Անտոնիս Սամարաս
Անտոնիս Սամարաս (հուն․՝ Αντώνης Σαμαράς, մայիսի 23, 1951[1][2][3][…], Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ, 2012 թվականից Հունաստանի վարչապետն, միևնույն ժամանակ՝ «Նոր ժողովրդավարության» կուսակցության (ՆԺԿ) առաջնորդ։
Անտոնիս Սամարաս Αντώνης Σαμαράς | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1951[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մայրենի լեզու | հունարեն |
Կրոն | Հունական ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Հարվարդի բիզնես դպրոց (1976), Ամհերստի քոլեջ (1974) և Աթենքի քոլեջ (1970) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, տնտեսագետ և դիվանագետ |
Ծնողներ | հայր՝ Կոնստանտինոս Սամարաս, մայր՝ Լենա Զաննաս |
Զբաղեցրած պաշտոններ | Հունաստանի վարչապետ, Հունաստանի արտաքին գործերի նախարար, Հունաստանի ֆինանսների նախարար, Minister of Culture of Greece?, Ընդդմիմության առաջնորդ, Հունաստանի արտաքին գործերի նախարար, Ընդդմիմության առաջնորդ, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և նախագահ |
Կուսակցություն | Նոր ժողովրդավարություն |
Ստորագրություն | |
Antonis Samaras Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Աթենքում, սովորել է իր մորական պապի հոր և նրա աներոջ հիմնած դպրոցում։ 1976 թվականին տնտեսագետի որակավորում է ստացել Հարվարդի համալսարանում։
Ընտանիք
խմբագրելԱնտոնիս Սամարասի հայրը եղել է սրտաբանության պրոֆեսոր, մայրը՝ գրող Պենելոպե Դելտայի թոռնուհին։ Եղբայրը ճարտարապետ է։ Հորեղբայրը՝ Գեորգ Սամարասը 1950-ական և 60-ական թվականներին երկար ժամանակ եղել է խորհրդարանի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ դուստր և որդի։
Քաղաքական գործունություն
խմբագրելՀունաստանի խորհրդարանի անդամ է դարձել 1977 թվականից, այնուհետև զբաղեցրել է նախարարի պաշտոններ՝ 1989 թվականից՝ ֆինանսների, իսկ 1990-1993 թվականներին Կոնստանտինոս Միցոտակիսի ՆԺԿ կառավարության կազմում՝ արտաքին գործերի։
1992 թվականին նախարարի պաշտոնից ազատվելուց հետո հիմնել է իր «Քաղաքական գարուն» կուսակցությունը, որն ուներ ՆԺԿ-ից դեպի աջ կողմնորոշված դիրք։ 1993 թվականին խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացավ ձայների 4,9 %-ը․ ձեռք բերելով խորհրդարանի տասը տեղերը։ 1994 թվականի եվրախորհրդարանի ընտրություններում ունեցավ 8,7 % արդյունք և ստացավ երկու տեղ։
Քաղաքական գարունը չմասնակցեց 2000 թվականի օրենսդրական ընտրություններին և Սամարասը քաղաքական աջակցություն ցուցաբերեց ՆԺԿ-ին։ 2004 թվականի ընտրություններից առաջ լուծարելով իր կուսակցությունը, միացավ ՆԺԿ-ին և ընտրվեց եվրախորհրդարանի անդամ։
2007 թվականին ընտրվեց Հունաստանի խորհրդարանի անդամ, իսկ 2009 թվականին նշանակվեց մշակույթի նախարար։
«Նոր ժողովրդավարության» նախագահ
խմբագրել2009 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո ՆԺԿ-ի նախագահ Կոստաս Կարամանլիսը հրաժարվեց կուսակցության նախագահի դիրքից, նոյեմբերի 29-ին Սամարասն ընտրողների ձայների 50,18 % արդյունքով դարձավ կուսակցության նախագահ։
Siemens ընկերության հետ կապված կոռուպցիոն սկանդալների շարքից հետո Սամարասը հայտարարեց «Նոր ժողովրդավարության» դրա հետ կապ ունեցած կուսակցականներից մաքրելու մասին[4]։
Վարչապետ
խմբագրել2012 թվականի արտահերթ ընտրություններից հետո հունիսի 20-ին նշանակվել է Հունաստանի վարչապետ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Greek deputy quits ruling coalition party». Reuters. 2012 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիս Սամարաս» հոդվածին։ |