Սթիվ Ֆրեյն

(Վերահղված է Դինամոից)

Սթիվեն Ֆրեյն (Steven Frayne), առավել հայտնի է որպես Դինամո (Dynamo), բրիտանացի մոգ, իլյուզիոնիստ։

Սթիվ Ֆրեյն (Դինամո)
Dynamo
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 17, 1982 (37 տարեկան)
ԾննդավայրԲրեդֆորդ, Ուեսթ Յորքշիր, Անգլիա
ՔաղաքացիությունԱնգլիա Անգլիա
Մասնագիտությունմոգ, հրաշագործ
Գործունեություն2002–ներկա
Կայքdynamoworld.com
Steven Frayne Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 17-ին[1]։ Մանուկ տարիներն անցկացրել է Բրեդֆորդի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Դպրոցում հաճախ վեճերի է մասնակցել, հատկապես՝ ավագ դասարանցիների հետ։ Որպեսզի ինչ-որ կերպ ավարտի նման վեճերը, տղան սկսել է ֆոկուսներ ցույց տալ՝ սևեռելով այլ տղաների ուշադրությունը իր հնարքների վրա, որոնք նա սովորել էր արդեն 11 տարի և որոնք արդեն անսովոր էին և տարօրինակ։

Իլյուզիոնիզմի առաջին դասերը տղան անցել է պապիկի մոտ, որը թոռնիկին սովորեցրել է հետաքրքիր հնարքներ և մեթոդներ։ Պապը Դինամոյի ներշնչման աղբյուրն էր և իրական կուռքը։

ՇոուԽմբագրել

Սթիվեն Ֆրեյնի մասնակցությամբ հեռարձակվել են մի շարք հեռուստա- և վիդեոնախագծեր։

  1. Համացանցում հրաշագործների մասին տարածված ամենահայտնի հաղորդումը՝ Dynamo։ Magician Impossible / Դինամո. անհավանական իլյուզիոնիստ։ Մեկ սերիայի 44 րոպեները, որտեղ իլյուզիոնիստը ցույց է տալիս ամենաանհավանական ֆոկուսները։ Ցուցադրվում է Discovery Channel հեռուստաալիքով։ Որոշ հայտնի անձինք իրենց մասնակցությունն են ունեցել հեռուստատեսային շոուում։
  2. Dynamo’s Underground Magic, 51 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ, որտեղ մանրամասն կեպով ցուցադրվում են թղթախաղերով ֆոկուսները, դրամների անհետանալը և այլն։ Դիտումից հետո կա հավանականություն, որ շատերը կկարողանան կրկնել այդ հնարքները ինքնուրույն։
  3. Dynamo’s Estate of Mind
  4. Dynamo’s Concrete Playground։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Celebrity answers with Dynamo»։ 6336.com։ Վերցված է հուլիսի 6, 2008 

Արտաքին հղումներԽմբագրել