Նատալյա Կաուր
Նատալյա Պինեյրու Ֆելիպե Մարտին (պորտ.՝ Nathalia Pinheiro Felipe Martin, օգոստոսի 15, 1990, Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), հնդկական ծագմամբ բրազիլացի ֆոտոմոդել[2]։
Նատալյա Կաուր պորտ.՝ Nathalia Pinheiro Felipe Martins[1] | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1990 (33 տարեկան) |
Ծննդավայր | Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Universidade Cândido Mendes? |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Կայք | nathaliakaur.com |
Nathalia Kaur Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆատալյան ծնվել է Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ բրազիլական ծագմամբ բրազիլուհու և հնդիկի ընտանիքում[3]։
14 տարեկան հասակից սկսել է աշխատել որպես մոդել և շարունակել է այն Universidade Cândido Mendes-ում իրավունք ուսումնասիրելու ընթացքում, մինչև հանուն Հնդկաստանում լրիվ դրույքով մոդելի աշխատանքի հրավեր ստանալուց հետո այն թողնելը։ Նաև հայտնի է որպես օպերային երգչուհի։
Մինչ Հնդկաստան ժամանելը Նատալյան որպես մոդել աշխատել է Բրազիլիայում և ամբողջ աշխարհում։ 2012 թվականին հաղթել է Kingfisher Calendar Model Hunt մրցույթում և նույն թվականին հայտնվել է Kingfisher Calendar-ում[4]։
Որպես պարուհի առաջնաելույթը կայացել է 2012 թվականին կանադական «Dev Son of Mudde Gowda» ֆիլմում[5]։
Մինչև դրա թողարկումը ընտրվել է Ռամ Գոպալ Վարմայի կողմից՝ «Բաժին» ֆիլմում «Dan Dan» item-համարը[en] կատարելու համար։ Թեև երգը կարճ ժամանակում հայտնի է դարձել, սակայն ֆիլմը վարձույթում ձախողվել է[6]։
Ավելի վաղ Վարման ցանկացել էր, որ այդ համարում պարեր Սաննի Լեոնեն, սակայն «Ցանկության մութ կողմը 2» ֆիլմի նկարահանումների համար նա հրաժարվել էր, և ռեժիսորը որոշել էր նրան փոխարինել հենց Նատալյայով[3]։
2016 թվականին որպես դերասանուհի առաջնաելույթ է կատարել «Ռոքի գեղեցիկ» ֆիլմում։ Նրա հերոսուհին՝ Աննան, բարում թմրամոլ պարուհի էր և Մաոմիի մայրը, որը հնարավոր է հղիացել է գլխավոր հերոսից[7]։ Ֆիլմը վարձույթում ձախողվել է։
Նատալյան Էսպիրիտու Սանտու նահագի գեղեցկության մրցույթում հաղթել է, այնուհետև իր նահանգը ներկայացրել է Miss Mundo 2015 ազգային մրցույթում, որտեղ հայտնվել է թոփ-10-ում, սակայն չի հաղթել[8]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2012 | ֆ | Բաժին | Department | կամեո «Dan Dan» երգում |
2013 | ֆ | Կոմանդոս՝ մեկ անձից բաղկացած բանակ | Commando-A One Man Army | կամեո «Mundgu» երգում |
2013 | ֆ | Եղբայր | Bhai | ինքն իր դերում |
2016 | ֆ | Ռոքի գեղեցիկ | Rocky Handsome | Աննա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://timesofindia.indiatimes.com/entertainment/kannada/movies/news/from-pinheiro-to-kaur-nathalia-cashes-in-on-the-exotic/articleshow/12110449.cms?
- ↑ «Only Indians worship their actors: Nathalia Kaur». Times of India (անգլերեն). 2012 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 3,0 3,1 «From Pinheiro to Kaur: Nathalia cashes in on the exotic». Times of India (անգլերեն). 2012 թ․ հունիսի 23. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Nathalia Pinheiro crowned Kingfisher Calendar Girl 2012 : What's Hot News». India Today (անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Nathalia used me and I used her: Indrajit Lankesh». The Times of India (անգլերեն). 2012 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Brazilian model Nathalia Kaur shakes her booty in RGV's 'Department' : EYECATCHERS News». India Today (անգլերեն). 2012 թ․ մարտի 3. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
- ↑ Geety Sahgal (2014 թ․ հունիսի 27). «John to go the Won Bin way for Rocky Handsome». The Indian Express (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Nathalia Pinheiro, estrela do cinema indiano, diz que abriu mão de muito trabalho e dinheiro para ser miss: 'Meu maior sonho'» (պորտուգալերեն). globo.com. 2015 թ․ հուլիսի 22.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Կաուր» հոդվածին։ |