Սեդեկիա (եբրայերեն՝ צִדְקִיָּהו‎, Ցեդկիահու; նաև՝ צִדְקִיָּה, Ցիդկիա — բառացիորեն Տերն իմ արդարությունն է), Հուդայի (Հարավային հրեական թագավորություն) վերջին թագավորը (մ.թ.ա. 597/6-587/6 )։ Գահին է նշանակվել Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի կողմից մ.թ.ա. 597 թ. Նպատակ ունենալով թոթափել բաբելոնական լուծը՝ մ.թ.ա. 587 թ. ապստամբել է Նաբուգոդոնոսորից։ Սակայն ապստամբությունն ավարտվել է անհաջողությամբ, Նաբուգոդոնոսորը գրավել է Երուսաղեմը, Սեդեկիան գերի է ընկել, կուրացվել և մահացել բանտում։ Նրա մահով վերացվել է նաև Հուդայի թագավորությունը։

Սեդեկիա
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 617
ԾննդավայրԵրուսաղեմ, Հուդայի թագավորություն
Մահացել էմ. թ. ա. 550[1]
Մահվան վայրԲաբելոն, Հիլլա, Իրաք
ՔաղաքացիությունՀուդայի թագավորություն
ԱզգությունIsraelites?
Կրոնjudaism?[2]
Մասնագիտությունթագավոր
Ծնողներհայր՝ Josiah?, մայր՝ Hamutal?
Զբաղեցրած պաշտոններՀուդայի թագավոր
ԵրեխաներMulek?
Commons-logo.svg Zedekiah Վիքիպահեստում


  1. http://timeline.biblehistory.com/event/zedekiah
  2. https://bibleinterp.arizona.edu/articles/2008/12/isb288001