Բանդուրա
Բանդուրա, (ուկրաիներեն՝ бандура), ուկրաինական բազմալար կսմիթային երաժշտական գործիք։ Հայտնի է 16-րդ դարից։ Իրանը կլոր է կամ ձվաձև, լարերը ձգված են վզիկի (բասեր՝ նվագակցելու համար) և հնչերեսի կողքի վրա («ենթալարեր», որոնցով կատարվում է մեղեդին)։ Նվագելիս լարերը սեղմելով չեն կարճացվում։ Ձայնն ուժեղացնելու նպատակով հաճախ կսմիթվող մատներին հագցնում են փայտյա կամ մետաղյա կնտնտոց։ Հին բանդուրան կոչվում էր կոբզա։ Ժողովրդական երգիչ-երաժիշտները բանդուրայով նվագակցում էին իրենց երգեցողությանը։ Ներկայումս բանդուրան կատարելագործվել է, ստեղծվել են նվագախմբային տարբերակներ, ասպարեզ են եկել բանդուրահարների կապելլաներ[2]։
Բանդուրա | |
---|---|
Որակավորում | տփիկային կիթառ և Q57306162? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.322-5 և 314.122[1] |
Տորբոն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ MIMO – Musical Instrument Museums Online
- ↑ ՀՍՀ, հատոր 2, էջ 279։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանդուրա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 279)։ |