Վարդան Պետրոսյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Վարդան Եղիշեի Պետրոսյան (փետրվարի 27, 1959(1959-02-27), Երևան, Հայկական ԽՍՀ), հայ դերասան, սցենարիստ, կատակերգու[1]։ Բնակվում է Փարիզում ու Երևանում և ունի Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքացիություն[2]։ Հայտնի ժամանակակից հայ դերասաններից մեկն է[3], որ իր ներկայացումներում անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի քաղաքականությունը և արտաքին քաղաքական հարցերը[4]։

Վարդան Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1959(1959-02-27) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն{{{2}}} Ֆրանսիա
{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունկինոյի և թատրոնի դերասան,
սցենարիստ, ծաղրերգու
 Vardan Petrosyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վարդան Պետրոսյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 27-ին Երևանում, գիտնականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, ապա Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ Երկու տարի Խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել է Երևան 1985 թվականին։

1988 թվականին Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ ոզնիներ թատերախումբը, որը, հետագայում վերանվանվելով «Ոզնիներ», եղել է առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնը։

1988 թվականից մինչև 1992 թվականը, երբ ընթանում էր Ղարաբաղյան շարժումը, Վարդան Պետրոսյանը գրել և բեմադրել է քաղաքական հարցերի անդրադարձող մի քանի ներկայացումներ։ Հայաստանում տիրող տնտեսական ծանր պայմանների պատճառով Վարդան Պետրոսյանը 1992 թվականին տեղափոխվել է Փարիզ։ Մինչև 1997 թվականը նա նկարահանվել է կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերում։ Մասնակցել է ֆրանսիական մի շարք ներկայացումների (ռեժիսոր՝ Ռոբեր Օսեյն)[4]։ 1996-1997 թվականներին Վարդան Պետրոսյանը նորից սկսել է հանդես գալ «Ոզնիներ» թատերախմբի հետ։ 1997-2000 թվականներին ներկայացրել է մի շարք դուետներ, այդ թվում՝ «Հայ եմ ես, հայ ես դու» (Չուկոյի հետ, Լոս Անջելես, 1997), «Մեր մանկության մանգոն» (Արամոյի հետ, Երևան, 1998), «Ծերունին և սովը» (Խորեն Աբրահամյանի հետ, Երևան, 1999)[4]։

2000 թվականից Վարդան Պետրոսյանն սկսել է բեմադրել հիմնականում հեղինակային ներկայացումներ՝ նվիրված քաղաքական ու հասարակական տարբեր հարցերի։ Հայաստանից բացի նա իր ներկայացումներով հանդես է գալիս Հայկական Սփյուռքում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում, Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում և այլուր[4]։

2012 թվականին Երևանում ներկայացրել է իր նոր՝ «Պարոնայք 50-50» համերգային ծրագիրը, որի ներկայացումները անցել են հուլիսի 23-ից մինչև դեկտեմբերի 19-ը Պարոնյանի անվան թատրոնում[5]։

2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին երթևեկելիս Վարդան Պետրոսյանը տրանսպորտային վթարի է ենթարկվել՝ հարվածելով մեկ այլ մեքենայի, որի ուղևորներից երկուսը մահացել են, իսկ չորս անձ ստացել է մարմնական վնասվածքներ[6]։ Ինքը՝ Վարդան Պետրոսյանը, ծանր վնասվածքներ է ստացել և մի քանի անգամ վիրահատվել։ Նոյեմբերի 8-ին կալանավորվել է մահացու ելքով երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով[7]։ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ[8]։ Դատարանը մերժել է նրան գրավով ազատելու դիմումը, չնայած այն ստորագրել էր 11,000 մարդ[9][10]։ Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել 2015 թվականի հունվարի 26-ին։ Նույն թվականի հունվարի 29-ին նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից[11][12]։ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է բաց բանտ[13][14]։ 2017 թվականի մարտին նա ժամկետից շուտ ազատվել է բանտից[15], ինչից հետո մեկնել է Ֆրանսիա։ 2018 թվականին նա բեմադրել է «Իմ կիսատ թողած երգը» ներկայացում, որ նվիրված է բանտում անցկացրած տարիներին[16]։

Աշխատանքները խմբագրել

 
Երևանի Կամերային թատրոնում՝ ներկայացման ժամանակ

Ֆիլմադարան խմբագրել

  • 1974 – Односельчане
  • 1978 – Օգոստոս
  • 1987 – Գործողություն
  • 1987 – Трое из нас
  • 1991 – Глас вопиющий
  • 1992 – Առաջին Անգամ Հայաստանում (Վահրամ Սահակյանի հետ)
  • 1992 – Ամենավերջին տանգոն Փարիզում (Վահրամ Սահակյանի հետ)[17]
  • 1993 – Ամեն ձև
  • 1995 – Օդում, ջրում և ցամաքում (Վահրամ Սահակյանի հետ)
  • 1998 – Ամենավերջին տանգոն Փարիզում-2 (Վահրամ Սահակյանի հետ)
  • 1999 – Մեր Վերջը (Վահրամ Սահակյանի հետ)
  • 2009 – Ցմահ բանտարկյալներ

