Բացել գլխավոր ցանկը

Նիկոլ Գալանդերյան

հայ կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալանդերյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Նիկոլ Գասպարի Գալանդերյան (1881[1], Ակն - 1944[1], Թեհրան, Իրան), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։

Նիկոլ Գալանդերյան
Nigol Kalanderian.png
Ծնվել է1881[1]
Ակն
Մահացել է1944[1]
Թեհրան, Իրան
Մասնագիտությունկոմպոզիտոր և ուսուցիչ
ՇրջանավարտԳևորգյան հոգևոր ճեմարան

ԿենսագրությունԽմբագրել

1900-1903 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Երգեցողություն է դասավանդել Շումենի, Վառնայի, Թեհրանի հայկական դպրոցներում։ 1911 թվականից ապրել է Թեհրանում։ 1925 թվականին կազմակերպել է «Գողթան» (1942 թվականից՝ «Գալանդերյան») երգչախումբը։ Գալանդերյանի երգերը գրված են քաղաքային ժողովրդական երգի ոճով՝ Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Միսաք Մեծարենցի, Դևի և այլոց բանաստեղծությունների հիման վրա։ Նրա լավագույն երգ-ռոմանսները՝ «Արդյոք ո՞ւր ես», «Ես սիրում եմ», «Հեռանալ մոռանալ», «Կապույտ աղջիկ», «Ափսոսանք», «Հովիկ», «Դու նորից եկել ես», «Ծիրանափառ գիշերներ», «Կանցնին օրեր», «Այնպես նազիկ» և այլն, անձնական քնարերգության արտահայտություն են։ Գեղջկական երգի ինտոնացիոն կառուցվածքով են գրված «Գյուղական էսքիզները», որոնց մեջ առանձնանում է «Ակնա հարսանիք» խմբերգերի շարքը («Վարդ եմ քաղել օյ նար», «Գյուլիզար», «Դալիլո-լիլո» և այլն)։ Գրել է «Լալվարի որսը» (ըստ Վահան Միրաքյանի, բեմադրվել է Թեհրանում 1928, 1930, սիրողների ուժերով), «Փարվանա» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1932), «Հովիվը» (ըստ Վրթանես Փափազյանի «Լուր-դա-լուր»-ի, 1933) օպերաները, մանկական երգեր ու օպերաներ («Չարի վերջը», «Պողոս-Պետրոս», «Պապն ու շաղգամը», «Ուլիկը» և այլն), ջութակի, թավջութակի, դաշնամուրի մանրանվագներ[2]:

ԳրականությունԽմբագրել

  • Ա. Երեմյան, Երգահան Նիկոլ Գալանդերյան, Թեհրան, 1947:
  • Ց. Բրուտյան, Սփյուռքահայ երաժիշտները, Ե., 1968, էջ 188-200:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. ՀՍՀ, հատոր 2: