Նելլի Ասատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Նելլի Օնիկի Ասատրյան (հոկտեմբերի 6, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, գոբելենագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1966)։
Նելլի Ասատրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1944 (78 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1966) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1971) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | Գոբելեն և գրաֆիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Նելլի Ասատրյան Վիքիդարանում |
Կենսագրություն Խմբագրել
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է հիմնականում գոբելենի և գրաֆիկայի բնագավառում[1]։
Ասատրյանի աշխատանքներով հետաքրքրված մի շարք ճարտարապետներ առաջարկել են նկարչուհուն մասնակցել ճարտարապետական կառույցների ինտերիերի ձևավորմանը։ Աշխատանքներից գտնվում են Երևանի մարզահամերգային համալիրում, Դիլիջանի կինոմատոգրաֆիստների տանը, «Դվին» համալիրում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, գոբելենային աշխատանքներից պահպանվում են Սարդարապատի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում[2], տարբեր անհատական հավաքածուներում։
Ստեղծագործություններ Խմբագրել
Գործերից են՝
- «Պոեզիա։ Հայաստան» (1975, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր) գոբելեն
- «Երիտասարդություն» (1976, Երիտասարդության պալատ) գոբելեն
- «Դիլիջան» (1977, Դիլիջանի կինեմատոգրաֆիստների տուն) գոբելեն
- «Քրիստոսի փորձությունը անապատում», 1996, գրաֆիկական շարքեր
- «Ադամն ու Եվան դրախտում», 1996, գրաֆիկական շարքեր
Նելլի Ասատրյանի «Բեատրիչեն ուղեկցում է Դանթեին յոթերորդ երկինք» և «Բեատրիչեն ու Դանթեն դրախտի դռների մոտ» (երկուսն էլ՝ 2001) գրաֆիկական գործերը ցուցադրվել են Ռավեննայում։ «Հայաստան» գոբելենը Լատվիայում մասնակցել է գոբելենի միջազգային սիմպոզիումին[3]։
Նելլի Ասատրյանի աշխատանքների թեմատիկան բազմազան է՝ դիմանկարներ, հունական դիցաբանություն, Աստվածաշնչյան թեմաներ, Դանթեական շարք, կրկեսային և այլ թեմատիկ գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ արված քրոջ՝ Անահիտ Ասատրյանի պոեզիայի հիման վրա։
Ցուցահանդեսներ Խմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996, 2004, 2021[4])։ Ասատրյանի աշխատանքները ցուցադրվել են Հունաստանում, Իտալիայում, Ռուսաստանում։
Պատկերասրահ Խմբագրել
-
Նելլի Ասատրյանի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2021
-
Նելլի Ասատրյանի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2021
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2021-07-26
- ↑ Նելլի Ասատրյան (Գրաֆիկա, ալբոմ), 2021, ISBN 978-9939-0-3680-9
- ↑ Աբունց Սոնա (2021-07-17)։ «Գոբելեն ու գրաֆիկա. տեղի ունեցավ նկարչուհի Նելլի Ասատրյանի ցուցահանդեսը»։ FreeNews (hy-AM)։ Վերցված է 2021-07-19