Գեորգի Կուրդյումով
Գեորգի Վյաչեսլավովիչ Կուրդյումով (ռուս.՝ Георгий Вячеславович Курдюмов, փետրվարի 1 (14), 1902, Ռիլսկ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 6, 1996, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։
Գեորգի Կուրդյումով Георгий Курдюмов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1 (14), 1902 Ռիլսկ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 6, 1996 (94 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Օդինցովսկի շրջան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Institute of Solid State Physics? |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Եղել է գիտական ղեկավար | Q4139675? |
Պարգևներ |
Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1926)։ 1944 թվականից՝ սև մետալուրգիայի ԿԳՀԻ-ին կից մետաղագիտության և մետաղների ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, 1962 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ պինդ մարմնի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն-կազմակերպիչ։ Ուսումնասիրել է պողպատի մխման ու մխամեղմման ժամանակ տեղի ունեցող պրոցեսները, մետաղներում և համաձուլվածքներում ֆազային փոխակերպումների, ամրացման ու դիֆուզիայի երևույթները։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1949)։ Արտասահմանյան մի շարք երկրների ԳԱ անդամ է։
Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Курдюмов Георгий Вячеславович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 29)։ |