Նաբոպալասար (- օգոստոսի 15, մ. թ. ա. 605), սեպագիր՝ Ագ Իբիլա Ուրու, աքքադերեն Նաբու ապլա ուսուր, Ք.ա. մոտ 685-605), Բաբելոնի քաղդեական արքա և Ասորեստանի նոր թագավորության գլխավոր կերպար[1]։ Ք.ա. 631 թվականին Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մահն առաջացրել էր քաղաքական անկայունության։ Ք.ա. 626 թվականին Նաբոպոլասարի օրոք ստեղծվել է տեղական արքայատոհմ։ Նա Բաբելոնը դարձրել է մայրաքաղաք և կառավարել Բաբելոնիայում շուրջ քսան տարի (Ք.ա. 626-605): Նա է Նոր Բաբելոնյան թագավորության հիմնադիրը։ Ք.ա. 616 թվականին Նաբոպոլասարը միավորել էր իր տիրապետության ներքո գտնվող ողջ տարածքը[2]։ Նաբոպոլասարը դաշինք է ձևավորել Մարաստանի արքա Կիաքսարեսի հետ ասորեստանցիների և նրանց եգիպտական դաշնակիցներին դիմակայելու համար։ Ք.ա. 615 թվականին նա գրավել է Նիպպուրը[3], անուհետև նա իր զորքերը շարժել է օգնելու համար Աշշուր քաղաքը պաշարած մարերին, բայց բաբելոնյան զորքը տեղ է հասել միայն քաղաքի անկումից հետո[4]։

Նաբոպալասար
Դիմանկար
Մահացել էօգոստոսի 15, մ. թ. ա. 605
ՔաղաքացիությունԲաբելոնի թագավորություն
Մասնագիտությունգերիշխան
Զբաղեցրած պաշտոններԲաբելոնի թագավոր
ԵրեխաներՆաբուգոդոնոսոր II և Nabu-shuma-lisir?
 Nabopolassar Վիքիպահեստում

Նինվե խմբագրել

Ներքին հակամարտություններից և անարդյունավետ կառավարումից թուլացած Ասորեստանը անկարող էր դիմակայելու բաբելոնացիների և մարերի միացյալ գրոհին[5] և Ք.ա. 612 թվականին մայրաքաղաք Նինվեն գրավվելու և կողոպտվելու էր[6]։ Երկարատև պաշարումից հետո, ճակատամարտի արդյունքում Նաբոպոլասարը հսկողության տակ է վերցրել քաղաքը։ Ասորեստանի թագավորական ընտանիքի անդամ և բանակի թարթան (գեներալ) Աշշուր-ուբալիտ II-ը թագավորել էր Սին-Շար-իշկունից հետո, ով հավանաբար Նինվեի անկման ժամանակ զոհված նրա եղբայրն էր։

Խառան խմբագրել

Աշշուր-ուբալիտ II-ը խմբավորել էր իր զորքերը Սիրիայի հյուսիսում գտնվող Խառան քաղաքում։ Հաջորդ տարի բաբելոնացիները կողոպտել են Խառանի շրջանը[4] և Ք.ա. 610 թվականին Նաբոպոլասարը գրավել է քաղաքը։ Ք.ա. 609 թվականի գարնանը Եգիպտոսի արքա Նեխո II-ը ծանրակշիռ ուժեր է առաջնորդել ասորեստանցիներին օգնելու համար։ Գլխավորելով հիմնականում վարձկաններից բաղկացած մեծ բանակը, Նեխոն վերցրել է Սիրիայի ուղղությամբ ծովափնյա Վիա Մարիսը, ափի երկայնքով նավարկող իր միջերկրածովյան նավատորմի աջակցությամբ։ Նա պատրաստվում էր անցնել Ջեզրեելի հովիտը հարավից փակող բլուրների լեռնաշղթան, սակայն անցուղին արգելափակել էր Հուդայի թագավորության բանակը։ Նրանց Հոսիա արքան, բաբելոնացիների հետ փորձել է արգելափակել նրա առաջխաղացումը Մեգիդդոյի ճակատամարտով, որտեղ կատաղի պայքար է մղվել և սպանվել է Հոսիան։ Նեխոն շարունակելով ուժերը միավորել է Աշշուր-ուբալիտի հետ, անցել է Եփրատը և պաշարել Խառանը։ Չկարողանալով գրավել այն, նրանք նահանջել են հյուսիսային Սիրիա։

