Նիկոլայ Դյուլգերով
Նիկոլայ Դյուլգերով (բուլղար․՝ Николай Дюлгеров / Nikolay Dyulgerov / Nikolay Diulgheroff, դեկտեմբերի 20, 1901[1][2], Կյուստենդիլ, Բուլղարիայի իշխանություն - հունիսի 9, 1982[1][2], Թուրին, Իտալիա), բուլղարացի և իտալացի նկարիչ, դիզայներ, ճարտարապետ։ Ապրել է Իտալիայում։ Նրա աշխատանքը նշանակալի ներդրում է «երկրորդ ֆուտուրիզմի» (իտալ.՝ il secondo futurismo) ժառանգության մեջ
Նիկոլայ Դյուլգերով բուլղար․՝ Николай Дюлгеров | |
---|---|
Ի ծնե | բուլղար․՝ Николай Славов Дюлгеров |
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1901[1][2] |
Ծննդավայր | Կյուստենդիլ, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | հունիսի 9, 1982[1][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Թուրին, Իտալիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Բաուհաուզ, Կիրառական արվեստի համալսարան և Ալբերտինայի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ և ճարտարապետ |
Թեմաներ | գեղանկարչություն[3] |
Nikolay Diulgheroff Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է տպագրիչի ընտանիքում։ 1920-1921 թվականներին սովորել է Վիեննայի տեխնոլոգիական համալսարանում (կիրառական արվեստներ), իսկ 1922 թվականին՝ Դրեզդենում։ 1923 թվականին ընդունվել է որպես ուսանող Վեյմարի բաուհաուզ, որտեղ նա սերտորեն համագործակցել է գունային գիտության ուսուցիչ, շվեյցարացի էքսպրեսիոնիստ Յոհաննես Իթենի հետ։ Գերմանիայում ուսանելու տարիներին Նիկոլայ Դյուլգերովն իր աշխատանքները ցուցադրել է Բեռլինում և Դրեզդենում։ 1924 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը[4]։
1926 թվականին Դյուլգերովը մեկնել է իտալական Թուրին, որտեղ 6 տարի սովորել է Ալբերտինայի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում։ Այստեղ ֆուտուրիստ նկարիչների հետ ծանոթության շնորհիվ բաուհաուզում ձեռք բերված նրա կոնստրուկտիվիստական փորձը վերափոխվել է ուշ ֆուտուրիզմի դինամիկայի լույսի ներքո։ 1920-1930-ական թվականները շատ բեղմնավոր են եղել նկարչի համար։ Այդ ժամանակ ստեղծվել են ամենանորարար աշխատանքները նրա ողջ ստեղծագործական կարիերայում։ Դրանցից մի քանիսը ցուցադրվում են Հռոմի Galleria Nazionale d’Arte Moderna-ում։ Նույն տարիներին Նիկոլայ Դյուլգերովը մասնակցել է ֆուտուրիստների առավել ներկայացուցչական ցուցահանդեսներին, որոնք տեղի են ունեցել Թուրինում, Լայպցիգում, Փարիզում, Բարսելոնայում, Մանտովայում և Վենետիկում։
Նիկոլայ Դյուլգերովը մահացել է 1982 թվականի հունիսի 9-ին Թուրինում, որտեղ ապրել է 56 տարի։ Մինչև իր մահը ակտիվորեն ստեղծագործել է։ Թուրինի բնակիչները նկարչին շնորհել են «պատվավոր քաղաքացու» կոչում[5]։ Իտալացի արվեստաբան Էնրիկո Կրիսպոլտին նրան անվանել է միջպատերազմյան շրջանում Թուրինի ամենանշանակալի նկարիչը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tobia M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1991. — Vol. 40.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Попова, Диана (2000-11-18). «Футуристкото преизграждане на вселената : Разговор с проф. Джорджо Ди Дженова». «Kultura.bg». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Изложба. «Николай Дюлгеров. Множествената художествена идентичност» (PDF). Нов български университет. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.(բուլղ.)
- ↑ Георгиева, Емилия (2002). «Забравен или незабравим. Изкуството на Николай Дюлгеров (1901—1982)». Животът днес. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.(բուլղ.)(բուլղ.)
Գրականություն
խմբագրել- Николай Дюлгеров=Nikolay Diulgheroff=Nikolay Diulgheroff : [каталог на изложба] / Сост: Ирина Генова Прев. Валентин Иванов; Албен Витанов, Ирина Генова. — София: Министерство на културата, 2008.
- Георгиева, Емилия. Футуризмите в изкуството на Николай Дюлгеров. — Български художник, 2005. — 84 с. — ISBN 9544061282
- Diulgheroff, Nicolay; Galvano, Albino. Nicolay Diulgheroff : Catalogo di mostra, 21 ottobre - 3 novembre 1972. — Galleria Viotti, 1972. — 16 p.(իտալ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- ВИДЕО, 10 мин. Николай Дюлгеров : Архитектор и дизайнер(իտալ.)
- Тонев, Асен (2009-12-08). «Изложба за футуриста Николай Дюлгеров». «Икономедиа». Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.(բուլղ.)
- [www.pinterest.com/search/pins/?q=Diulgheroff Pinterest.com]
- Artnet.com
- 1Stdibs.com
- Музыкальный момент холст, масло 81 × 65 см
- Синусоида Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Доска, темпера 50 × 34 см