Օտտո Կուուսինեն
Օտտո Վիլհելմովիչ Կուուսինեն (ռուս.՝ Отто Вильгельмович Куусинен, հոկտեմբերի 4, 1881[1][2], Laukaa, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - մայիսի 17, 1964[3][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), Ֆին կոմունիստ, հետագայում՝ խորհրդային քաղաքական գործիչ, գրական պատմաբան և բանաստեղծ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Կոմունիստական կուսակցության անդամ (1904)։
1904 թվականից ղեկավարել է ֆիննական սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թևը։ 1906-1908 թվականներին եղել է ՖՍԴԿ տեսական օրգան «Սոսիալիստինեն այկակաուսլեհտի», 1907-1916 թվականներին՝ կենտրոնական օրգան «Տյույոմիես»-ի խմբագիր, 1909-1910 թվականներին՝ ՖՍԴԿ ԳԿ անդամ, 1911-1917 թվականներին՝ նախագահ, 1908-1917 թվականներին՝ Ֆինլանդիայի սեյմի դեպուտատ։
1918 թվականի օգոստոսին մասնակցել է Ֆինլանդիայի կոմկուսի ստեղծմանը, եղել է Կոմինտերնի I, III-VII կոնգրեսների պատգամավոր, III կոնգրեսում, 1921 թվականին, ընտրվել է ԿԻԳԿ անդամ, 1921-1939 թվականներին՝ քարտուղար։ 1940-1958 թվականներին՝ Կարելա-Ֆիննական ԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ։ Եղել է կուսակցության XII-XVII, XIX-XXII համագումարների պատգամավոր, 1941 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական ռազմաճակատում («Ձմեռային պատերազմ») կարմիրբանակայինների ջախջախումից հետո փախչել է Խորհրդային Միություն և մինչև կյանքի վերջն ապրել այնտեղ։
1952-1953 թվականներին և 1957 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամ և ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ ԽՍՀՄ I-VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1956-1962 թվականներն՝ ԽՍՀՄ պառլամենտական խմբի, ԽՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Куусинен Отто Вильгельмович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Työväentutkimus (фин.) — 2010. — P. 120. — ISSN 0784-1272; 1459-7780
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Կուուսինեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 37)։ |