Ռոբերտ Արզումանյան (ֆուտբոլիստ)

հայ ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Արզումանյան (այլ կիրառումներ)

Ռոբերտ Նորայրի Արզումանյան (հուլիսի 24, 1985(1985-07-24)[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆուտբոլային մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, որը որպես պաշտպան խաղացել է «Նոա» ֆուտբոլային ակումբում։ 2022-2023 թվականներին՝ այդ ակումբի գլխավոր մարզիչը[4]։

Ռոբերտ Արզումանյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 24, 1985(1985-07-24)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան և կենտրոնական պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Փյունիկ» խմբագրել

Արզումանյանը սկսել է խաղալ «Փյունիկ» ակումբի երիտասարդական թիմում։ Ամեն տարի նա կատարելագործվում էր։ Վստահություն ձեռք բերելով իր խաղի նկատմամբ՝ Ռոբերտը դարձել է անփոխարինելի խաղացող։ 2005 թվականին տեղափոխվել է հիմնական թիմ։ Խաղալով ակումբի վետերանների հետ՝ սկսել է խաղալ ավելի մեծ եռանդով։ 2005 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնության արդյունքներով Ռոբերտ Արզումանյանը ճանաչվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը առաջին անգամ մասնակցած լավագույն խաղացող։

«Ռանդերս» խմբագրել

Հետագա մրցաշարներում հաջող ելույթները գրավել են օտարերկրյա գործակալների ուշադրությունը։ 2008 թվականի հունվարի17-ին Ռոբերտը մեկամյա պայմանագիր է կնքել Դանիայի «Ռանդերս» ֆուտբոլային ակումբի հետ։ Դանիայի ֆուտբոլի առաջնության 2008/09 թվականների մրցաշարից հետո դարձել է թիմի հիմնական խաղացողներից մեկը։ 2008 թվականի օգոստոսի 29-ին Ռոբերտը 4 տարով երկարաձգել է «Ռանդերսի» հետ կնքած պայմանագիրը[5]։ Դանիայի ֆուտբոլի առաջնության 2009/10 թվականների մրցաշարի ժամանակ սկսել է ավելի հազվադեպ հայտնվել խաղադաշտում։ Մեկ մրցաշար անց Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ժամանակ ազգային հավաքականի կազմում հաջող խաղացված խաղերից հետո ակումբ ժամանելուց պարզվել է, որ մարզչական շտաբը Արզումանյանին տեղափոխել է երկրորդ կազմ։ Այդ որոշման պատճառը, ամենայն հավանականությամբ, կայանում է նրանում, որ Արզումանյանը և նրա գործակալը խոսել են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ եվրոպական այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին[5]։

«Յագելոնիա» խմբագրել

2011 թվականի հունվարին տեղեկություն է տարածվել, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է Վրոցլավի «Սլյոնսկա» ակումբը։ Իրեն լավ դրսևորելով ուսումնամարզական հավաքի ժամանակ՝ Ռոբերտը, սակայն չի դարձել ակումբի խաղացող։ Պայմանագիր չկնքելու պատճառը Արզումանյանի գործակալի՝ Ռոբերտ Կիլդանովիչի պահանջած միջնորդավճարն էր։ «Սլյոնսկի» ղեկավարությունը ի վերջը որոշել է պայմանագիր չկնքել խաղացողի հետ։ Ի վերջո Արզումանյանը պայմանագիր է կնքել Բելոստոկից «Յագելոննիայի» հետ։ Շուտով գլխավոր մարզչի փոփոխության և վնասվածքների պատճառով Ռոբերտը դադարել է ընդգրկվել հանդիպման հայտացուցակում։ Նաև «Յագելոննիայի» գլխավոր մարզիչը չէր տեսնում նրան թիմում և խորհուրդ է տվել փոխել ակումբը[6]։

