Նադիա Մաֆտունի
Նադիա Մաֆտունի (պարս.՝ نادیا مفتونی, հունվարի 14, 1966, Թեհրան, Իրան), իրանցի հայտնի ակադեմիկոս, հեղինակ և նկարիչ։ Հայտնի է որպես Ալ-Ֆարաբիի, Ավիցեննայի և Սուհրավարդիի փիլիսոփայությունների առաջատար ուսումնասիրող` նրանց աշխատանքների վերաբերյալ իր ժամանակակից մեկնաբանությամբ[1]։ Նաև իրավագիտության և Իսլամի պատմության հայտնի հետազոտող է։ Նադիան Թեհրանի համալսարանի պրոֆեսոր է, այդ նույն համալսարանի շրջանավարտ է և Իսլամի տեսության ու փիլիսոփայության ամբիոնի անդամ[2]։ Նա Եյլի համալսարանի Եյլի իրավունքի դպրոցի ավագ հետազոտող է[3]։ Հայտնի է նաև նկարիչ Հոսեին Նուրիին արված ամուսնության առաջարկով, երբ վերջինս արդեն անվասայլակի վրա էր[4]։
Նադիա Մաֆտունի պարս.՝ نادیا مفتونی | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1966 (58 տարեկան) Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | նկարչուհի և փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Թեհրանի համալսարան |
Ալմա մատեր | Թեհրանի համալսարան |
Nadia Maftouni Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելԴեռահասության տարիքում դարձել է Բացառիկ տաղանդների զարգացման ազգային կազմակերպության ընտրյալ ուսանողներից մեկը` հիմնադրամի ստեղծման երկրորդ տարում։ Նա ուղարկվել է Տեխնոլոգիայի Շարիֆ համալսարան և սկսել է ուսումնասիրել կիրառական ֆիզիկա[5]։
Ամուսնություն
խմբագրելՄաֆտունին առաջին անգամ հանդիպել է Հոսսեին Նուրիին, երբ վերջինս հրավիրված էր ելույթ ունենալու Շարիֆ համալսարանում։ Նուրին արդեն անվասայլակի վրա էր` որպես արդյունք այն կտտանքների, որ նա կրել էր 1972 թվականին գրված քաղաքական սատիրայի համար։ Մաֆտունին գրավվում է նրա խոսքերով, սիրահարվում է նրան ու ամուսնության առաջարկ անում։ Նա թողնում է իր ուսումն ու ընտանիքը` Նուրիի հետ ապրելու համար։ Վերջինս այդ ժամանակ ապրում էր սահմանային Թորբաթ-է Ջամ քաղաքում։ Այստեղ Նադիան ունենում է իր երկու որդիներին։ Մի քանի տարի անց նրանք տեղափոխվում են Մաշհադ, այնուհետև` Թեհրան[5]։
Ակադեմիական կարիերա
խմբագրել1999 թվականին Մաֆտունին դիմում է Մաշհադի Ֆերդովսի համալսարան` փիլիսոփայություն ուսումնասիրելու համար։ Մեկ տարի անց նա տեղափոխվում է Թեհրանի համալսարան, քանի որ ընտանիքը տեղափոխվում էր այնտեղ ապրելու։ Նա ավարտում է իր ուսումը` ստանալով փիլիսոփայության ու իսլամի տեսության բակալավրի, մագիստրոսի ու գիտությունների թեկնածուի աստիճաններ և դառնում է Փիլիսոփայության ամբիոնի անդամ[6]։
Նկարչի կարիերա
խմբագրելՄաֆտունին նկարել է սովորել Նուրիից և կազմակերպել է իր և Նուրիի աշխատանքների բազմաթիվ ցուցահանդեսներ։ 2004 և 2010 թվականներին զույգը երկու ցուցահանդես է ունեցել Փարիզում։ 2005 թվականին նրանք ներկայացրել են իրենց գործերը Պեկինում, երկու տարի անց` Բեռլիում։ 2008 թվականին նրանք մեկնել են Ալժիր` երկու ցուցահանդես կազմակերպելու համար, այնուհետև 2010 թվականին նրանց հաջորդ ցուցահանդեսն է կազմակերպվել Բեյրութում։ Նույն թվականին նրանց նկարները ցուցադրվել են նաև Վիեննայում[7]։
Հրապարակումներ
խմբագրելԸնտրյալ հոդվածներ
խմբագրել- Explanation of Diversity and Its Role in Farabi's Utopia, Biannual Journal of Avicinian Philosophy, Vol. 38, 2008.
