Նարայան Դատ Տիվարի

հնդիկ քաղաքական գործիչ

Նարայան Դատ Տիվարի (հինդի՝ नारायण दत्त तिवारी, հոկտեմբերի 18, 1925(1925-10-18)[1], Nainital district, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 18, 2018(2018-10-18)[1], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1986 թվականից մինչև 1987 թվականը եղել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար։

Նարայան Դատ Տիվարի
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Ալահաբադի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1925(1925-10-18)[1]
Ծննդավայր Nainital district, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր հոկտեմբերի 18, 2018(2018-10-18)[1] (93 տարեկան)
Վախճանի վայր Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն

Կենսագրություն խմբագրել

Նարայան Դատ Տիվարին ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 18-ին Նայնիտալում, Բրիտանական Հնդկաստան՝ անտառային պահակախմբի սպայի ընտանիքում։ Նարայանի հայրը՝ Պուրմանանդ Տիվարին, հեռացել է այդ պաշտոնից՝ դառնալով Անհնազանդության շարժման անդամ[2][3]։

Տիվարիի ընտանիքի տեղափոխումների պատճառով սովորել է տարբեր քաղաքներում՝ Հալդվանի, Բարելի և Նայնիտալ[4]։ Ակտիվ մասնակցել է ազգային-ազատագրական շարժմանը։ 1942 թվականին ձերբակալվել է հակաբրիտանական «Դուրս Հնդկաստանից» շարժման մեջ մասնակցության և ագիտացիոն հայտարարությունների պատրաստման համար։ Բանտարկության մեջ է մնացել 15 ամիս Նանիտալի բանտում, որտեղ պահվում էր նրա հայրը։

1944 թվականին ազատությունից է դուրս եկել, որից հետո շարունակել է կրթությունը՝ դառնալով քաղաքագիտության մագիստրոս և ավարտելով Ալահաբադի համալսարանը։ 1947 թվականին այդ համալսարանում ընտրվել է ուսանողական միության նախագահ, իսկ 1947 թվականից մինչև 1949 թվականը եղել է Համահնդկական ուսանողական Կոնգրեսի քարտուղար[5]։

1950 թվականին երկրի անկախացումից հետո որպես սոցիալիստական կուսակցության թեկնածու մասնակցել է 1952 թվականի շրջանային մակարդակի առաջին ընտրություններին[6]։ Չնայած Հնդկական ազգային կոնգրես կուսակցության բարձր հայտնիությանը, հաղթել է ընտրությունները և դարձել Ուտար Պրադեշի շրջանային խորհրդարանի առաջին խմբի անդամ։ Այդ պաշտոնում վերընտրվել է 1957 և 1965 թվականներին[7][8]։

1963 թվականից համարվել է Հնդկական ազգային կոնգրեսի անդամ։ 1965 թվականին դարձել է շրջանայաին կառավարության նախարար։ 1969 թվականից մինչև 1971 թվականը եղել է Հնդկական ազգային կոնգրեսի երիտասարդական կազմակերպության նախագահ[9]։

1969 թվականից բազմիցս եղել է Ուտար Պրադեշ նահանգի կառավարության կազմի մեջ՝ լինելով ֆինանսների, ծանր արդյունաբերության, շաքարի արդյունաբերության, տեղի ինքնավարության նախարար։

1976 թվականի հունվարի 1-ին ընտրվել է Ուտար Պրադեշ նահանգի գլխավոր նախարար, սակայն 1977 թվականի ապրիլի 30-ին իր կառավարության հետ ստիպված է եղել հեռանալ այդ պաշտոնից՝ գլխավորելով նահանգի ընդդիմությանը։ Զբաղեցրել է Ուտար Պրադեշ նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը երեք անգամ՝ 1976 թվականի հունվարից մինչև 1977 թվականից ապրիլը, 1984 թվականի օգոստոսից մինչև 1985 թվականի սեպտեմբերը և 1988 թվականի հունիսից մինչև 1989 թվականի դեկտեմբերը։ Եղել է միակ հնդիկ քաղաքական գործիչը, որը եղել է երկու նահանգների գլխավոր նախարար՝ Ուտար Պրադեշ նահանգի բաժանումից հետո 2002 թվականից մինչև 2007 թվականը դառնալով Ուտարակհանդ նահանգի գլխավոր նախարար[10][11][12][13]։

1979 թվականին Չոուդհարի Չարան Սինգհի կառավարությունում նշակավել է խորհրդարանի հարցերով նախարար[14]։

