Դվին (հյուրանոց)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվին (այլ կիրառումներ)
Դվին հյուրանոց, ներկայումս չգործող հյուրանոցային համալիր՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում, կառուցված 1979 թվականին։ «Դվին» հյուրանոցային համալիրի նախագծի հեղինակներն են` ճարտարապետներ Ֆելիքս Հակոբյանը, Աշոտ Ալեքսանյանը, Էդուարդ Սաֆարյանը, քանդակագործ Արամազդ Շիրազը, նկարիչ Վլադիմիր Աթանյանը: Ստեղծագործական այս խումբը 1979թ. արժանացավ ՀԽՍՀ Պետական մրցանակի: Հյուրանոցի կառուցումը կատարվել է Կոնդ թաղամասի իրացման ծրագրի շրջանակներում:
Դվին հյուրանոցի շենքը Կոնդի հետնամասում | |
Գտնվում է | Երևան |
Կառուցվել է | 1979 |
Շինության ձևը | Հյուրանոցային համալիր |
Կառուցել է | Ֆելիքս Հակոբյան, Աշոտ Ալեքսանյան, Էդուարդ Սաֆարյան |
Շինարար | - |
Ներկա վիճակը | Վերանորոգվում է |
ՊատմությունԽմբագրել
Երևանի «Դվին» հյուրանոցն իր դռները բացեց հանրության առջև 1983 թվականին։ Հյուրանոցը՝ իր ենթակառուցվածքներով, 14 հարկանի մեծ շինություն է. ուներ լյուքս համարներ, ռեստորան, սրճարան, բար, հուշանվերների խանութ, ամառային սրճարան, լողավազան և այլն: Բոլոր սենյակները կահավորված էին ֆիննական կահույքով։
Ճարտարապետական և գեղարվեստական ոճով աչքի ընկնող հյուրանոցի ինտերյերի ձևավորմանը մասնակցել են նկարիչներ, քանդակագործներ և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետներ: Նրանք ակնհայտորեն գեղարվեստական նոր լուծումներին հաղորդել են ազգային բնույթ:
«Դվին» հյուրանոցում իջևանել են շատ անվանի մարդիկ: Այստեղ ելույթ էին ունենում հայրենական էստրադայի նշանավոր աստղեր: Հյուրանոցային համալիրի բակում` շատրվանների կողքին, տեղադրված է կոփածո պղնձից պատրաստված «Լեռնային պար» խմբաքանդակը (քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան): «Դվինը» համարվում էր երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը:
1988 թ. Արցախ մեկնող ջոկատները երդման արարողության են մասնակցել այս քանդակի մոտ։
2012 թ. մայիսի սկզբերին պարզ դարձավ, որ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված խմբաքանդակը գտնվում է կիսավեր վիճակում։
Վերանորոգման նախագիծԽմբագրել
2003 թ. «Դվին» հյուրանոցը 3 միլիոն դոլարով վաճառվեց «Կովկասյան հաղորդակցական խումբ» ՓԲԸ-ին, որը պարտավորվում է ամբողջությամբ վերակառուցել հյուրանոցը մինչև 2016 թվականը։ Սակայն 2014 թվականի դրությամբ, ընկերությունը այդ ոււղղությամբ ոչ մի ներդրում չի արել։
ԳրականությունԽմբագրել
- Աշոտ Ալեքսանյանի անձնական արխիվ
Արտաքին հղումներԽմբագրել
- «Լեռնային պարի» հեղինակ. «Կենսագրությունիցս 15 տարի դեն գցեցին» (Տեսանյութ)
- «Դվին» հյուրանոցն ամբողջությամբ կվերակառուցվի մինչև 2016թ.
- Երևանի «Դվին» հյուրանոցի վերակառուցման համար մինչև 2015թ.–ը 13,6 միլիոն դոլար կներդրվի
- «Դվին» հյուրանոցի մոտակայքում տեղադրված «Լեռնային պար» քանդակը փրկության կարիք ունի