Նախերգանք (երաժշտություն)

ուվերտյուր

Նախերգանք, ուվերտյուր ( ouverture, < ouvrir – բացել), օպերայի, բալետի, օրատորիայի, դրամայի, ֆիլմի նվագախմբի նախաբանը, որի հիմքում սովորաբար ստեղծագործության հիմնական բովանդակությունն անդրադարձնող թեմաներ են։ Այն կենտրոնացնում է ունկնդրի ուշադրությունը, նրան հոգեբանորեն նախապատրաստում հետագա գործողություններն ընկալելու համար։

Առաջին նմուշներից Կլաուդիո Մոնտեվերդիի «Օրփեոս» օպերայի նախաբանը (1607 թվական)։ Նախերգանքը կարող է թեմատիկորեն կապված լինել օպերայի հետ (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա») կամ ընդհանրացված արտահայտել նրա հիմնական բնույթը (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»

Լինելով կերպարфошт բովանդակությամբ նշանակալի, նաև ավարտուն՝ օպերայի կամ դրամայի Նախերգանքները հաճախ դառնում են ինքնուրույն գործ և ընդգրկվում համերգային ծրագրերում (Լյուդվիգ վան Բեթհովենի «Էգմոնտ»-ի և «Կորիոլան»-ի Նախերգանքները՝ Գյոթեի և Գ. ֆոն Կոլլիի համանուն դրամաների համար գրված երաժշտությունից, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի վոկալ-սիմֆոնիկ նախերգանքները)։

Ծրագրային, դրամատիկական, նկարագրային և այլ բնույթի 1-մասանի նվագախմբային պիես՝ գրված մեծ մասամբ սոնատային ալեգրոյի ձևով (Պյոտր Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» ֆանտազիա-նախերգանքը, Ալեքսանդր Գլազունովի «Հանդիսավոր», Ա. Հարությունյանի «Տոնական» նախերգանքները)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png