1980 թվականին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա՝ դառնալով պլանավորման հանձնաժողովի փոխ նախագահ[15]։ 1985 թվականից մինչև 1989 թվականը ընտրվել է խորհրդարանի վերին պալատ՝ Ռաջյա սաբհա։ Միաժամանակ 1985 թվականից եղել է ծանր արդյունաբերության և պետական ձեռնարկությունների նախարար, իսկ 1986 թվականից մինչև 1986 թվականից դեկտեմբերը՝ նաֆթի և բնական գազի նախարար[16][17]։

1986 թվականից մինչև 1987 թվականը եղել է արտաքին գործերի նախարար և 1987 թվականից մինչև 1988 թվականը՝ Հնդկաստանի ֆինանսների և առևտրի նախարար։

1990 թվականին, Ռաջիվ Գանդիի սպանությունից հետո նաև քննարկվում էր Հնդկաստանի վարչապետի պաշտոնում նրա թեկնածությունը[18][19]։ 1994 թվականին ստեղծել է իր կուսակցությունը՝ Ինդիրայի համահնդկական կոնգրես[20], սակայն 1996 թվականին վերադարձել է Հնդկական ազգային կոնգրես և երկու անգամ ընտրվել Լոկ սաբհա (1996 և 1999 թվականներին)։

2007 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 26-ը զբաղեցրել է Անդհրա-Պրադեշի նահանգապետ[21][22][23]։

2017 թվականին ընդունվել է Բհարատիա ջանատա փարթի[24][25][26][27][28]։

Նարայան Դատ Տիվարին մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Դելիում՝ 93 տարեկան հասակում[29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. Umachand Handa. History of Uttaranchal. Indus Publishing, p. 210. 2002. 81-7387-134-5.
  3. Narayan Datt Tiwari profiles.incredible-people.com.
  4. Biographical Sketch Արխիվացված 2009-06-19 Wayback Machine Governor of Andhra Pradesh, website.
  5. Narayan Datt Tiwari Biography Արխիվացված 2021-05-16 Wayback Machine. President of India website.
  6. «N D Tiwari: Achievements, controversies marked his long run in politics». Economic Times. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «Veteran politician N D Tiwari dies on 93rd birthday: Achievements, controversies marked his long run in politics». Indian Express. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. «ND Tiwari only politician to have served as Chief Minister of two states, passes away on his birthday». Times Now News. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. «N.D. Tiwari was the only politician to rule two states, but his personal life eclipsed that». The Print. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. «Former UP, Uttarakhand CM ND Tiwari passes away at Delhi hospital». Times of India. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  11. «ND Tiwari passes away: Only Indian to serve as CM of two states breathes his last on 93rd birthday». The Financial Express. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  12. «N D Tiwari, only politician to have served as CM of two states, passes away aged 93». The Indian Express (Indian English). 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  13. «ND Tiwari only politician to have served as Chief Minister of two states, passes away on his birthday | India News». www.timesnownews.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  14. «ND Tiwari, politician of many hues, dies on his 93rd birthday». India Today. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  15. «Members: Lok Sabha». Archive Members Lok Sabha. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  16. «Former UP, Uttarakhand CM ND Tiwari passes away». ANI News. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  17. Biography at garhwalhimalayas.com.
  18. The second-most-popular candidate is Narayan Datt Tiwari... New York Times, 26 May 1991.
  19. Congress Party Jostles to Fill Void Left by Gandhi's Assassination
  20. «Tiwari's career: from CM, PM candidate to shame». News18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. "Tiwari sworn in as Andhra Governor" Արխիվացված 2007-09-30 Wayback Machine PTI (The Hindu), 22 August 2007.
  22. S. Nagesh Kumar (2009 թ․ դեկտեմբերի 27). «Tiwari quits in the wake of TV exposé». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  23. «Индийский 86-летний политик уволился из-за сексуального скандала». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  24. Narayan Dutt Tiwari, 91, Is The BJP's Latest Import From Congress; Package Deal Includes Son Rohit Shekhar
  25. В Индии 86-летний губернатор подал в отставку из-за сексуального скандала
  26. to-bjp/articleshow/56642428.cms Congress veteran ND Tiwari, son blesssings to BJP
  27. State govt showing disrespect to ND Tiwari, says son
  28. Narayan Datt Tiwari, 91, Is The BJP's Latest Import From Congress; Package Deal Includes Son Rohit Shekhar Tiwari
  29. «Former Uttarakhand Chief Minister, N.D. Tiwari, Dies At 93 In Delhi». Headlines Today. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարայան Դատ Տիվարի» հոդվածին։