«ԲՄԱ-Էներգիա» խմբագրել

Հուլիսի 23-ին տեղափոխվել է Սարանսկ, որպեսզի փորձաշրջան անցնի «Մորդովիա» ֆուտբոլային ակումբում։ Հուլիսի 26-ին թիմի հետ ուղևորվել է Կրասնոդար և Սարանսկ չի վերադարձել։ Օրեր անց «Մորդովիայի» գլխավոր մարզիչը Արզումանյանի ծառայություններից հրաժարվելը բացատրել է նրանով, որ շատ քիչ ժամանակ է եղել նրա ամբողջ պոտենցիալը բացահայտելու համար։ Եվ հաշվի առնելով այն, որ մրցաշարը արդեն սկսված էր և խաղացողները մարզվում էին հատուկ կարգով, որը տարբերվում էր հավաքականի մարզումներից, այնուամենայնիվ Արզումանյանը դրական տպավորություն է թողել։ 2012 թվականի օգոստոսին Արզումանյանը վարձով էր տրվել «ԲՄԱ-Էներգիա»-ին։ Ռուսաստանի գավաթի մեկնարկային խաղի ժամանակ Պերմի «Ամկարի» դեմ Արզումանյանը խփել է գոլ, դրանով իսկ «ԲՄԱ»-ն հաղթել է 2։ 1 հաշվով։

Ակտոբե խմբագրել

2013 թվականի փետրվարին համանուն քաղաքից տեղափոխվել է ղՂազախստանի «Ակտոբե» ակումբ՝ կնքելով երկամյա պայմանագիր։ Մրցաշրջանի հենց առաջին օրը դարձել է Ղազախստանի չեմպիոն և թիմի հետ հասել մինչև ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլ։

«Ամկար» խմբագրել

2014 թվականի հուլիսին քննարկվել են Արզումանյանի՝ Պերմի «Ամկար» տեղափոխվելու պայմանները։ Պաշտոնական համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերին՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Պայմանագիրը նախատեսված էր 2,5 տարով։

Կարիերան հավաքականում խմբագրել

Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Արզումանյանը խաղադաշտ է դուրս եկել Քուվեյթի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ՝ 2005 թվականի մարտի 18-ին։ Իր առաջին միջազգային գոլը խփել է 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի միջազգային առաջնության ժամանակ՝ Ղազախստանի դեմ խաղում[7]։ Դա տեղի է ունեցել 2007 թվականի հունիսի 2-ին՝ խաղի 31-րդ րոպեին։

Գոլեր հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 2 հունիս 2007 Ղազախստան   Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքական 2:1 Հաղթանակ 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն
2 22 օգոստոսի 2007 Հայաստան   Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1:1 Ոչ-ոքի 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն
3 8 սեպտեմբերի 2007 Կիպրոս   Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքական 1:3 Պարտություն Ընկերական Խաղ
4 10 հոկտեմբերի 2009 Իսպանիա   Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1:2 Պարտություն 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
5 11 հոկտեմբերի 2014 Հայաստան   Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1:1 Ոչ-ոքի 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն

Նվաճումներ խմբագրել

  «Փյունիկ»

  • թիմային
    • Հայաստանի չեմպիոն՝ 2003, 2004, 2005, 2006, 2007
    • Հայաստանի գավաթի գավաթակիր՝ 2004
    • Հայաստանի գավաթի եզրափակիչ փուլի մասնակից՝ 2003, 2006
    • Հայաստանի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2004, 2005, 2007
    • Հայաստանի Սուպերգավաթի եզրափակիչ փուլի մասնակից՝ 2003, 2006
  • անձնական
    • Լավագույն նորեկ՝ 2005
    • Լավագույն երիտասարդ պաշտպան՝ 2005
  •   «Ակտոբե»
    • Ղազախստանի չեմպիոն՝ 2013
    • Ղազախստանի Սուպերգավաթի մրցանակակիր՝ 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Պաշտոնական․ Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Նոայից - Armsport.am». armsport.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. 5,0 5,1 Randers FC forlænger med armenier Արխիվացված 2011-08-09 Wayback Machine(դան.)
  6. «Роберт Арзуманян пройдет просмотр в «Мордовии»» (ռուսերեն). Armfootball.com. 21.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 31.07.2012-ին.
  7. «Robert Arzumanyan» (անգլերեն). armfootball.tripod.com. 18.3.2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 4.11.2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել