Նիկոլայ Ֆեշին

ամերիկացի նկարիչ

Նիկոլայ Իվանովիչ Ֆեշին (նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1881[1], Կազան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1955(1955-10-05)[1][2][3], Սանտա Մոնիկա, ԱՄՆ), ռուս և ամերիկացի նկարիչ։ Բնանկարիչ, գրաֆիկ, փորագրող, քանդակագործ, իմպրեսիոնիզմի և մոդեռնի ներկայացուցիչ։

Նիկոլայ Ֆեշին
Ծնվել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1881[1]
ԾննդավայրԿազան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1955(1955-10-05)[1][2][3] (73 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, Կազանի գեղարվեստի դպրոց և Գեղարվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր, գեղանկարչություն, գրաֆիկա և քանդակագործություն
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներPyotr Kotov?, Q122658418? և Q124352442?
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան
ԶավակներEya Nikolaivna Fechin?
 Nikolai Ivanovich Fechin Վիքիպահեստում

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան Իլյա Ռեպինի արվեստանոցում, հետագայում վերադարձել է Կազան և դասավանդել է Կազանի գեղարվեստի դպրոցում, որը ներկայում կրում է նրա անունը։ 1916 թվականին ընտրվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս։ 1923 թվականին ընտանիքի հետ գաղթել է ԱՄՆ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը`1955 թվականը։ 1976 թվականին նկարչի դուստրը` Իյ Նիկոլաևնա Ֆեշին Բրեխեմը հոր աճյունը վերաթաղել է Կազանում։ Ֆեշինը բավականին հայտնի է եղել Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում, իսկ ԱՄՆ-ում համարվել է ամերկացի ազգային գեղանկարիչ։ Ստեղծել է երկու հազարից ավել ստեղծագործություն, որոնք գտնվում են ԱՄՆ-ի երեսուն թանգարանների հավաքածուներում, չհաշված մասնավոր հավաքածուները։ Նիկոլայ Ֆեշինի ամենամեծ աշխատանքների հավաքածուն (189) գտնվում Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարանում («Խազինե» ազգային գեղարվեստական պատկերասրահ)։ Նրա ստեղծագործությունները ներկայացվում են նաև Սանկտ Պետերբուրգի, Չեբոքսարիի, Կոզմոդեմյանսկիի, Կիրովայի մասնավոր հավաքածուներում։

Վաղ կյանք խմբագրել

Նիկոլայ Իվանովիչ Ֆեշինը ծնվել է 1881 թվականի նոյեմբերի 26-ին իկոնոստաս փորագրող Իվան Ալեքսանդրովիչ Ֆեշինի ընտանիքում, որն ուներ իր սեփական արհեստանոցը։ Հայրը ծնունդով Արզամասից է, տոհմակիցները, որոնք դեռ XVI դարից աքսորված են եղել որպես խռովարար պուշկարցիներ[4], եկել են Պուշկարկա գյուղից։ Մայրը` Պրասկովայա Վիկտորովնա Չիտովան եկել է Կոստրոմայից։ Իվան Ֆեշինի արվեստանոցը այդ տարիներին տեղի ուսումնա-արդյունաբերական ցուցահանդեսներին արժանացել է արծաթե մրցանակների «մեծ չափով աշխատանքների և բազմապիսի նկարների համար»[5]։ Չորս տարեկանում Նիկոլայը հիվանդացել է մենինգիտ հիվանդությամբ և երկու շաբաթ եղել է կոմայի մեջ։ Համաձայն ընտանեկան առասպելի, որը մեջբերում է Ֆեշինը «Ինքնակենսագրությունում»՝ բժիշկները ծնողներին խորհուրդ են տվել աղոթել հրաշքի համար. հայրը, որը բավականին հայտնի էր հոգևորականության շրջանում, պայմանավորվել է, որ Ավետման եկեղեցուց Աստվածամոր Տիխվինյան հրաշագործ սրբապատկերը բերեն իրենց տուն։ Նիկոլայը այդ ամենից հետո լավացել է, սակայն հիվանդությունը երեխային դարձրել էր ինքնամփոփ և միայնակ։ Նկարչական տաղանդը նա իր մոտ հայտնաբերել է շատ վաղ տարիքում, և արվեստում դարձել է ավելի կենտրոնացված։

Առաջին ինքնուրյուն ստեղծագործական քայլերը Նիկոլայ Ֆեշինի մոտ նկատվում են վեց տարեկանում. պահպանվել են նրա այն ժամանակվա զարդարանքների ալբոմները։ Ինը տարեկանից սկսել է աշխատել իր հոր արվեստանոցում՝ մասնակցելով պատվերների ստեղծմանը։ Տղայի շնորքը նկատում է Կազանի գեղարվեստի դպրոցի առաջին տնօրեն` Ն.Ն. Բելկովիչով, որն ապագայում դառնում է նկարչի աները[5]։

