Նեյտան Ռեդմոնդ

ֆուտբոլիստ

Նեյտան Ռեդմոնդ (անգլ.՝ Nathan Redmond, մարտի 6, 1994(1994-03-06)[1][2], Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սաութհեմպտոնի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[3]։

Նեյտան Ռեդմոնդ
Nathan Redmond
Ռեդմոնդը Սաութհեմպտոնի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Nathan Daniel Jerome Redmond
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1994(1994-03-06)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 173 սմ
Քաշ 69 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սաութհեմպտոն
Համար 22
Պատանեկան կարիերա
2002-2010 Անգլիա Բիրմինգհեմ Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2013 Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 62 (7)
2013-2016 Անգլիա Նորվիչ Սիթի 112 (11)
2016-ներկա Անգլիա Սաութհեմպտոն 125 (16)
Ազգային հավաքական
2009-2010 Անգլիա Անգլիա Մ16 7 (1)
2010-2011 Անգլիա Անգլիա Մ17 19 (2)
2011 Անգլիա Անգլիա Մ18 1 (0)
2012-2013 Անգլիա Անգլիա Մ19 8 (1)
2014 Անգլիա Անգլիա Մ20 4 (0)
2013-2017 Անգլիա Անգլիա Մ21 38 (10)
2017-ներկա Անգլիա Անգլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 5-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 5-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Բիրմինգհեմ Սիթի խմբագրել

Ռեդմոնդը Բիրմինգհեմ Սիթիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի Ռոչդեյլի դեմ խաղում[4][5]։ 2011 թվականի հունվարին Ռեդմոնդը 1 ամսվա վարձավճարով պետք է միանար Բարտոն Ալբիոնին[6][7][8], սակայն վարձավճարը չեղարկվեց Ֆուտբոլային Լիգայի կողմից մի քանի օր անց, քանի որ այն հակասում էր օրենքներին[9]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը անգլիացին կնքեց 2011 թվականի մարտին[10][11]։ 2010-11 մրցաշրջանում Ռեդմոնդը չանցկացրեց ոչ մի հանդիպում առաջնությունում[12], իսկ Բիրմինգհեմ Սիթին դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[13][14][15]։

 
Ռեդմոնդը Բիրմինգհեմ Սիթիի կազմում 2011 թվականին

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ռեդմոնդը անցկացրեց 2011 թվականի օգոստոսի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Նասիոնալի դեմ խաղում[16][17]։ Առաջնությունում առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Միդլսբրոյի դեմ խաղում[18][19]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի Նասիոնալի դեմ խաղում[20][21]։ Չեմպիոնշիպում առաջին գոլը խփեց դեկտեմբերի 31-ին՝ Բլեքփուլի դեմ խաղում[22][23]։ 2012 թվականի հունվարի 14-ին Ռեդմոնդը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլուոլի դեմ խաղում[24][25]։ 2012 թվականի փետրվարի 7-ին անգլիացին խփեց Պորտսմութի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 86-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[26][27]։ Ապրիլի 21-ին նա գոլ խփեց Բրայթոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[28]։ 2011-12 մրցաշրջանում Ռեդմոնդը անցկացրեց 37 հանդիպում[29]՝ դառնալով 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Բիրմինգհեմ Սիթիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[30]։

2013 թվականի մարտի 9-ին Ռեդմոնդը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դերբի Կաունտիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[31]։ Մարտի 29-ին նա գոլ խփեց Քրիսթալ Փելասի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[32]։ Բիրմինգհեմ Սիթիի կազմում Ռեդմոնդը անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Նորվիչ Սիթի խմբագրել

2013 թվականի հուլիսի 4-ին Ռեդմոնդը 4 տարվա պայմանագիր կնքեց Նորվիչ Սիթիի հետ[33][34][35][36]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[37]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում խփեց օգոստոսի 31-ին՝ գրավելով Սաութհեմպտոնի դարպասը և 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38][39]։ Սեպտեմբերի 24-ին անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Անգլիայի լիգայի գավաթի Ուոթֆորդի դեմ խաղում[40]։ 2013-14 մրցաշրջանում Ռեդմոնդը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[41], իսկ Նորվիչը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[42][43]։

