Նելլի Գևորգի Դանիելյան (հունիսի 29, 1978(1978-06-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ, ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցիացիայի համանախագահ[2]։

Նելլի Դանիելյան
Nelli Danielyan.jpg
Ծնվել էհունիսի 29, 1978(1978-06-29) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
ԿրթությունՆաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարան, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժին
Մասնագիտություննկարչուհի
Ուշագրավ աշխատանքներ«Սեր,որ տալիս է կյանք»[1]
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Ռուսաստանի նկարիչների միություն
Կայքnellydanielyan.com
Nelly Danielyan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նելլի Դանիելյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։ 1996 թվականին ավարտել է Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարանը, նկարիչ-դեկորատորի մասնագիտությամբ։ 1999 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը` նկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի ուսուցչի որակավորմամբ։ 2002 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 2004 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ։ 2008 թվականին ստեղծագործությունների օրիգինալ մոտեցման, գեղարվեստական տարրերի կիրառման ու ծաղկանկարչական կոլաժներում նորարական գաղափարների համար արժանացել է «Բյուրեղապակյա ծաղիկ» մրցանակի։ 2009 թվականին Մոսկվայում կայացած «Ծաղկային էսքիզներ» միջազգային չորրորդ ցուցահանդեսում՝ մշակութային արժեքների ստեղծման, տարածման և պահպանման համար արժանացել է պատվավոր ոսկե մեդալի ու դափնեկրի կոչման։ 2009 թվականին պարգևատրվել է «Գեղեցկության մագիստրոս» հասարակական ճանաչման պատվավոր մրցանակով` Մոսկվա քաղաքում պատանի սերնդին հայրենասիրական, գեղագիտական և մշակութային դաստիարակությանն աջակցելու համար։ 2009 թվականից Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցացիայի համանախագահն է։ 2013 թվականին մասնակցել է գերմանացի ճարտարապետ-դեկորատոր Գրեգոր Լերշի սեմինարին։ 2015 թվականին Մոսկվայում արժանացել է «Աստղ-2015» մրցանակի` արվեստի նոր տեսակի` ծաղկանկարչական կոլաժի զարգացման,աջակցության համար։

 
Նելլի Դանիելյանը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ։

2015 թվականին որակավորման կուրսեր է անցել «ԱյԹի» տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտում`Մոսկվա քաղաքում։ 2016 թվականին որակավորման բարձրացման կուրսեր է անցել Մոսկվայի «Սեպտեմբերի մեկ» մանկավարժական համալսարանում։ 2015 թվականից համարվում է Դոլգոպրուդնի քաղաքի մանկական «Ծիածանային աշխարհ» նկարչական ստուդիայի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Նրա աշխատանքները գտնվում են տարբեր երկրների պատկերասրահներում։ 2016 թվականի ամռանը Նելլի Դանիելյանը և Աստղիկ Հակոբյանը «Վերադարձ» խորագրով բարեգործական ցուցահանդեսներով ներկայացան Հայաստան։ Նելլի Դանիելյանի հոգևոր թեմայով ստեղծագործությունները ցուցադրվեցին Հայաստանի բնության պետական թանգարանում, Գորիսում[3], Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում, Ծաղկաձորում և Օշականում։ Նկարչուհիները մեկական աշխատանք նվիրեցին այն քաղաքի պատկերասրահներին՝ որտեղ տեղի ունեցան ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսի հասույթը տրամադրվեց Քառօրյա պատերազմում վիրավորված զինվոր՝ Շանթ Ղազարյանի ընտանիքին[4]։ 2016 թվականին Մոսկվայի շրջանի նահանգապետի կողմից «Բարի սիրտ» անվանակարգում արժանացել է «Наше Подмосковье - 2016» դափնեկրի կոչմանը[5][6]։ 2016 թվականին արժանացել է պատվո շքանշանի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցացիայի կողմից՝ կազմակերպությանն ակտիվ մասնակցության համար։ Նույն թվականին Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության հրամանով անցել է որակավորում և արժանացել կերպարվեստի և արվեստի պատմության առաջին կարգի ուսուցչի կոչման, Դոլգոպրուդնի քաղաքում։ Նելլի Դանիելյանը 1993 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Ունի երկու զավակ՝ Կարլենն ու Գևորգը։

ՊատկերասրահԽմբագրել

ՑուցահանդեսներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.nellydanielyan.com/423133234?i=113814185
  2. http://www.florissima.ru/association/expert2.html
  3. http://www.37-38.com/?p=20429(չաշխատող հղում)
  4. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-11-ին։ Վերցված է 2016-10-25 
  5. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-13-ին։ Վերցված է 2021-03-17 
  6. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-12-ին։ Վերցված է 2018-01-09 
  7. http://miasin.ru/news/com/item3020.html
  8. http://old.arm.rs.gov.ru/node/2459(չաշխատող հղում)
  9. http://novostink.ru/photoreports/25064-v-erevane-proshla-unikalnaya-vystavka-preobrazhenie.html
  10. https://news.am/arm/news/70992.html
  11. http://golosarmenii.am/article/17930/vystavka-v-moskovskom-dome-nacionalnostej
  12. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին։ Վերցված է 2016-10-31 
  13. http://tv.sb.by/soyuznoe-veche/article/garmoniya-s-prirodoy.html
  14. http://www.souzveche.ru/articles/culture/24843/?sphrase_id=12746
  15. http://www.souzveche.ru/articles/culture/26348/
  16. http://novostink.ru/photoreports/108751-v-erevane-proshla-vystavka-hudozhnicy-iz-moskvy-nelli-danielyan.html
  17. https://www.youtube.com/watch?v=DAEEEYxamm8
  18. http://hayojax.am/en/shows/kentron-tv/sksenq-noric/14847/13042015.html#.VS63RZyP83Y.facebook
  19. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-12-ին։ Վերցված է 2016-10-31 
  20. https://www.youtube.com/watch?v=O2gvuILe5Jg
  21. https://www.youtube.com/watch?v=a2lx9q9GjJY

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել