Յուրա Մովսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրա Սարգիսի Մովսիսյան (1987, օգոստոսի 2, Գյումրի), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում՝ որպես հարձակվող։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Յուրա Սարգիսի Մովսիսյան | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | հայ | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Հայաստան ԱՄՆ | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 2, 1987 (37 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | , Հայաստան | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 81 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Յուրգորդեն ՖԱ | |||||||||||||||||||||||||||||
Համար | 19 | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կենսագրություն
խմբագրելՅուրա Մովսիսյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 2-ին՝ Հայաստանում Սերգեյ Մովսիսյանի և Աիդա Սահակյան ընտանիքում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Լոս Անջելեսի տարածքում, որտեղ կա մեծ հայկական համայնք։ Մովսիսյանը հաճախել է և ֆուտբոլ է խաղացել Փասադենա քաղաքի ավագ դպրոցում։ Այնտեղ խաղացել է մեկ տարի, որից հետո ՄԼՍ֊ում «հայտնաբերել են» նրան և 2006 թվականին Յուրան տեղափոխվել է ՄԼՍ Սուպերդռավթ։
Նրա կուռքն էր Թիերի Անրին։
Ակումբային կարիերա
խմբագրելԿանզաս Սիթի Վիզարդս
խմբագրելՄովսիսյանը պայմանագիր է կնքել Ադիդաս Ջեներեյշնի հետ և դարձել է նախապատրաստական օրվա հերոս Կանզաս Սիթի Վիզարդսի (անգլ.՝ Kansas City Wizards, այժմ հայտնի է Սպորտիինգ Սիթի Կանզաս անունով) կազմում։ Այդպիսով նա չորրորդն է Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) այն խաղացողներից, ովքեր չեն մասնակցել Division I ծրագրին և չեն եղել Միացյալ Նահանգների երիտասարդական հավաքականի անդամ։ Մեկ խաղի չմասնակցելուց հետո Մովսիսյանը վերջապես կատարեց իր դեբյուտը՝ փոխխարինման դուրս գալով 2006 թվականի մայիսի 13-ի խաղում, որտեղ, սակայն, նրանք 2:1 հաշվով պարտություն կրեցին D.C. United թիմից։ Իր առաջին խաղաշրջանում նա չխփեց որ մի գնդակ, սակայն դարձավ թիմի առաջին կազմի խաղացող։ Մովսիսյանն իր մասնագիտական կարիերայի առաջին գոլը խփեց միայն հաջորդ խաղաշրջանում՝ 2007 թվականի ապրիլի 25-ին, Տորոնտոյի դեմ խաղում, որում նրանք հաղթանակ տարան 3:0 հաշվով։ Հաջորդ ամիս՝ 2007 թվականի մայիսի 16-ին, Մովսիսյանը երկու գոլ խփեց Նյու Յորքի Ռեդ Բուլզ (անգլ.՝ New York Red Bulls) ակումբի դեմ խաղում։ Իր հաջորդ երկու գոլերը Մովսիսյանը խփեց Լոս Անջելես Գալաքսի և Չիվաս Յու-Էս-Էյ ակումբների հետ խաղերում։
Կարիերա
խմբագրել2001-2002 թվանանին սկսել է ֆուտբոլ խաղալ Պասադենա ֆուտբոլային քոլեջում, որտեղ սովորեց 1 տարի։ Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2006 թվականին Կանզաս Սիթի ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 28 խաղ և խփել 5 գնդակ։ 2007 թվականին Յուրան պայմանագիր է կնքում Ռեալ Սոլտ-Լեյկ ակումբի հետ, որի կազմում անցկացնում է 2 սեզոն և 53 խաղում խփում 15 գնդակ։ Այդ ընթացքում Յուրա Մովսիսյանը նաև դառնում է MLS-ի չեմպիոն։ Տաղանդավոր խաղացողի նկատմամբ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Դանիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող Ռանդերս ակումբը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանը[1]։ Մրցաշարային աղյուսակում վտանգավոր գոտում «ամրապնդված» ակումբը 2009 թվականին պայմանագիր է ստորագրում Յուրա Մովսիսյանի հետ, որի խփած 7 գոլերը առաջնության մնացած 13 խաղում օգնեցին Ռանդերսին պահպանել տեղը Դանիայի բարձրագույն առաջնությունում։