Ի.Ա.ֆեշինը չի ունեցել ձեռնարկատիրական ջիղ և չնայած հայտնիությանը, սնանկացել է և պարտքերը ետ վերադարձնելու պատճառով ստիպված է եղել տալ ամբողջ ունեցվածքը։ Նա աշխատանքի համար սկսել է շրջել գյուղերով , ընտանիքը մնացել է քաղաքում, ապրելով աղքատության մեջ։ Ամեն դեպքում տղան կարողանում է ստանալ կրթություն Հրատարակչական դպրոցում։ Նիկոլայ Ֆեշինը հիշում է որ առաջին վաստակը նրան բերել է իկոնոստասների գծագրությունը, որը նա արել է 13 տարեկանում և նա այդ գումարով (10 000 ռուբլի) իր համար դպրոցական կոստյում է կարել[6]։

1895 թվականին Կազանում բացվել է Գեղարվեստի դպրոց, որում ընդունվում է նաև Նիկոլայ Ֆեշինը։ Այդ ժամանակ հայրը սատարել է որդուն, որպեզսի Նիկոլայ Ֆեշինը դառնա նկարիչ։

 
Նիկոլայ Ֆեշինի շիրիմը Արսկո գերեզմանոցում

Այդ ժամանակ ընտանիքը բաժանվում է. տանջվելով աղքատությունից Պրասկովյա Ֆեշինը մեկնում է Կոստրոմա ծնողների մոտ, Իվան Ֆեշինը նույնպես լքում է Կազանը և չի լինում այնպիսի կարգավիճակում, որպեզսի օգնի որդուն։ Չնայած դրան, մինչև կյանքի վերջը հայրը Նիկոլայի համար եղել է հեղինակություն[7]։ Տասնչորսամյա Նիկոլայ Ֆեշինը Կազանում մնում է միայնակ, ապրելով քաղցի մեջ և չունենալով մշտական աշխատանք, միայն մի քանի անգամ օգնություն նրան ցուցաբերել է հորական կողմից հորեղբայրը, որն ուներ Կազանից 100 վեստ հեռավորության վրա գտնվող Կուշնյա գյուղու բևեկնախեժի գործարանում։ Այստեղից ծագում է Ֆեշինի հետքրքրությունը և մարիների կյանքի և կենցաղի նկատմամբ։ Ժամանակի մեծ մասը նա անց է կացրել դպրոցում, Կազանում պահպանվել են յուղաներկով աշակերտական աշխատանքները, մասնավորապես «Գայթակղությունը», որն ունի ավետարանական սյուժե[8]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Дульский П. Николай Иванович Фешин: Библиотека иллюстрированных монографий отдела изобразительных искусств Казанского народного комиссариата по просвещению. Выпуск 1. — Казань: Казанское отделение государственного издательства, 1921. — 32 с.
  • MacCracken Harold. Nicholai Fechin. — Hammer Galleries, 1961. — 14 p. — ISBN 0-87358-140-7.
  • Фешин, Николай Иванович: Каталог выставки. — Казань: Тип. им. Камиля Якуба, 1963. — 84 с.
  • Н. И. Фешин: Документы, письма, воспоминания о художнике / Составитель и автор комментариев Г. Могильникова. — М.: Художник РСФСР, 1975. — 172 с.
  • Balcomb Mary N. Nicholai Fechin. — Northland Press, Arizona, 1975. — 167 p. — ISBN 0-87358-140-7.
  • Николай Иванович Фешин: набор открыток / Автор-составитель М. Юфит. — М.: Изобразительное искусство, 1979. — 16 открыток.
  • Ключевская Е. П., Цой В. А. Каталог произведений Н. И. Фешина до 1923 года. — Казань: Газетно-журнальное издательство, 1992. — 100 с.
  • Макарова Л.Г. История Чувашского государственного художественного музея и его коллекций // Художественный музей и культура. Сб.статей / ЧГИГН, ЧГХМ. Чебоксары, 2001. С. 16.
  • Макарова Л.Г. Фешин и Чувашия // Фешин и его ученики в Чувашии и Америке. Каталог выставки. Чебоксары, 2001. С. 8–9.
  • Hunt, David C. Nicolai Fechin’s Portraits from Life // American Art Review. — 2004. — Vol. XVI, No. 2. — P. 122—129.
  • Иванов-Орков Г.Н. Загадки «Чувашской свадьбы» Н.И. Фешина // ЛИК. 2007. № 2. С. 154–157.
  • Тулузакова Г. П. Николай Фешин: Альбом. — СПб.: Золотой век, 2007. — 480 с. — (Русские художники. XX век). — ISBN 978-5-342-00105-2.
  • Н.И. Фешин и художественная культура XX века. Материалы научно-практической конференции 22-25 ноября 2006 года. // Редкол,: Р.М. Нургалеева, Е.П. Ключевская. — Казань: Заман, 2008. — 236 с.
  • Тулузакова Г. П. Николай Фешин. Натурный рисунок. — Казань: Информа, 2009. — 162 с. — ISBN 5-903176-06-2
  • Тулузакова Г. П. Николай Фешин (изд. 2-ое). — СПб.: Золотой Век, 2012. — 504 с. — ISBN 978-5-905915-01-7
  • Давтян Лариса. Долгое возвращение Николая Фешина. — Иные берега, № 4 (28), 2012.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել