Օքթայ Ռիֆաթ

թուրք գրող

Օքթայ Ռիֆաթ (թուրք.՝ Oktay Rifat) (լրիվ անվանումը՝ Օքթայ Ռիֆաթ Հորոզջու) (հունիսի 10, 1914(1914-06-10)[1], Տրապիզոն, Թուրքիա - ապրիլի 18, 1988(1988-04-18)[1][2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք բանաստեղծ և դրամատուրգ[3]: Համարվում է թուրքական նորագույն պոեզիայի հիմնադիրներից մեկը: Ծնվել է Տրաբզոն քաղաքում: Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում: Այնուհետև ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Ֆրանսիա: Սովորել է Փարիզի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում՝ ստանալով քաղաքագետ-իրավաբանի որակավորում[4]: Վերադառնալով հայրենիք՝ սկսել է աշխատել տպագրության դեպարտամենտում: Օքթայ Ռիֆաթը մի շարք պիեսների հեղինակ է[5]: Ռիֆաթը իր ժամանակի մեծ մասը տրամադրել է նաև եվրոպական բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանությանը[6]:

Օքթայ Ռիֆաթ
թուրք.՝ Oktay Rıfat Horozcu
Օքթայ Ռիֆաթ.jpg
Ծնվել էհունիսի 10, 1914(1914-06-10)[1]
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա
Վախճանվել էապրիլի 18, 1988(1988-04-18)[1][2] (73 տարեկանում)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանKaracaahmet Cemetery
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, բանաստեղծ-փաստաբան և փաստաբան
Լեզութուրքերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ
Գրական ուղղություններGarip?

Ստեղծագործությունների ժողովածուներԽմբագրել

  • Բանաստեղծություններ կյանքի, մահվան, սիրո և թափառաշրջիկության մասին (1945)
  • Ձոն գեղեցկությանը (1945)
  • Ներքև, վերև (1952)
  • Ագռավները և աղվեսը (1954)
  • Սիրահարի աստիճան (1958)
  • Ազատությունը ձեռքեր ունի (1966)
  • Բանաստեղծություններ (1969)
  • Նոր բանաստեղծություններ (1973)

Ռուսերեն թարգմանություններԽմբագրել

  • Ժամանակակից թուրքական պոեզիայից, Մոսկվա, Պրոգրեսս հրատարակչություն, 1975, էջ 77-176

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան
  3. «Oktay Rifat Horozcu’nun 15 Şiiri»։ leblebitozu (tr-TR)։ Վերցված է 2018-01-06 
  4. «Oktay Rifat Horozcu Hayatı Edebi Kişiliği Eserleri»։ www.turkedebiyati.org (թուրքերեն)։ Վերցված է 2018-01-06 
  5. Yavas Meryem։ «Oktay Rifat HOROZCU - Ana Sayfa»։ www.siir.gen.tr։ Վերցված է 2018-01-06 
  6. «Oktay Rifat Horozcu | Edebiyat Öğretmeni»։ www.edebiyatogretmeni.org (tr-TR)։ Վերցված է 2018-01-06 

ԳրականությունԽմբագրել

  • Краткая литературная энциклопедия. М., 1971. Т.6. — С.306.
  • Бабаев А. А. Очерки современной турецкой литературы. М., 1959.