Վերա Խլեբնիկովա

ռուս նկարչուհի

Վերա Վլադիմիրովնա Խլեբնիկովա (ռուս.՝ Вера Владимировна Хлебникова, մարտի 8 (20), 1891[1], Մալիե Դերբետի, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 1941(1941-01-19), Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս նկարչուհի։

Վերա Խլեբնիկովա
Ծնվել էմարտի 8 (20), 1891[1]
ԾննդավայրՄալիե Դերբետի, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 19, 1941(1941-01-19) (49 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի և գծանկարիչ
ՀայրVladimir Khlebnikov?
ԱմուսինՊյոտր Միտուրիչ
ԶավակներMai Miturich?
 Vera Hlebnikova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վերա Խլեբնիկովան ծնվել է 1891 թվականի մարտի 20-ին Աստրախանի նահանգի Մալոդերբետովսկի գյուղում (այժմ` Կալմիկիայի Մալիե Դերբետ գյուղ) ռուս բուսաբան և թռչնաբան Վլադիմիր Ալեքսեևիչ Խլեբնիկովի ընտանիքում, որոնք սերում են մեծահարուստ առևտրական Խլեբնիկովների և նրա կնոջ` պատմաբան Եկատերինա Նիկոլաևնա Խլեբնիկովայի (ծննդյան անունը` Վերբիցկայա) տոհմից։ Նա բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի քույրն է։

1898 թվականին Խլեբնիկովները փոխադրվում են Կազան, որտեղ 1905 թվականին, Մարինյան օրիորդաց գիմնազիան ավարտելուց հետո Վերա Խլեբնիկովան ընդունվել է Կազանի գեղարվեստի դպրոց։ Կիևի գեղարվեստի ուսումնարանում կարճատև ուսանելուց հետո Խլեբնիկովան փոխել է մի քանի մասնավոր գեղարվեստի դպրոցներ` 1910 թվականին կանգ առնելով Պետերբուրգի նկարիչների խրախուսման ընկերության դպրոցում։

Վելիմիր Խլեբնիկովի մահից հետո 1922 թվականին Վերա Խլեբնիկովան գրել է իր հուշերը եղբոր կյանքի և ստեղծագործության մասին։ Բնակվելով Փարիզում` նա ուսանել է Կեես վան Դոնգենի մոտ[3]։ 1913 թվականի աշնանը Վերա Խլեբնիկովան թողել է Փարիզը և մեկնել Իտալիա, Ֆլորենցիա[3]։

Վերա Խլեբնիկովան Ռուսաստան է վերադարձել Անգլիայի վրայով 1916 թվականի օգոստոսին։ Իտալիայում ստեղծված նրա աշխատանքների մեծ մասը մնում է այնտեղ` տանտիրուհու` Ադելի Ռանֆինի բնակարանում։ Նա Աստրախան հայրական տուն է բերել կես տասնյակ աշխատանքներ, որոնք տեղավորվել են ճամպրուկում[3]։

1924 թվականին ամուսնացել է նկարիչ Պյոտր Միտուրիչի հետ։

Ծանր հիվանդությունից հետո մահացել է Մոսկվայում 1941 թվականին, թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Նկարչի աշխատանքները գտնվում են հետևյալ հավաքածուներում`

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 1977 - «Վերա Խլեբնիկովա». Աստրախանի պատկերասրահ, Աստրախան

Ընտանիք խմբագրել

  • Խլեբնիկով Վլադիմիր Ալեքսեևիչ - հայրը, գիտնական-թռչնաբան, անտառագետ, Ռուսաստանում, Վոլգայի դելտայում, առաջին պետական արգելոցի հիմնադիր։
    • Խլեբնիկով Վելիմիր - եղբայր, բանաստեղծ
    • Միտուրիչ Պյոտր Վասիլևիչ - ամուսին, նկարիչ
      • Միտուրիչ-Խլեբնիկով Մայ Պետրովիչ - որդի, նկարիչ
        • Միտուրիչ-Խլեբնիկովա Վերա Մաևնա - թոռնուհի, նկարիչ
          • Սումնինա Մարիա Անդրեևնա - ծոռնուհի, նկարիչ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2023.
  3. 3,0 3,1 3,2 Мамаев А. А. Итальянские письма, стихи и проза Веры Хлебниковой Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Studi Slavistici. - 2009. № VI. - С. 251-268.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Чегодаева М. Заповедный мир Митуричей-Хлебниковых: Вера и Петр. - М.: Аграф, 2004. - 416 с. - ISBN 5-7784-0272-4.
  • Хлебникова В. «Что нужно душе…». Стихи. Проза. Письма. - М.: Дом-музей Марины Цветаевой, 2000. - 208 с. - ISBN 5-93015-018-4.
  • Митурич П. Последние дни Хлебникова // Арион. - 1994. - № 4.
  • Бобков С. Ф. Вера Хлебникова. Живопись. Графика. - М.: Советский художник, 1987. - 184 с.
  • Мамаев А. А. Астрахань Велимира Хлебникова. - Астрахань: ИПК «Волга», 2007. - 250 с. - ISBN 978-5-98066-051-2.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Խլեբնիկովա» հոդվածին։