Նիկոլայ Իվանովիչ Նադեժդին (հոկտեմբերի 5 (17), 1804[1][2], Բելոոմուտ, Զարայսկի գավառ, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 11 (23), 1856[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1]), ռուս գիտնական, քննադատ, բանասիրական Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփա, լրագրող, մարդաբան, եկեղեցու պառակտման և նրա պատմության գիտակ։

Նիկոլայ Նադեժդին
Николай Иванович Надеждин.jpg
Ծնվել էհոկտեմբերի 5 (17), 1804[1][2]
Բելոոմուտ, Զարայսկի գավառ, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 11 (23), 1856[1][2] (51 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1]
ԳերեզմանՍմոլենսկի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմարդաբան, պատմաբան, լրագրող, գրական քննադատ, գիտնական և փիլիսոփա
ԱնդամակցությունՍերբական գրականության ընկերություն
Ալմա մատերՄոսկվայի հոգևոր ակադեմիա (1824)[2], Ryazan Theological Seminary? (1819)[2] և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
Commons-logo.svg Nikolai Nadezhdin Վիքիպահեստում

Վաղ տարիներԽմբագրել

Ծնվել է գյուղական սարկավագի ընտանիքում։ Սովորել է Ռյազանի հոգևոր քոլեջում (1814),ապա Ռյազանի հոգևոր ճեմարանում (1815-1820), որտեղից էլ ուղարկվել է Մոսկվայի հոգևոր ակադեմիա (1820-1824)։ Ավարտելուց հետո դասավանդել է Ռյազանի ճեմարանում։ 1826 թվականին հրաժարական է տվել, պատճառ բերելով հիվանդությունը և տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ ծանոթացել է է պրոֆեսոր-բժիշկ Դյադկովսկու հետ, որի միջոցով էլ ծանոթացել է խմբագիր Կաչենովսկու հետ։ Դրանով էլ սկսվեց կյանքի նոր փուլը։

Գրական և գիտական գործունեության սկիզբԽմբագրել

1828 թվականից սկսեց հրատարակել «Եվրոպայի բանբեր » թերթը։ Առաջին հոդվածը եղել է «Գրական մտավախություններ հաջորդ տարվա համար»։ 1828 թվականից մինչև 1830 թվականները Նիկոլայ Իվանովիչը գրել է քննադատական հոդվածների «Եվրոպայի բանբերի» համար։ 1831-ին հիմնադրել է "Աստղադիտակ» ամսագիրը, որը նույնպես քննադատական է եղել։ Այս գործունեությունը շարունակվեց մինչեւ 1836 թվականը։

Նադեժդինը Մոսկվայի համալսարանի պրոֆեսորԽմբագրել

1830 թվականին Նադեժդինը պաշտպանել է թեկնածուական թեզ Մոսկվայի համալսարանում։ Թեկնածուական թեզը եղել լատիներեն՝ ռոմանտիկ պոեզիայի մասին, որի անունն է «De poeseos, quae Romantica audit, origine, indole et fatis»: Դրանից հետո, մինչեւ 1835 թվականը, նա Մոսկվայի համալսարանում դասախոսություններ էր կարդում տրամաբանության և հնագիտության վերաբերյալ։ 1836 թվականին աքսորվում է, որն էլ իր համալսարանում ուսուցման ավարտն էր։

Նադեժդինի փիլիսոփայությունԽմբագրել

Նիկոլայ Իվանովիչի տեսակետները հակասական էին։ Մի կողմից, նա մոլի միապետական էր և դեմ հեղափոխությանը։ Իսկ մյուս կողմից հանդես էր գալիս կրթության ժողովրդավարացման կողմնակից։ Նա քննադատում էր սուբյեկտիվ իդեալիզմը և Ագնոստիցիզմը։ Ըստ նրա, ամենաբարձր փիլիսոփայության փուլը «Ինքնության փիլիսոփայություն» աշխատությունն էր։ Շելլինգի փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է թողնել Նադեժդինի վրա։ Նա ձգտում էր դեպի պայքարը և կյանքի բոլոր ոլորտներում փորձում էր հակադրել հաշտեցմանը սկզբունքը։

Ծառայություն ներքին գործերի նախարարությունումԽմբագրել

1843 թվականին, Նիկոլայը դարձավ «Ներքին գործերի նախարարություն» ամսագրի խմբագիրը։ Այդ պատճառով, այս համարում նա գրեց Ռուսաստանի ազգագրական, վիճակագրական և աշխարհագրական հետազոտությունների մասին հոդվածներ։ Նախարար Պերովսկին հարգում էր նրան և խորհրդակցում կրոնական, կենցաղային և պատմական հարցերի շուրջ։ 1846 թվականին հրապարակեց «Արտասահմանյան այլախոհներ» հոդվածը։

Գործունեությունը Ռուսական աշխարհագրական ընկերությունումԽմբագրել

1848 թվականին Նիկոլայ Իվանովիչը դառնում է ռուսական աշխարհագրական հասարակության բաժնի ատենապետը։ Նա նաև «Աշխարհագրական նորություններ» և «Ազգագրական հավաքածու» հոդվածների խմբագիրն է եղել։ Նադեժդինը նաև գրել է Պատմական աշխարհագրության մասին մի քանի գիրք։ 1840-ական թվականների վերջին Աշխարհագրական ընկերությունները սկսեցին նկարագրել քաղաքներ, գյուղեր և այլն։

  Երկիրը մի գիրք է, որտեղ մարդկության պատմությունը արձանագրվել է աշխարհագրական անվանացանկերում
- Նադեժդին Ն. Ի. 1837.
 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Манн Ю. В. Надеждин // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 5.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Надеждин, Николай Иванович (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1914. — Т. 11. — С. 19—34.
  3. 3,0 3,1 3,2 Надеждин Николай Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներԽմբագրել