Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագ

Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո (անգլ.՝ Nandamuri Taraka Rama Rao, տելուգու՝ నందమూరి తారక రామారావు, հայտնի է նաև Ն. Տ. Ռամա Ռաո, ՆՏՌ անուններով. մայիսի 28, 1923(1923-05-28)[1][2], Nemmikuru, Pamarru mandal, Krishna district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - հունվարի 18, 1996(1996-01-18)[1][2], Հայդարաբադ, Հնդկաստան[3]), հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ինչպես նաև քաղաքական գործիչ, որ երեք ժամկետ անընդմեջ վարել է Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի կառավարության ղեկավարի՝ գլխավոր նախարարի պաշտոնը։ 1982 թվականին հիմնել է Տելուգու Դեսամ կուսակցությունը։ ՆՏՌ-ն համբավվել է նաև նրանով, որ եղել է Անդհրա-Պրադեշի՝ որպես յուրահատուկ մշակութային ինքնատիպություն ունեցող տարածքի ջատագով։

Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագ
տելուգու՝ నందమూరి తారక రామారావు
Ծնվել էմայիսի 28, 1923(1923-05-28)[1][2]
ԾննդավայրNemmikuru, Pamarru mandal, Krishna district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3]
Մահացել էհունվարի 18, 1996(1996-01-18)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրՀայդարաբադ, Հնդկաստան[3]
ԳերեզմանNTR Gardens
ԿրթությունAndhra-Christian College? և Andhra University?
Քաղաքացիություն Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան, քաղաքական գործիչ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան և գրող
Ծնողներհայր՝ Nandamuri Lakshmaiah?, մայր՝ Nandamuri Venkata ramamma?
Ամուսին(ներ)Lakshmi Parvathi? և Basava Tarakam?
Երեխա(ներ)Nandamuri Harikrishna?[4], Daggubati Purandeswari?[5], Nandamuri Balakrishna? և Nara Bhuvaneshwari?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1923 թվականի մայիսի 28-ին[6] գյուղացու ընտանիքում։ Սովորել է Վիջայավադա քաղաքում, մասնակցել ուսանողական ներկայացումներին՝ հաճախ հանդես գալով կանացի դերերի կատարումով։ Այդ ժամանակաշրջանի նրա աշխատանքներից ուշադրության է արժանացել հատկապես իշխան Սալիմի կերպարի մարմնավորումը «Անարկալի». պիեսի բեմադրությունում։ Երիտասարդ Նանդամուրին մի կարճ ժամանակ Գունտուրում աշխատել է որպես գրասենյակային կլերկ[7]։

Մեծ էկրանին նրա առաջնելույթը եղել է 1949 թվականին ռեժիսոր Լ. Վ. Պրասադի նկարահանած Mana Desam ֆիլմում։ Հաջորդ տարի նա հանդես է եկել Palletoori Pilla ֆիլմի գլխավոր հերոսի կերպարի մարմնավորմամբ[8]։ Այնուհետև դադարեցրել է համագործակցությունը Պրասադի հետ, երկու տարվա պայմանագիր կնքել Vijaya Studios ընկերության հետ։ Հաջորդած տպավորիչ դերակատարումների շնորհիվ դարձել է տելուգու լեզվով իրականացվող կինոարտադրության առաջատար աստղը՝ Ակինենի Նագեսվարա Ռաոյի հետ մեկտեղ։ 1957 թվականին Mayabazar ֆիլմում առաջին անգամ խաղացել է Կրիշնա աստծու դերը[9]. հետագայում ՆՏՌ-ն այդ աստծուն մարմնավորել է ևս 17 կինոնկարներում[7]։

1968 թվականին Հնդկաստանի կառավարության կողմից նա արժանացել է Պադմա Շրի շքանշանի[10]։ 1969 թվականին նրան շնորհվել է Հնդկաստանի ազգային կինոմրցանակ՝ Varakatnam ֆիլմի ռեժիսուրայի համար, ֆիլմ, որը ճանաչվել է տելուգու լեզվով ստեղծված լավագույն կինոնկար[11]։ Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագը դարձել է նաև Filmfare Award-ի առաջին դափնեկիրը «Տղամարդու դերի լավագույն կատարում» անվանակարգում՝ 1973 թվականին տելուգու լեզվով նկարահանված Badi Panthulu ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու համար[12]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 D'Souza S. M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Shri Nandamuri Harikrishna — National Portal of India
  5. Smt. Daggubati Purandeswari — National Portal of India
  6. «N.T. Rama Rao: A timeline». The Hindu. 2017 թ․ մայիսի 28.
  7. 7,0 7,1 Encyclopedia of Indian Cinema / Ashish Rajadhyaksha, Paul Willemen (Eds.). — New York: Routledge, 1994. — С. 175. — 658 p. — ISBN 0-85170-455-7
  8. «History of Telugu Cinema». Indian cinemas. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  9. «Telugu cinema megastar – Nandamuri Taraka Rama Rao's Bio-data». Idlebrain.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  10. «Padma Shri Awardees» (անգլերեն). Official Portal of the Indian Government. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. «16th National Film Awards» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  12. «Nandi Awards – 1970 – Winners & Nominees».

Արտաքին հղումներ

խմբագրել
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Kotla Vijaya Bhaskara Reddy
Chief Minister of Andhra Pradesh
1983–1984
Հաջորդող:
Nadendla Bhaskara Rao
Նախորդող:
Nadendla Bhaskara Rao
Chief Minister of Andhra Pradesh
1984–1989
Հաջորդող:
Marri Chenna Reddy
Նախորդող:
Kotla Vijaya Bhaskara Reddy
Chief Minister of Andhra Pradesh
1994–1995
Հաջորդող:
Nara Chandrababu Naidu
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագ» հոդվածին։