Վիջայավադա
Վիջայավադա կամ Բեզվադա[4](տելուգու՝ విజయవాడ հինդի՝ विजयवाडा), քաղաք Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգում՝ Կրիշնա շրջանում, Կրիշնա գետի ափերին։ Անդհրա Պրադեշ նահանգի մեծությամբ երկրորդ բնակավայրն է՝ Վիշակհապատնամից հետո։ Զբաղեցնում է 261,88 կմ2 տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1 048 240[5], вместе с пригородами — 1 491 202[6]: Քաղաքը հայտնի է նաև Բեզավադա անվանումով։ Հնդկաստանի քաղաքների զարգացման նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով Վիջայավադան ճանաչվել է Անդհրա Պրադեշ նահանգի ամենամաքուր քաղաք[7]։
Բնակավայր | ||
---|---|---|
Վիջայավադա | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Vijayawada (urban) mandal? | |
Մակերես | 181,04 կմ² | |
ԲԾՄ | 23±1 մետր | |
Բնակչություն | ▲1 048 240 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+5:30[2] | |
Հեռախոսային կոդ | 866 | |
Փոստային դասիչ | 520001[3] և 520007[3] | |
| ||
Վիջայավադան տրանսպորտային կարևոր հանգույց է. ավտոմայրուղիներով ու երկաթուղով կապված է բազմաթիվ բնակավայրերի հետ։ Մերձակայքում կա միջազգային խոշոր օդանավակայան։ Քաղաքում գործում են տեքստիլ, սննդի արդյունաբերության, ցեմենտի արտադրության մեծ ձեռնարկություններ[8]։
Վիջայավադան հինդուիստների ուխտագնացությունների սրբավայր է նաև. այստեղ պահպանվել են VI—XIII դարերում կառուցված մի շարք նշանակալի տաճարներ[9]։
Կլիմա
խմբագրելՎիջայավադային բնորոշ է արևադարձային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Aw)[10]: Տարվա ընթացքում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվում է 23.4–34 °C (74–93 °F) միջակայքում, առավելագույն բարձր ջերմաստիճանը հաճախ անցնում է 40 °C (104 °F)-ը (մայիս ամսին)։ Նվազագույն ջերմաստիճանները գրանցվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին[11]։ Երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 48.8 °C (119.8 °F)-ը (2002 թվականի մայիսին)։ Տարվա ամենաշոգ ամիսը մայիսն է, ամենազովը՝ հունվարը[11][12]։ Տեղումները անձրևների տեսքով բերում են հարավարևմտյան և հյուսիսարևելյան մուսսոնները։ Տեղումների տարեկան միջին քանակը՝ 977.9 mm (38.50 in)[11]:
Վիջայավադա (Գաննավարամում գտնվող օդանավակայան) 1981–2010, extremes 1950–2010ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 35.9 (96.6) |
37.8 (100) |
43.3 (109.9) |
44.5 (112.1) |
48.8 (119.8) |
47.6 (117.7) |
41.0 (105.8) |
41.1 (106) |
38.6 (101.5) |
38.2 (100.8) |
35.8 (96.4) |
36.7 (98.1) |
48.8 (119.8) |
Միջին բարձր °C (°F) | 30.2 (86.4) |
32.9 (91.2) |
35.7 (96.3) |
37.9 (100.2) |
40.0 (104) |
37.6 (99.7) |
33.9 (93) |
32.8 (91) |
33.1 (91.6) |
32.1 (89.8) |
31.2 (88.2) |
30.2 (86.4) |
34.0 (93.2) |
Միջին ցածր °C (°F) | 18.6 (65.5) |
20.3 (68.5) |
22.7 (72.9) |
25.4 (77.7) |
27.2 (81) |
27.0 (80.6) |
25.4 (77.7) |
25.1 (77.2) |
24.9 (76.8) |
23.7 (74.7) |
21.2 (70.2) |
18.9 (66) |
23.4 (74.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 11.1 (52) |
14.4 (57.9) |
17.0 (62.6) |
19.4 (66.9) |
19.4 (66.9) |
20.2 (68.4) |
21.4 (70.5) |
21.4 (70.5) |
18.2 (64.8) |
17.6 (63.7) |
14.0 (57.2) |
13.0 (55.4) |
11.1 (52) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 7.2 (0.283) |
7.6 (0.299) |
16.9 (0.665) |
16.3 (0.642) |
59.9 (2.358) |
117.2 (4.614) |
194.9 (7.673) |
179.4 (7.063) |
173.5 (6.831) |
144.8 (5.701) |
48.1 (1.894) |
12.1 (0.476) |
977.9 (38.5) |
Միջ. անձրևոտ օրեր | 0.5 | 0.5 | 0.9 | 0.8 | 2.5 | 6.8 | 12.1 | 10.5 | 8.8 | 7.7 | 2.5 | 0.8 | 54.5 |
% խոնավություն | 57 | 54 | 48 | 47 | 45 | 50 | 64 | 69 | 74 | 77 | 67 | 58 | 59 |
աղբյուր: India Meteorological Department[13][14] |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://vijayawada.cdma.ap.gov.in/about-us-35
- ↑ https://www.timeanddate.com/time/zone/india/vijayawada
- ↑ 3,0 3,1 https://www.google.co.in/search?q=postal+code+of+vijayawada&rlz=1C1EJFA_enIN801IN801&oq=postal+code+of+vijayawada&aqs=chrome..69i57.6770j0j4&sourceid=chrome&ie=UTF-8
- ↑ «Топокарты Генштаба». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Cities having population 1 lakh and above, Census 2011» (PDF). censusindia.gov.in. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Isher Judge Ahluwalia. «Vijayawada's inclusive expansion». The Indian Express. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Виджаявада հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Виджаявада // Словарь современных географических названий
- ↑ «Vijayawada City Disaster Management Plan – 2015» (PDF). Disaster Management. էջ 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 «Vijayawada Climatological Table Period: 1981–2010». India Meteorological Department. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Vijayawada weather». Deccan Chronicle. 2014 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Station: Gannavaram (A) Climatological Table 1981–2010» (PDF). Climatological Normals 1981–2010. India Meteorological Department. 2015 թ․ հունվար. էջեր 281–282. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)» (PDF). India Meteorological Department. 2016 թ․ դեկտեմբեր. էջ M8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիջայավադայի համայնքային կայքէջը Արխիվացված 2016-01-28 Wayback Machine
- Վիջայավադայի լուսանկարներ
- Վիջայավադայի եղանակային տվյալներԱրխիվացված 2008-09-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիջայավադա» հոդվածին։ |