Ք.ա. 605 թվականին Նաբոպոլասարի որդին, թագաժառանգ Նաբուգոդոնոսորը մարտնչել է Նեխոյի և ասորեստանյան բանակի մնացորդների հետ Կարքեմիշի ճակատամարտում։ Ք.ա. 605 թվականին իր հրաժարականից ամիսներ հետո Նաբոպոլասարը մահացել է բնական մահով մոտ 53 տարեկան հասակում։ Նաբուգոդոնոսոր II-ը գահի ապահովության համար շտապել է Բաբելոն[2]։

Նաբոպոլասարի օրոք տիրում էր նորբաբելոնյան շինարարական նախագծերի բազմապատկում, որ շարունակվելու էր նրա որդու՝ Նաբուգոդոնոսոր II-ի օրոք։ Տաճարներն ու զիկկուրատները նորոգվել կամ վերակառուցվել են գրեթե բոլոր հին արքայատոհմիկ քաղաքներում։ Բաբելոնը նույնպես ընդլայնվելով կրկնակի շրջափակման կամ ամրության գծեր ուներ, բաղկացած աշտարակավոր և խճճված բերդապարիսպներից։ Նաբուգոդոնոսոր II-ի առաջին հիշատակումը Նաբոպոլասարի գրառումներում է, որոնցում ասվում է, որ նա Մարդուկի տաճարի վերականգնող բանվորներից է[7]։

1921 թվականին Բաղդադում հայտնաբերված գլանը վերագրվում է Նաբոպոլասարին։ Արձանագրությունը նկարագրում է նրան որպես չափազանց կրոնապաշտ, և որ նա «տաճարներ է որոնում ... և դրանցում ծեսերի ամբողջական կատարում»։ Նա իր հաջողությունները վերագրում է Մարդուկի հետ կապված անուններից մեկին՝ Շազուին[8]։ Արձանագրության մեջ Նաբոպոլասարը նկարագրում է իր մեծագույն ռազմական նվաճումների մի մասը, հնազանդվում Մարդուկին և այլ աստվածություններին[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brendan Nagle, D. (2013 թ․ դեկտեմբերի 6). The Ancient World: A Social and Cultural History. էջ 58. ISBN 9780205967506.
  2. 2,0 2,1 Mieroop, Marc Van De (2015 թ․ հունիսի 25). A History of the Ancient Near East, ca. 3000-323 BC. էջ 285. ISBN 9781118718179.
  3. Sack, Ronald Herbert (2004). Images of Nebuchadnezzar: The Emergence of a Legend. էջ 7. ISBN 9781575910796.
  4. 4,0 4,1 «"The fall of Nineveh, capital of the Assyrian Empire", The British Museum». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  5. Livius
  6. «Nabopolassar - Livius». www.livius.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  7. Lloyd, Seton H.F., "Mesopotamian art and architecture", Encyclopædia Britannica, July 17, 2014
  8. The Fifty Names of Marduk Արխիվացված 2020-02-18 Wayback Machine
  9. «Nabopolassar Cylinder». www.kchanson.com.

Արտաքին հղումներ խմբագրել

  • ABC 2: Chronicle Concerning the Early Years of Nabopolassar
  • ABC 3: Chronicle Concerning the Fall of Nineveh
  • ABC 4: Chronicle Concerning the Late Years of Nabopolassar
  • Nabopolassar Cylinder
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաբոպալասար» հոդվածին։