 
Ռեդմոնդը Նորվիչ Սիթիի կազմում 2014 թվականին

2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ռեդմոնդը 2 գոլային փոխանցում տվեց Միլուոլի դեմ խաղում[44]։ 2015 թվականի հունվարի 24-ին նա գոլ խփեց Բրենտֆորդի դեմ խաղում, սակայն Նորվիչը պարտվեց 2-1 հաշվով[45]։ Մայիսի 2-ին անգլիացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆուլհեմի դեմ խաղում[46]։ Մայիսի 16-ին՝ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի Իպսվիչ Թաունի դեմ խաղում Ռեդմոնդը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով և դուրս գալ եզրափակիչ[47][48]։ Մայիսի 25-ին նա գոլ խփեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Միդլսբրոյի դեմ խաղում[49], իսկ Նորվիչ Սիթին հաղթեց 2-0 հաշվով և տեղափոխվել Պրեմիեր Լիգա[50][51]։ 2014-15 մրցաշրջանում Ռեդմոնդը անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ[52]։

2015 թվականի օգոստոսի 15-ին Ռեդմոնդը գոլի հեղինակ դարձավ Սանդերլենդի դեմ խաղում[53]։ Սեպտեմբերի 26-ին անգլիացին գոլ խփեց Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[54]։ 2016 թվականի մարտի 1-ին Ռեդմոնդը գրավեց Չելսիի դարպասը, սակայն Նորվիչը պարտվեց 2-1 հաշվով[55][56]։ Մայիսի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուոթֆորդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[57]։ 2015-16 մրցաշրջանում Նորվիչ Սիթին կրկին դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[58][59]։ Ակումբի կազմում Ռեդմոնդը անցկացրեց 123 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ[60][61]։

Սաութհեմպտոն խմբագրել

2016 թվականի հունիսի 25-ին Ռեդմոնդը 5 տարվա պայմանագիր կնքեց Սաութհեմպտոնի հետ[62][63][64]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն ֆունտ ստերլինգ[65][66][67]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուոթֆորդի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[68][69]։ Հոկտեմբերի 23-ին Ռեդմոնդը գոլ խփեց Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[70]։ Դեկտեմբերի 28-ին անգլիացին հեռացվեց խաղադաշտից Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 57-րդ րոպեին[71]։ 2017 թվականի հունվարի 11-ին նա խփեց Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի Լիվերպուլի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[72][73]։ Փետրվարի 26-ին Ռեդմոնդը մասնակցեց Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղին[74], սակայն Սաութհեմպտոնը պարտվեց 3-2 հաշվով[75][76]։ Մարտի 4-ին նա դուբլ ձևակերպեց Ուոթֆորդի դեմ խաղում[77]։ 2016-17 մրցաշրջանում Ռեդմոնդը անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[78]։

2018 թվականի մայիսի 5-ին Ռեդմոնդը գոլ խփեց Էվերթոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[79]։ Դեկտեմբերի 22-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[80]։ 2019 թվականի հունվարի 5-ին Ռեդմոնդը դուբլ ձևակերպեց Անգլիայի գավաթի Դերբի Կաունտիի դեմ խաղում[81]։ Ապրիլի 13-ին անգլիացին դուբլի հեղինակ դարձավ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[82][83]։ Մայիսի 12-ին նա գոլ խփեց Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[84]։ 2018-19 մրցաշրջանում Ռեդմոնդը անցկացրեց 43 հանդիպում[85]՝ դառնալով 9 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Սաութհեմպտոնի տարվա լավագույն ֆուտբոլիստ[86][87]։

2019 թվականի օգոստոսի 8-ին Ռեդմոնդը երկարաձգեց իր պայմանագիրը Սաութհեմպտոնի հետ մինչև 2023 թվականը[88][89][90][91]։ Դեկտեմբերի 26-ին անգլիացին գոլ խփեց Չելսիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[92][93]։

Միջազգային կարիերա խմբագրել

 
Ռեդմոնդը (ձախից) Սեյդո Բերահինոյի հետ Անգլիայի Մ19 հավաքականի կազմում 2012 թվականինի

Ռեդմոնդը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[94]։ 2011 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացրած 4 հանդիպումներում դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Անգլիան դուրս մնաց մրցաշարի կիսաեզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Նիդերլանդներին[95]։ Ամռանը Ռեդմոնդը մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը[96]՝ անցկացնելով 3 հանդիպում։ 2012 թվականի հուլիսին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[97]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Սերբիայի դեմ խաղում[98]։ Անգլիան հասավ առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով պարտվեց Հունաստանին[99]։

