Ներսես Շահլամյան
Ներսես Գերասիմի Շահլամյան (հուլիսի 27, 1860, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 2, 1904[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), հայ երգիչ, տենոր։
Ներսես Շահլամյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 27, 1860 Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 2, 1904[1] (43 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | երաժիշտ |
Երգչաձայն | տենոր[1] |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունն ստացել է Թիֆլիսում, աչքի ընկել զորեղ ու գեղեցիկ ձայնով։ 1880 թվականից ղեկավարել է իր կազմակերպած կանանց քառաձայն երգչախումբը, ապա այն միացրել Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբին և որպես մենակատար մասնակցել նրա կազմակերպած համերգներին։ 1888 թվականի դեկտեմբերի 26-ին Պետերբուրգում հանդես է եկել հայկական երեկույթում և գրավել արքունական թատրոնների դիրեկցիայի ուշադրությունը։ Վերջինիս նշանակած թոշակով 1889 թվականին մեկնել է Իտալիա, երեք տարի կատարելագործվել Միլանում։ Շահլամյանի առաջին ելույթն օպերայում կայացել է 1891 թվականի հոկտեմբերի 30-ին, Մալթայի արքունական թատրոնում (կատարել է Մանրիկոյի դերերգը Վերդիի «Տրուբադուր»-ում)։ Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը նրան հրավիրել է մշտական աշխատանքի, սակայն 1892 թվականին վերադարձել է Ռուսաստան, ընդունվել Պետերբուրգի Մարիինյան թատրոն։ 1893 թվականի հունվարի 4-ին Ա․ Պոնքիելիի «Զոկոնդա» օպերայում կատարել է էնցոյի դերերգը։ Այնուհետև նվիրվել է համերգային գործունեության՝ կատարելով արիաներ արևմտաեվրոպական ու ռուս, օպերաներից, ռուս կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ, հայկական ժողովրդական և ազգային-հայրենասիրական երգեր։ 1893 թվականին Ն․ Պապայանի և Բեգլար Ամիրջանյանի հետ համերգներ է տվել Թիֆլիսում և Աստրախանում, ապա եղել Շուշիում, Դոնի Ռոստովում, Երևանում և այլ քաղաքներում։ Մասնակցել է նաև Պանաևի օպերային թատրոնի ներկայացումներին, հանդես եկել Թիֆլիսի օպերային թատրոնում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ներսես Շահլամյան Արխիվացված 2022-05-05 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 425)։ |