդ ցուցահանդեսին[22]։ Պատերազմի սկսվելուց հետո նա մնացել է պաշարված Լենինգրադում։ Մահացել է ձեռքի ցրտահարության հետևանքով առաջացած արյան վարակից` 1942 թվականի սկզբին` Լենինգրադում[23]։

1980-ականներին արվեստի շուկայում հայտնվեցին մեծ թվով սուպերմատիստական աշխատանքներ, որոնց հեղինակը Նինա Կոգանն էր։ «Նինա Կոգանը... արվեստի պատմության մեջ մտավ որպես միակ ստեղծագործության` «Սուպերմատիստական բալետ»-ի հեղինակ, որը բեմադրվել է 1920 թվականին, Վիտեբսկում։ Փաստաթղթային տեղեկատվության բացակայությունն իր ազդեցությունն է թողել Մալևիչի ուսանողի հեղինակության վրա և սուպերմատիստական ստեղծագործությունների ինտրիգային բացակայությունը նրա անունը դարձրել էին շահարկումների առարկա. գիտական և գեղարվեստական շրջանակներում ի հայտ եկան նրան վերագրվող սուպերմատիստական նկարներ»[24]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Nina Osipovna Kogan — 2008.
  3. 3,0 3,1 3,2 Nina Kogan
  4. Горячева Татьяна Нина Коган. История судьбы // В круге Малевича. Соратники, ученики, последователи в России 1920—1950-х: [Каталог выставки] / Сост. Ирина Карасик; сост., подготовка текстов каталога и документов, писем и комментарии к ним Елена Баснер, Ирина Карасик, Татьяна Горячева, Антонина Марочкина, Татьяна Михиенко, Александра Шатских. — [Б. м.]: Palace Editions, 2000. — С. 65
  5. «РГАЛИ г.Москва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  6. Вера Ермолаева. Каталог выставки. Составители и авторы текстов: А. Заинчковская, И.Галеев. М.: Скорпион. 2009. C. 24
  7. Горячева Татьяна / Нина Коган. История судьбы // В круге Малевича. Соратники, ученики, последователи в России 1920—1950-х: [Каталог выставки] / Сост. Ирина Карасик; сост., подготовка текстов каталога и документов, писем и комментарии к ним Елена Баснер, Ирина Карасик, Татьяна Горячева, Антонина Марочкина, Татьяна Михиенко, Александра Шатских. — [Б. м.]: Palace Editions, 2000. — С. 70; Горячева Татьяна / Борисов Анатолий Александрович // Энциклопедия русского авангарда. Сост. Андрей Сарабьянов, Василий Ракитин. — М., 2013. см. также Н. И. Коган. «Портрет художника А. Борисова». Б.д.; Государственный Русский музей.
  8. Великая утопия. Русский и советский авангард 1915—1932. Берн: Издательство Бентелли, М. : Галарт, 1993. С. 768.
  9. Каталог выставки женщин-художников в помещении Клуба Теа-работников. Живопись и графика, скульптура, архитектура. Л., Клуб Художников, тип. Выб. Дома Культуры, тир. 500, 1938 . Коган, Н. О. [Ленинград], ул. Марата, 42, кв. 3.
  10. Горячева Т. В. Коган Нина Иосифовна // Энциклопедия русского авангарда. Сост. Андрей Сарабьянов, Василий Ракитин. — М., 2013
  11. Л. Чуковская. Записки об Ахматовой. В 3-х т. М. : Время, 2013; Т. 2. С. 626—627
  12. В. Бианки. Прятки. Рис. Н. И. Коган, М. 1931; Благинина Е. Сорока-белобока. Рис Н. И. Коган. М.- Л. : Детиздат ЦК ВЛКСМ, 1937; Олешек Золотые Рожки. Сказки северных народов /Обработал К. Шавров. Под общ. ред. С. Маршака. Рис. Н. И. Коган. М.— Л.: Детиздат ЦК ВЛКСМ, 1936; также: Кролики и голуби. М, 1930; Аквариум. М. 1930; Птицы М. 1930; Зимой и летом. М. 1931. О работе Коган в детской книге см. Николаева Г. В./ Н. О. Коган 1999—1942. //Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и в блокаду Ленинграда. СПб, 2010. С. 110—112
  13. Нина Иосифовна Коган. № 51. Портрет А. Ахматовой. 1929. № 52, 53. Анна Ахматова. (Силуэт). 1930-е // О. Рубинчик (авт. ст.). В ста зеркалах. Анна Ахматова в портретах современников / In a Hundred Mirrors. Anna Akhmatova as Portayed by Her Contemporaries. Москва. МТН клуб. 2005. С.106 — 111.
  14. Анна Ахматова: последние годы. Рассказывают Виктор Кривулин, Владимир Муравьёв, Томас Венцлова. — СПб., 2001. — С. 84.
  15. Вера Ермолаева. Каталог выставки. Составители и авторы текстов: А. Заинчковская, И.Галеев. М.: Скорпион. 2009. C. 62, 67
  16. А. Н. Заинчковская./ М. Б. Казанская: Материалы к творческой биографии // Страницы истории отечественного искусства 16-21 вв. СПб.: ГРМ, 2005. Вып. 11, с. 23-27.
  17. Вера Ермолаева. Каталог выставки. Составители и авторы текстов: А. Заинчковская, И. Галеев. М.: Скорпион. 2009. C. 71.
  18. Каталог выставки женщин-художников в помещении Клуба Теа-работников. Живопись и графика, скульптура, архитектура. Л., Клуб Художников, тип. Выб. Дома Культуры, тир. 500, 1938. Коган, Н. О. <..> Стадо (акварель). № 51. Пейзаж (масло)
  19. Каталог выставки ленинградских художников: акварель, рисунок, графика. Киев. ЛССХ. ЛТХ. Под ред. Д. И. Митрохина. Ленинградский горком графики и книги. 1938. C.9.
  20. VI выставка произведений ленинградских художников. Живопись, скульптура, графика. Каталог. Л., ЛССХ; Типо-лаборатория, В. О., 5-я линия, д. 28; тираж 250, 1940, С.15 . Коган Н. О. № 80. Девочка и спящий ребёнок, рис. № 81. Мальчик с ишаком.
  21. Николаева Г. В./ Н. О. Коган 1999—1942. //Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и в блокаду Ленинграда. СПб, 2010. С. 112
  22. «МАСЛОВКА - художники, картины, биографии, фотографии. Живопись, рисунок, скульптура. 20-й век : 1941 г. Ленинград». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  23. См. архивное дело Н. И. Коган, архив СХ СССР. Николаева Г. В./ Н. О. Коган 1999—1942. //Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и в блокаду Ленинграда. СПб, 2010. С. 112; Горячева Т. В. Коган Нина Иосифовна // Энциклопедия русского авангарда. Сост. Андрей Сарабьянов, Василий Ракитин. — М., 2013
  24. Горячева Татьяна. Нина Коган. История судьбы // В круге Малевича. Соратники, ученики, последователи в России 1920—1950-х: [Каталог выставки] / Сост. Ирина Карасик; сост., подготовка текстов каталога и документов, писем и комментарии к ним Елена Баснер, Ирина Карасик, Татьяна Горячева, Антонина Марочкина, Татьяна Михиенко, Александра Шатских. — [Б. м.]: Palace Editions, 2000. — С. 65