2013 թվականին Ռեդմոնդը Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[100][101], սակայն Անգլիան դուրս մնաց խմբային փուլից՝ պարտվելով իր բոլոր խաղերում[102][103]։ 2015 թվականի հունիսին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[104]՝ ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[105], սակայն Անգլիան կրկին դուրս մնաց խմբային փուլից[106]։ 2016 թվականին Ռեդմոնդը Մ21 հավաքականի հետ հաղթեց Տուլոնի առաջնությունը[107][108]։ 2016 թվականին նա ճանաչվեց լավագույն մինչև 21 տարեկան անգլիացի ֆուտբոլիստ[109][110][111]։ 2017 թվականին Ռեդմոնդը երրորդ անգամ մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[112][113][114]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ[115]։ Անգլիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[116][117]։

Անգլիայի ազգային հավաքական Ռեդմոնդը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտի 16-ին՝ Գերմանիայի և Լիտվայի դեմ խաղերի համար[118][119][120][121]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 22-ին՝ փոխարինելով Ադամ Լալանային Գերմանիայի դեմ ընկերական խաղում[122][123]։ 2019 թվականի մայիսին Ռեդմոնդը Գարեթ Սաութգեյթի կողմից ընդգրկվեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար նախնական 27-հոգանոց կազմում[124][125][126], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[127][128][129]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ[130]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բիրմինգհեմ Սիթի 2010–11 Պրեմիեր Լիգա 0 0 1 0 2 0 3 0
2011–12 Չեմպիոնշիպ 24 5 5 1 5 1 3 0 37 7
2012–13 38 2 2 0 2 0 42 2
Ընդհանուր 62 7 8 1 5 1 7 0 82 9
Նորվիչ Սիթի 2013–14 Պրեմիեր Լիգա 34 1 2 0 3 0 39 1
2014–15 Չեմպիոնշիպ 43 4 1 0 3 2 47 6
2015–16 Պրեմիեր Լիգա 35 6 1 0 1 0 37 6
Ընդհանուր 112 11 4 0 0 0 7 2 123 13
Սաութհեմպտոն 2016–17 Պրեմիեր Լիգա 37 7 3 0 5 0 5 1 50 8
2017–18 31 1 4 0 1 0 36 1
2018–19 38 6 2 3 3 0 43 9
2019–20 19 2 0 0 3 1 22 3
Ընդհանուր 125 16 9 3 5 0 12 2 151 21
Կարիերայի ընդհանուր 299 34 21 4 10 1 26 4 356 43

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ[130]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բիրմինգհեմ Սիթի

