Նիկոս Դենդիաս

հույն քաղաքական գործիչ

Նիկոս Դենդիաս (հուն․՝ Νίκος Δένδιας, հոկտեմբերի 7, 1959(1959-10-07)[1], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[1]), «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցության հույն իրավաբան և քաղաքական գործիչ։ Հունաստանի խորհրդարանի անդամ։ Հունաստանի արտաքին գործերի նախարար 2019 թվականի հուլիսի 9-ից Միցոտակիսի աշխատակազմում։ Հասարակական կարգի և քաղաքացիների պաշտպանության նախարար 2012-2014 թվականներին։ 2014 թվականից մինչև 2015 թվականի հունվար՝ Զարգացման և մրցունակության նախարար։ 2009 թվականի հունվարի 7-ից հոկտեմբերի 7-ը` Արդարադատության նախարար Կարամանլիսի աշխատակազմում։

Նիկոս Դենդիաս
 
Կուսակցություն՝ Նոր ժողովրդավարություն[1]
Կրթություն՝ Աթենքի համալսարան[1], Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1], Լոնդոնի համալսարանի քոլեջ[1] և Աթենքի քոլեջ[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր հոկտեմբերի 7, 1959(1959-10-07)[1] (64 տարեկան)
Ծննդավայր Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[1]
Քաղաքացիություն  Հունաստան[1]
 
Կայք՝ dendias.gr

Կենսագրություն խմբագրել

Նիկոս Դենդիասը ծնվել է Կերկիրայում 1959 թվականին, սակայն նրա ընտանիքը ծագումով Պաքսոս կղզուց է։ Նրա խոսքով՝ իր մոր նախնիները ուղղափառ հոգևորականներ են եղել 17 սերունդներ շարունակ[2]։

Սովորել եմ Աթենքի քոլեջում, հունա-ամերիկյան մասնավոր դպրոցում։ Ստացել է իրավաբանական աստիճան Աթենքի համալսարանում, մագիստրոսի աստիճան՝ Ծովային և ապահովագրական իրավունքի Լոնդոնի համալսարանում և աստիճան քրեաբանության Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։

Որպես փաստաբան պրակտիկանտ, նա ակտիվորեն ներգրավված է Նոր ժողովրդավարություն կուսակցության կազմում, քանի որ 1978 թվականին, առաջին անգամ որպես կուսակցության ուսանողական թևի անդամ և կուսակցական ֆունկցիոներ կուսակցության երիտասարդական կազմակերպությունում։

Նա ընտրվել է Կերկիրայի խորհրդարանի անդամ 2004, 2007, 2009 և 2012 թվականի հունիսին։

2009 թվականի հունվարի 8-ին նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում Կոստաս Կարամանլիսի երկրորդ կառավարությունում, որտեղ աշխատել է մինչև կառավարության հրաժարականը Նույն թվականի հոկտեմբերի 7-ին (հոկտեմբերի 4-ի ընտրություններում ՆԴ-ի պարտությունից հետո)։ Ադոնիս Սամարասի կոալիցիոն կառավարությունում, որը ձևավորվել է 2012 թվականի հունիսյան ընտրություններից հետո, նա զբաղեցրել է հասարակական կարգի և քաղաքացիների պաշտպանության նախարարի (2012 թվականի հունիսի 21-2014 թվականի հունիսի 10), զարգացման և մրցունակության նախարարի (հունիսի 10-2014 թվականի նոյեմբերի 3) և ազգային պաշտպանության նախարարի (2014 թվականի նոյեմբերի 3-2015 թվականի հունվարի 27) պաշտոնները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոս Դենդիաս» հոդվածին։