Գրականություն խմբագրել

  • Горячева Татьяна. Нина Коган. История судьбы // В круге Малевича. Соратники, ученики, последователи в России 1920-1950-х: [Каталог выставки] / Сост. Ирина Карасик; сост., подготовка текстов каталога и документов, писем и комментарии к ним Елена Баснер, Ирина Карасик, Татьяна Горячева, Антонина Марочкина, Татьяна Михиенко, Александра Шатских. — [Б. м.]: Palace Editions, 2000. — С. 65—72. — ISBN 5-93332-039-0.
  • Горячева Т.В. Коган Нина Иосифовна (Осиповна): [Биография] // В круге Малевича. Соратники, ученики, последователи в России 1920-1950-х: [Каталог выставки] / Сост. Ирина Карасик; сост., подготовка текстов каталога и документов, писем и комментарии к ним Елена Баснер, Ирина Карасик, Татьяна Горячева, Антонина Марочкина, Татьяна Михиенко, Александра Шатских. — [Б. м.]: Palace Editions, 2000. — С. 353. — ISBN 5-93332-039-0.
  • Горячева Т. В. Нина Коган. Новые материалы // Малевич. Классический авангард. Витебск. —Витебск, 2002. — В. 6.
  • Горячева Т. В. Коган Нина Осиповна (Иосифовна) // Энциклопедия русского авангарда: Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. I: Биографии. А—К. — С. 426—427. — ISBN 978-5-902801-10-8.