Յուրի Օսիպյան

հայ ֆիզիկոս

Յուրի Անդրեյի Օսիպյան (Юрий Андреевич Осипьян, փետրվարի 15, 1931(1931-02-15)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] - սեպտեմբերի 10, 2008(2008-09-10)[3], Մոսկվա, Ռուսաստան[5]), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), խՍՀՄ ԳԱ (1981), ՌԳԱ (1991, թղթակից անդամ՝ 1972 թվականից) ակադեմիկոս։ Դիսլոկացիոն ֆիզիկայի հիմնադիրը։

Յուրի Օսիպյան
Ծնվել էփետրվարի 15, 1931(1931-02-15)[1][2]
Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էսեպտեմբերի 10, 2008(2008-09-10)[3] (77 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՄակարովո (գյուղ, Չեռնոգոլովկա քաղաքային օկրուգ)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սև մետալուրգիայի կենտրոնական ԳՀԻ[2], Մ. Լոմոնոսովի անվան մետաղագիտության և մետաղների ֆիզիկայի ինստում[2], Institute of Solid State Physics?[2] և Մոսկվայի պետական համալսարան[2]
Գործունեության ոլորտպինդ մարմնի ֆիզիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[4][2], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և International Union of Pure and Applied Physics?
Ալմա մատերԳիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան (1955)[2] և ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ (1959)
Կոչումակադեմիկոս[2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1968)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԳեորգի Կուրդյումով
Եղել է գիտական ղեկավարԱլեքսանդր Գլեզեր
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[2]

Կենսագրություն

խմբագրել

1955 թվականին ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը և 1960 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանը։ 1955-1962 թվականներին աշխատել է սև մետալուրգիայի կենտրոնական ԳՀԻ-ի մետաղագիտության և մետաղների ֆիզիկայի ինստիտուտում։ 1962-1963 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ բյուրեղագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ։ 1963 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ պինդ մարմնի ֆիզիկայի ինստիտուտում, 1963-1973 թվականներին՝ տնօրենի տեղակալ, 1973 թվականից՝ տնօրեն)։ 1966 թվականից միաժամանակ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1970 թվականից՝ պրոֆեսոր։ 1988-1994 թվականներին եղել է ՌԳԱ փոխնախագահ, 1994 թվականից՝ նախագահության անդամ։ 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավոր և ԽՍՀՄ նախագահական խորհրդի անդամ։

Գործունեություն

խմբագրել

Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային։ Հետազոտել է թելանման բյուրեղների մեխանիկական հատկությունները, ցածր ջերմաստիճաններում քվանտային էֆեկտների ազդեցությունը մարտենսիտային փուլային փոխակերպումների վրա, դիսլոկացիաներից առաջացող էլեկտրոնային սպինային ռեզոնանսը, կիսահաղորդիչների հաղորդականության տեսակի շրջափոխումը դիսլոկացիաներ ներմուծելիս, դիսլոկացիոն հաղորդականությունն ու լյումինեսցենտումը, դիսլոկացիաների և էլեկտրոնների փոխազդեցությունը բյուրեղներում։

Հայտնաբերել է ֆոտոառաձգականության երևույթը, էլեկտրապլաստիկական էֆեկտը՝ բյուրեղի պլաստիկության փոփոխությունը էլեկտրական դաշտի ազդեցությամբ[6]։

  • Дислокации в полупроводниках, М., 1990.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Осипьян Юрий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 563.
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20081013144409/http://www.physicstoday.org:80/obits/notice_315.shtml
  4. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-52.ln-ru.dl-.pr-inf.uk-12
  5. «Մահացել է ռուսաստանցի հայտնի ֆիզիկոս Յուրի Օսիպյանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 563