Յուրի Շևչուկ

ռուս խորահրդային ռոկք֊երաժիշտ և ԴԴՏ խմբի հիմնադիր

Յուրի Յուլիանովիչ Շևչուկ (Ю́рий Юлиа́нович Шевчу́к, մայիսի 16, 1957(1957-05-16)[1][2], Yagodnoye, Մագադանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, Յագոդնոե, Մագադանի մարզ), «ԴԴՏ» ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ, նկարիչ և պրոդյուսեր։ Բաշկորտոստանի ժողովրդական արտիստ (2005

Յուրի Շևչուկ
Բնօրինակ անունռուս.՝ Юрий Шевчук
Ի ծնե անունռուս.՝ Юрий Юлианович Шевчук
Ծնվել էմայիսի 16, 1957(1957-05-16)[1][2] (67 տարեկան)
Yagodnoye, Մագադանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերռոք, հարդ ռոք, ֆոլկ ռոք, ջազ-ֆյուժն, bard rock?, արդյունաբերական երաժշտություն, էքսպերիմենտալ ռոք, բլյուզ և հեղինակային երգ
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, հակապատերազմային ակտիվիստ, նկարիչ, պրոդյուսեր, դերասան, հեղինակ-կատարող, հասարակական գործիչ և ռոք երաժիշտ
Երգչաձայնբարիտոն և դրամատիկական տենոր
Գործիքներկիթառ, վոկալ և ալտ սաքսոֆոն
ԱնդամակցությունԴԴՏ
Պարգևներ
Կայքddt.ru
Ստորագրություն
Ստորագրություն
 Yuri Shevchuk Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է ուսուցիչների ընտանիքում։ Հայրը՝ Յուլիան Սոսֆենովիչ Շևչուկը (1924-2013), ուկրաինացի էր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, զբաղեցրել է բարձր պաշտոններ[3]։ Մայրը՝ Ֆանիա Ակրամովնա Գարեևա (ծն. 1924 թ.), թաթարուհի է։

Վաղ տարիքում փոխադրվել է Հյուսիսային Կովկաս, ապա՝ Ուֆա։ 1982 թ. դարձել է «Золотой камертон» մրցույթի դափնեկիր։ 1985 թվականից բնակվում է Սանկտ-Պետերբուրգում։

Շևչուկի պոեզիայում շոշափվող հիմնական թեմաներն են քաղաքացիական-հայրենասիրական կեցվածքը, հրաժարումը բռնությունից, սոցիալական սատիրան և բողոքը։ Կրոնական մոտիվները կարևոր տեղ են զբաղեցնում Շևչուկի պոեզիայում։ Նա դավանում է ուղղափառ քրիստոնեություն, սակայն դեմ է եկեղեցու և քաղաքականության համատեղմանը և դատապարտում է կրոնական ֆանատիզմը։

2007 թ. դարձավ "Տրիումֆ" ռուսական մրցանակի դափնեկիր գրականության և արվեստի ոլորտում երևելի նվաճումների համար": Մրցանակից ստացված միջոցները հատկացրել է բարեգործությանը[4]։

2013 թվականին ԴԴՏ խմբի հետ համերգ է տվել Երևանում։

Սոլո կարիերան

խմբագրել

ԴԴՏ-ի կազմից դուրս Շևչուկը թողարկել է մի քանի սոլո ալբոմներ.

  • «Череповецкий магнитоальбом» (1983)
  • «Кочегарка» (1985)
  • «Москва. Жара» (1985)
  • «Акустика» (երկու համերգ) (2001)
  • «Прекрасная любовь» (2007)
  • «L’Echoppe» (2008)
  • «Сольник» (2009).[5]

Աշխատանքը ֆիլմերում

խմբագրել

Որպես դերասան խաղացել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Духов день» (1990), «Город» (1990), «Жила-была одна баба» (2011)։ Բազմաթիվ ֆիլմերի համար («Азазель», «Generation П») գրել է երաժշտություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 703—706. — ISBN 5-94848-307-X
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. «Юрий Шевчук: «Я жизнь люблю. Зачем мне клубы?» (1998 г.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  4. «Сайт телеканала «Культура». Я — дачный человек». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Новая Газета | № 49 от 15 Мая 2009 г. | «Сольник»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Շևչուկ» հոդվածին։