Նորվիչ Սիթի

Սաութհեմպտոն

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ21

Անհատական խմբագրել

  • Բիրմինգհեմ Սիթիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2011–12[30]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական. 2015[105]
  • Տարվա լավագույն մինչև 21 տարեկան անգլիացի ֆուտբոլիստ. 2016[109]
  • Սաութհեմպտոնի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2018–19[86]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «England - N. Redmond - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  4. «Birmingham City - Rochdale AFC, Aug 26, 2010 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  5. Live, Birmingham (2010 թ․ օգոստոսի 27). «Birmingham City: McLeish heaps praise on Blues' second-youngest ever player». birminghammail. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  6. «Birmingham City | News | Latest | Latest | REDMOND JOINS BREWERS ON LOAN». www.bcfc.com. 2016 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  7. «Burton seal loan deal for Birmingham's Nathan Redmond». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  8. «Burton Albion land Birmingham prospect Redmond - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  9. «Burton Albion's loan deal for Nathan Redmond collapses». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  10. Tattum, Colin (2011 թ․ մարտի 9). «Birmingham City: Nathan Redmond signs new contract - and vows to follow in footsteps of Craig Gardner». birminghammail. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  11. «Birmingham City | News | Latest | Latest | REDMOND AGREES PRO DEAL». www.bcfc.com. 2016 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  12. «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  13. «Blackpool and Birmingham relegated from the Premier League». The National (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  14. Barlow, Matt (2011 թ․ մայիսի 22). «Tottenham 2 Birmingham 1: Roman double sends Blues down». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  15. «Blues condemned to drop». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  16. «CD Nacional - Birmingham City, Aug 18, 2011 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  17. «Birmingham settle for goalless draw after woodwork denies them thrice». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  18. «Middlesbrough FC - Birmingham City, Aug 21, 2011 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  19. «Middlesbrough 3–1 Birmingham». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  20. «Birmingham City - CD Nacional, Aug 25, 2011 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  21. Sportsmail (2011 թ․ օգոստոսի 25). «Birmingham 3 Nacional 0: Redmond as clever as Trevor as teen star steals the show». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  22. «Birmingham City - Blackpool FC, Dec 31, 2011 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  23. Tattum, Colin (2012 թ․ հունվարի 1). «Blues see out eventful year in style». birminghammail. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  24. «Millwall FC - Birmingham City, Jan 14, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  25. «Millwall 0–6 Birmingham City». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  26. «Birmingham City - Portsmouth FC, Feb 7, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  27. «Birmingham 1–0 Portsmouth». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  28. «Brighton & Hove Albion - Birmingham City, Apr 21, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  29. «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  30. 30,0 30,1 Tattum, Colin (2012 թ․ մայիսի 1). «Birmingham City: Chris Burke cleans up at annual awards dinner at the ICC in Birmingham». birminghammail. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  31. «Birmingham City - Derby County, Mar 9, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  32. «Crystal Palace - Birmingham City, Mar 29, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  33. «REDMOND JOINS CANARIES - News - Norwich City». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  34. «Norwich City sign Nathan Redmond from Birmingham City». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  35. «Transfer news: Norwich sign Nathan Redmond from Birmingham on four-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  36. Cartlidge, David (2013 թ․ հուլիսի 4). «Norwich City complete signing of highly-rated teenager Nathan Redmond from Birmingham». mirror. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  37. «Norwich City - Everton FC, Aug 17, 2013 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  38. «Norwich City - Southampton FC, Aug 31, 2013 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  39. «Norwich beat Southampton to earn their first win of the Premier League season». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  40. «Watford FC - Norwich City, Sep 24, 2013 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  41. «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  42. McCauley, Kim (2014 թ․ մայիսի 11). «Norwich are going down». SBNation.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  43. «Relegation heartbreak for Norwich City after Canaries all but relegated from the Premier League». ITV News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  44. «Norwich City - Millwall FC, Dec 26, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  45. «Norwich City - Brentford FC, Jan 24, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  46. «Norwich City - Fulham FC, May 2, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  47. «Norwich City - Ipswich Town, May 16, 2015 - Championship Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  48. «Result: Norwich City seal Championship playoff final spot». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  49. «Middlesbrough FC - Norwich City, May 25, 2015 - Championship Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  50. «Middlesbrough 0-2 Norwich: Cameron Jerome and Nathan Redmond strike as Canaries seal immediate return to Premier League». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  51. 51,0 51,1 «Norwich promoted after play-off final win over Middlesbrough: as it happened». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  52. «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  53. «Sunderland AFC - Norwich City, Aug 15, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  54. «West Ham United - Norwich City, Sep 26, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  55. «Norwich City - Chelsea FC, Mar 1, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  56. «Norwich 1-2 Chelsea: Kenedy scores fastest Premier League goal of season». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  57. «Norwich City - Watford FC, May 11, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  58. Flanagan, Aaron (2016 թ․ մայիսի 11). «Newcastle and Norwich relegated from Premier League after Sunderland's win». mirror. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  59. «Norwich City relegated from the Premier League». ITV News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  60. «NATHAN REDMOND JOINS SOUTHAMPTON FOR CLUB-RECORD FEE». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  61. Lakey, Chris. «Norwich City receive club record fee as Nathan Redmond joins Southampton». Eastern Daily Press (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  62. «Saints complete signing of Redmond». Southampton FC (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  63. «Southampton sign Norwich winger Redmond». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  64. «Southampton sign Nathan Redmond from Norwich City | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  65. «Nathan Redmond: Southampton sign winger from Norwich on five-year deal». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  66. 