Համերգային տեսաերիզներ խմբագրել

  • 1991 – Ձայն անապատում
  • 1999 – Մեր վերջը
  • 2001 – Խաղում ենք 1700[18]
  • 2003 – Բենեֆիս
  • 2004 – Կրակի մեջ
  • 2006 – Վերելք
  • 2008 – Ինչ անել
  • 2008 – Սեր և ատելություն[19]
  • 2010 – Ճակատագրի կատակները
  • 2011 – Սեռասարսափ[20]
  • 2012 – Պարոնայք 50-50
  • 2013 – Ամեն 2շաբթի

Թատերական ներկայացումներ խմբագրել

  • 1981-1985 – «Ոզնիներ» – Հեռուստատեսային կատակներ
  • 1987-1989 – Ջութակ և խարթոց
  • 1989 – Նույն ինքը Պեպոն
  • 1990 – «Ոզնիներ» – Մի անգամ Հայաստանում
  • 1990 – Տարեմուտի արկածներ
  • 1991 – Բրավո, բրավո, բրավո
  • 1996 – Վարդան Պետրոսյան և Ոզնիներ. Ծիծաղի երեկոներ
  • 1997 – Վարդան և Չիկո։ I am an Armenian, You are an Armenian
  • 1997 – Մեր քերին ձեր բակում
  • 1997 – Կես լուրջ ու կես կատակ
  • 1998 – Մեր մանկության ՄԱՆԳՈ-ն
  • 1999 – Ծերունին և ծովը
  • 2000 – 1000 ու մի ելք
  • 2002 – Between two mountains
  • 2003 – Entre L'Orient et L'Occident
  • 2004 – Ցմահ բանտարկյալներ
  • 2006 – Վարդան Պետրոսյան և ընկերներ. Շնորհավոր Նոր Տարի
  • 2006 – Համլետ
  • 2007 – One Vartan Show
  • 2009 – Խոստովանություն թատրոնում
  • 2009 – Օրեր, գույներ, ճակատագրեր
  • 2010 – Encourters with art։ Vardan Petrosian
  • 2010 – Aznavour in Armenie
  • 2012 – Պարոնայք 50-50
  • 2013 – Ամեն 2շաբթի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vardan Petrosyan»։ ArmeniaNow։ սեպտեմբերի 2, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 2 
  2. Հովհաննիսյան Իրինա (14 նոյեմբերի, 2013)։ Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմել է նրան ազատ արձակելու հարցով (հայերեն)։ Radio Free Europe/Radio Liberty Armenian Service։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 2։ «...Վարդան Պետրոսյանի Ֆրանսիայի քաղաքացի լինելը...» 
  3. ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Բոլոր տիպի վերելքները սկսվում են հոգու մաքրությունից»։ Orer (Prague, Czech Republic)։ 13 մարտի, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին։ Վերցված է 2 փետրվարի, 2014։ «...իր ստեղծագործական կյանքում հասցրել է կյանքի կոչել մեր ժամանակների ամենատաղանդավոր հայ արվեստագետներից մեկը` Վարդան Պետրոսյանը։» 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Վարդան Պետրոսյան [Vardan Petrosyan]» (հայերեն)։ AV Production։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-28-ին։ Վերցված է 2018-02-10 
  5. PanArmenian.net --> Վարդան Պետրոսյան։ Ես դերասան չեմ
  6. Two Teenagers Killed In Vardan Petrosyan’s Car Accident
  7. Թերթ․am Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշում է կայացվել(չաշխատող հղում), 09.11.13
  8. «Armenian actor Vardan Petrosyan charged over fatal crash»։ նոյեմբերի 9, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9 
  9. Mejlumyan Zaruhi (նոյեմբերի 13, 2013)։ «11,000 Sign Petition to Revoke Detention of Vardan Petrosyan»։ Hetq։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 2 
  10. Վարդան Պետրոսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը
  11. «Vardan Petrosyan Case: Armenian actor sentenced to jail in vehicular manslaughter trial»։ ArmeniaNow։ հունվարի 29, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին։ Վերցված է 2018 թ․ հունիսի 28 
  12. «Armenian Court Sentences Vardan Petrosyan to Five Years»։ Hetq Online։ 29 հունվարի, 2015 
  13. Վարդան Պետրոսյանի առաջին րոպեները ազատության մեջ
  14. «Վարդան Պետրոսյանն ազատության մեջ է»։ Ա1+։ 2 սեպտեմբերի, 2015 
  15. «Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին։ Վերցված է 2018 թ․ հունիսի 28 
  16. ««Իմ կիսատ թողած երգը»․ Վարդան Պետրոսյանի նոր ներկայացումը՝ Լիբանանում»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին։ Վերցված է 2018 թ․ հունիսի 28 
  17. «Ամենավերջին տանգոն Փարիզում» ֆիլմը ՅուԹյուբ կայքում
  18. «Խաղում ենք 1700» ՅուԹյուբ կայքում
  19. «Սեր և ատելություն» ՅուԹյուբ կայքում
  20. «Սեռասարսափ»-ը ՅուԹյուբ կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են