Նատալյա Գուձի
Նատալյա Գուձի (ճապ.՝ ナターシャ・グジー, Նատասյա Գուձի փետրվարի 4, 1980, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճապոնացի բանդուրայիստ և ուկրաինական ծագմամբ երգչուհի։
Նատալյա Գուձի | |
---|---|
Բնօրինակ անուն | ճապ.՝ ナターシャ・グジー |
Ծնվել է | փետրվարի 4, 1980 (44 տարեկան) Դնեպրոպետրովսկի մարզ, ԽՍՀՄ |
Երկիր | Ճապոնիա |
Ժանրեր | փոփ, ֆոլկ |
Մասնագիտություն | երգչուհի, բանաստեղծ |
Գործիքներ | Բանդուրա և վոկալ |
Գործունեություն | 2000 թվականից առ այսօր |
Կայք | office-zirka.com |
Կենսագրություն
խմբագրելՆատալյա Գուձին ծնվել է 1980 թվականի փետրվարի 4-ին, Ուկրաինայի արևելյան մասում գտնվող Դնեպրոպետրովսկի մարզում։ Դեռ երեխա ժամանակ նա և իր ընտանիքը տեղափոխվել են նույն երկրի Պրիպյատ քաղաք։
1986 թվականի ապրիլի 26-ին, երբ տեղի ունեցավ Չեռնոբիլի ատոմակայանի վթարը, Նատալյան և իր ընտանիքը տարհանված էին Կիև։ Այդտեղ էլ նա սովորել է երաժշտական դպրոցում և սկսել էր սովորել բանդուրա նվագել։ 1993 թվականին ընդունվել է «Կարմիր բռինչ» կիևյան ազգային ժողովրդական անսամբլիայի երգչախումբը, որը մեծ մասամբ բաղկացած էր չեռնոբիլցի երեխաներից։
1996-1998 թվականներին Նատալյան այդ երգչախմբի հետ մի քանի անգամ ժամանել է Ճապոնիա։ Նրանք Ճապոնիա են մեկնել «Չեռնոբիլի երեխաների հիմանդրամ»-ի հրավերով[1], որը գլխավորում էր Ռուտի Խիրոկավոն (広河 隆一)։
Երբ ես առաջին անգամ լսեցի, որ պետք է մեկնեմ Ճապոնիա, ես ինձ երջանիկ զգացի, որովհետև ևս մեկ շանս էր կատարել վաղեմի և արդեն կորուսյալ համարած երազանքը։ Այդ թվում նաև ես կարող եմ դիմել ճապոնացիներին այնտեղ իմ սեփական համերգը կայացնելու հարցում ....[2] |
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ համերգները արդեն մեծ ուշադրության էին գրավել, նա 1999 թվականի մարտ-հունիս ամիսներին ելույթ էր ունենում 29 մենակատար համերգներում։ Նատալյան ելույթ էր ունենում համերգներում նրա համար, որ կարողանար փող վաստակել, որպեսզի ճառագայթումից տուժածներին օգնելու համար։ Այս համերգների շնորհիվ առաջացել էր 12 միլիոն իենա (ճապոնական դրամ)։ Այդքան իենան գնացել էր վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը։
Ռուտի Խիրոկավոյի հանձնարարությունով Նատալյան մնաց Ճապոնիայում և զբաղվեց երաժշտությամբ[3]։
Իմ՝ Ճապոնիա գալու միակ դրդապատճառը (մոտիվացիան) շարունակել երաժշտություն սովորելն է։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, իմ համադասարանցիները շարունակում էին սովորել տարբեր համալսարաններում, իսկ ես՝ ես ստիպված էի աշխատել, քանի որ հայրս հիվանդացել էր և ստիպված էր հրաժարվեր ատոմային բիզնեսներից[2]։ |
1999 թվականին, ոչ կառավարական «Չեռնոբիլի երեխաների հիմանդրամ»-ի կամավորներից մեկը Նատալիային ծանոթացրել է Թամաե Միյատոյի հետ,, ով ավելի ուշ դարձել էր նրա վոկալի ուսուցիչը։
Ներկայումս Նատալյա Գուձին ապրում է Տոկիոյում։
Սկավառակագրություն
խմբագրելԹվական | Տեղեկություններ ալբոմի մասին |
---|---|
2002 | セルツェ-心- |
2004 | Ուրախ Սուրբ ծնունդ / Merry Christmas
|
2005 | Նատալյա / ナタリア |
2006 | Ստրում ծաղկող ծաղիկը / こころに咲く花
|
2009 | ナタリア2
|
2009 | Բժշկվելը/ ヒーリング
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ チェルノブイリ子ども基金 «Չեռնոբիլի երեխաների հիմանդրամ»
- ↑ 2,0 2,1 «Співаючи Չեռնոբիլի ատոմակայանի վթարի զոհերի համար». www.brama.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «С японской сцены о Припяти». 2000.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Տեղեկություններ ալբոմի մասին». www.amazon.co.jp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Տեղեկություններ ալբոմի մասին». www.amazon.co.jp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Տեղեկություններ ալբոմի մասին». www.amazon.co.jp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Տեղեկություններ ալբոմի մասին». www.amazon.co.jp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Տեղեկություններ ալբոմի մասին». www.amazon.co.jp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Տեղեկություններ ալբոմի մասին». www.amazon.co.jp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.