- A Comparative Study of Revelation and Prophecy according to Farabi and Ibn Sina, Biannual Journal of Avicinian Philosophy, Vol. 39, 2008.
- Peripatetic Imagination, Ishraqi Imagination and Creativity, Kheradname-ye Sadra, Vol. 55, 2009.
- Ibn Sina's Inner Perception in the Symbolic Treatises of Suhrawardi, Biannual Journal of Avicinian Philosophy, Vol. 41, 2009.
- Art as Cultural Strategy in Farabi's Thought, Strategy of Culture, Vol. 10–11, 2012.
- Evaluating Imaginal Forms from Farabi's Point of View, Ma’rifat-i Falsafi, Vol. 32, 2011.
- Ethical Evaluation of the Subject of Artworks, Conference of Professional ethics in Civilization of Iran and Islam, 2007.
- Position of Artist in Farabi's Politics, Conference of Farabi and Construction of Islamic Philosophy, 2010.
- Art As It Is, and Art As It Should Be: An Analytical Study of Farabi, Transcendent Philosophy, Vol. 13, 2012.
- Suhrawardi's Viewpoint on Human's Progressive Motion (N. Maftouni, M. Nuri) Pazhuhesh Name-e Akhlaq, Vol. 25, Autumn 2014.
- Panamatorism according to Ibn Sina and Suhrawardi, Biannual Journal of Avicinian Philosophy, Vol. 48, Autumn and Winter 2012.
- Foundations and Consequences of Suhrawardi’s Theory of Imagination, Falsafe va Kalame Eslami, Vol. 5, Spring and Summer 2013.
- Conceptualization of Aesthetics according to Farabi, Kheradname-ye Sadra, Vol. 68, Summer 2012.
- The Relationship between Thought and Imagination: A Case Study of Suhrawardi's Tale of Occidental Exile (N. Maftouni, M. Nuri) Philosophy and Children, Vol. 1/4, Winter 2014.
- The Ladder-Like Process of Thinking and Imagination in Farabi's Viewpoint (N. Maftouni, M. Nuri) Philosophy and Children, Vol. 2/3, Autumn 2014.[8]
Ընտրյալ գրքեր
խմբագրել- Farabi, Imagination and Artistic Creativity, Tehran, Sureh, 2010.
- Art Ethics according to Farabi, Tehran, Cinema Foundation of Farabi, 2012.
- Research in the Mirror of Ethics, Tehran, Khane Ketab, 2013.[9]
- Philosophy of Science according to Philosophers of the Islamic Era, Tehran, Sorush, 2014.
- Farabi and Philosophy of Utopian Art, Tehran, Sorush, 2014.
- Farabi and Conceptualization of Utopian Art, Tehran, Sureh, 2014.
- Images of Illumination, Tehran, Vaya, 2015.
- Philosophy on Stage: Dramosophy of Hossein Nuri's Plays, Qom, Majnun, 2016.[10]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Maftouni's Article in Brief Bibliographical Guide».
- ↑ «Maftouni's Biography» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ «Maftouni as Senior Research Scholar at Yale» (PDF).
- ↑ «La peinture selon Nuri».
- ↑ 5,0 5,1 Sartor, Linda (2014). Turning Fear into Power: One Woman's Journey Confronting the War on Terror. CA: Psychosynthesis Press. էջ 184. ISBN 978-0-9913196-0-2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «On Maftouni».
- ↑ «Maftouni's International Exhibitions» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ «Maftouni's Articles».(չաշխատող հղում)
- ↑ «Maftouni's New Book to be Unveiled at Book Criticism Festival». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Maftouni's Books».(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադիա Մաֆտունի» հոդվածին։ |