2010 թվականի օգոստոսի 11-ին Մովսիսյանը իր առաջին հանդիպումը անցկացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Հրազդանի մարզադաշտում կայացած Հայաստան-Իրան հանդիպումը ավարտվեց Իրանի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 3-1 հաշվով, իսկ Յուրան խազադաշտում անցկացրեց ընդամենը 15 րոպե, ինչը պայմանավորված էր թեթև վնասվածքով[2]։ 2010 թ.-ի սեպտեմբերի 3-ին Յուրա Մովսիսյանը իր առաջին գնդակն է խփում Հայաստանի հավաքականի կազմում՝ բացելով հաշիվը Մակեդոնիայի հետ արտագնա խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։
Մովսիսյանը մեկական գոլի հեղինակ դարձավ նաև Սլովակիաի և Անդորրայի հավաքականների հետ խաղում ՝ օգնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հաղթանակ տոնել այդ խաղերում։
Հայաստանի հավաքականում անցկացրած 4 պաշտոնական խաղերում հեղինակած 3 գնդակներից հետո Յուրա Մովսիսյանով սկսում են հետաքրքրվել մի շարք եվրոպական թիմեր, որոնց շարքում էին իսպանական Էսպանյոլը, Կիևի Դինամոն, մոսկովյան Լոկոմոտիվը և Կազանի Ռուբինը։ Սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի օր առաջ հայտնի է դառնում որ Մովսիսյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ Կրասնոդար ՖԱ թիմի հետ։
Ակումբային վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Մայրցամաքային | Ընկերականներ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Քանզաս Սիթի Ուիզարդս | 2006 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 |
2007 | 18 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 5 | |
Total | 28 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 5 | |
Ռեալ Սոլթ Լեյք | 2007 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
2008 | 22 | 7 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 8 | |
2009 | 26 | 8 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 8 | |
Total | 53 | 15 | 7 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 60 | 16 | |
Ռանդերս | 2009–10 | 13 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 7 |
2010–11 | 17 | 5 | 3 | 4 | 5 | 5 | 1 | 0 | 26 | 14 | |
Total | 30 | 12 | 3 | 4 | 5 | 5 | 1 | 0 | 39 | 21 | |
Կրասնոդար | 2011–12 | 37 | 14 | 1 | 0 | 0 | 0 | 6 | 8 | 44 | 23 |
2012–13 | 13 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 9 | |
Total | 50 | 23 | 1 | 0 | 0 | 0 | 6 | 8 | 57 | 32 | |
Սպարտակ | 2012–13 | 8 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 4 |
2013–14 | 23 | 14 | 1 | 0 | 2 | 2 | 0 | 0 | 26 | 16 | |
Ընդհանուր | 31 | 18 | 1 | 0 | 2 | 2 | 0 | 0 | 34 | 20 | |
Ընդհանուր | 192 | 73 | 12 | 5 | 7 | 7 | 1 | 0 | 212 | 85 |
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Movsisyan signs pre-contract with Randers, will leave RSL after season(չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ U.S. striker joins Armenia’s national soccer team, Արմենիան Ռեպորտեր, 2010 թ․ օգոստոսի 9, Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9–ին-ին
{{citation}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Մովսիսյանի պաշտոնական կայքէջը Արխիվացված 2015-07-31 Wayback Machine
- Յուրա Մովսիսյանի բաժինը ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջում (հայ.), (անգլ.), (ռուս.)
- Յուրա Մովսիսյանի Ֆեյսբուքի պաշտոնական էջը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրա Մովսիսյան» հոդվածին։ |