161385360554578 (2016 թ․ հունիսի 25). «Managerless Southampton sign Nathan Redmond». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  67. «Southampton sign Redmond from Norwich City». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ հունիսի 25. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  68. «Southampton FC - Watford FC, Aug 13, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  69. «Southampton 1–1 Watford». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  70. «Manchester City - Southampton FC, Oct 23, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  71. «Southampton FC - Tottenham Hotspur, Dec 28, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  72. «Southampton FC - Liverpool FC, Jan 11, 2017 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  73. «Southampton 1 Liverpool 0, EFL Cup semi-final: Nathan Redmond gives Saints first-leg advantage». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  74. «Manchester United - Southampton FC, Feb 26, 2017 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  75. 75,0 75,1 «Ibrahimovic takes Manchester United to EFL Cup final win over Southampton». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  76. «Man Utd 3-2 Southampton: Zlatan Ibrahimovic the star as United win EFL Cup». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  77. «Watford FC - Southampton FC, Mar 4, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  78. «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  79. «Everton FC - Southampton FC, May 5, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  80. «Huddersfield Town - Southampton FC, Dec 22, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  81. «Derby County - Southampton FC, Jan 5, 2019 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  82. «Southampton FC - Wolverhampton Wanderers, Apr 13, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  83. «Southampton FC vs Wolverhampton Wanderers 2019-04-13». Southampton FC (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  84. «Southampton FC - Huddersfield Town, May 12, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  85. «Nathan Redmond | Football Stats | Southampton | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  86. 86,0 86,1 «Redmond scoops Player of the Season double». Southampton FC (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  87. «Redmond scoops club award double». Daily Echo (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  88. «Redmond signs new long-term contract». Southampton FC (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  89. «Redmond commits future to Southampton until 2023». euronews (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  90. «Nathan Redmond signs four-year Southampton extension». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  91. «Redmond signs long-term contract». Daily Echo (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  92. «Chelsea FC - Southampton FC, Dec 26, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  93. «Chelsea stunned after Nathan Redmond wraps up vital win for Southampton». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  94. Association, The Football. «England player profile: Nathan Redmond». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  95. «Netherlands U17 - England U17, May 12, 2011 - U17-Europameisterschaft 2011 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  96. FIFA.com. «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - England». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  97. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  98. «Serbia U19 - England U19, Jul 6, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  99. «England U19 - Greece U19, Jul 12, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  100. uefa.com. «Under-21 2013 - History - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  101. UEFA.com (2013 թ․ մայիսի 24). «Townsend and Shaw out of England party». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  102. uefa.com. «Under-21 2013 - History - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  103. «England Under-21s 1 Norway Under-21s 3 match report: England out and». The Independent (անգլերեն). 2013 թ․ հունիսի 9. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  104. uefa.com. «Under-21 2015 - History - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  105. 105,0 105,1 UEFA.com (2015 թ․ հուլիսի 1). «The official Under-21 Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  106. uefa.com. «Under-21 2015 - History - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  107. 107,0 107,1 Association, The Football. «England Under-21s lift Toulon title after win over France». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  108. «England Under-21s win Toulon Tournament for first time in 22 years» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  109. 109,0 109,1 Association, The Football. «Redmond wins Young Lions prize». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  110. «Redmond named England U21 Player of the Year». Southampton FC (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  111. «Adam Lallana voted 2016 England Player of the Year and Nathan Redmond wins U21 award». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  112. Association, The Football. «Third time lucky?». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  113. Association, The Football. «U21s' Euro squad selected». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  114. Mashiter, Nick (2017 թ․ մայիսի 25). «James Ward-Prowse and Nathan Redmond return to England Under 21 squad». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  115. uefa.com. «Under-21 2017 - History - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  116. «England U21 - Germany U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  117. uefa.com. «Under-21 2017 - History - England-Germany». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  118. Association, The Football. «England squad named». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  119. «Jermain Defoe: England recall Sunderland striker aged 34». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  120. «Wayne Rooney loses his England place and with it the captaincy». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  121. «Jermain Defoe called up to England squad by Gareth Southgate». The Independent (անգլերեն). 2017 թ․ մարտի 16. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  122. «Germany - England, Mar 22, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  123. «Lukas Podolski's farewell stunner for Germany sinks new-look England». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  124. «Nations League: Harry Kane in England squad, Ruben Loftus-Cheek out». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  125. «England Name 27-Man Squad for First Ever UEFA Nations League Finals in June». 90min.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  126. Mokbel, Sami (2019 թ․ մայիսի 16). «Redmond given shock call-up to England squad for Nations League finals». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  127. Association, The Football. «The 23-man England squad for June's UEFA Nations League Finals has been confirmed». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  128. «Harry Kane named in England's 23-man squad for Nations League Finals but Trippier pays price for indifferent form». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  129. «England confirm final squad for Nations League finals». Metro (անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  130. 130,0 130,1 «Nathan Redmond». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  131. Henriksen, Michael. «Carling Cup Final: Birmingham City Triumph Over Arsenal as Szczesny Blunders». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյտան Ռեդմոնդ» հոդվածին։