Սոֆի Օկսանեն (ֆիններեն՝ Sofi-Elina Oksanen, հունվարի 7, 1977(1977-01-07)[1][2][3][…], Յուվյասկյուլյա, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա), ֆինն գրող, ակտիվ հրապարակախոս, ֆեմինիստ, ԼԳԲՏ-շարժումների մասնակից։

Սոֆի Օկսանեն
Ծննդյան անունֆիններեն՝ Sofi-Elina Oksanen
Ծնվել էհունվարի 7, 1977(1977-01-07)[1][2][3][…] (47 տարեկան)
ԾննդավայրՅուվյասկյուլյա, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան, դրամատուրգ և հրատարակիչ
Լեզուֆիններեն
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունՀելսինկիի համալսարան, Յուվյասկյուլյայի համալսարան և Theatre Academy Helsinki?
Ուշագրավ աշխատանքներPurge?
Պարգևներ
Կայքsofioksanen.com
sofioksanen.fi
 Sofi Oksanen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1977 թվականի հունվարի 7-ին Յուվյասկյուլյայում։ Հայրը ֆինն է (մասնագիտությամբ` էլեկտրիկ), մայրը էստոնացի ինժեներ է, ով 1970-ական թվականներին գաղթել է Ֆինլանդիա։

Սովորել է Յուվյասկյուլյայի և Հելսինկիի համալսարաններում, ուսումնասիրել դրամա Ֆինլանդիայի թատրոնի ակադեմիայում։

Հրապարակայնորեն հայտնում է իր բիսեքսուալության մասին[12], տառապում փսիխոգենիկ սննդային խանգարումից[13]։

2009 թվականին էստոնացի գրող Իմբի Պայուի հետ Սոֆի Օկսանենը Ֆինլադիայում հանդես է եկել «Ամեն ինչի հետևում կանգնած էր վախը» դոկումենտալ հավաքածուի մեջ, որը բաղկացած էր Էստոնիայի պատմության խորհրդային ժամանակաշրջանի մասին տարբեր հեղինակների հոդվածներից[14]։ 2010 թվականին հավաքածուն թարգմանվել է էստոներեն։

2012 թվականի դեկտեմբերի 3-ին պարգևատրվել է «Pro Finlandia» (Ֆինլանդիայի համար) մեդալով, Ֆինլանդիայի արծիվ շքանշանով։

2013 թվականին Bazar հրատարակչությունը դատական կարգով պահանջեց գրողից մոտ 1 միլիոն եվրո 2005 թվականին կնքված համաձայնության հիման վրա «Ֆրանսիական տանձը» անունով գրքի վերաբերյալ, որն այդպես էլ չգրվեց։ 2015 թվականի հուլիսի 17-ին Հելսինկիի գավառական դատարանը դատապարտեց գրողին 35 հազար եվրոյի չափով կոմպենսացիայի վճարմամբ։

Վեպեր խմբագրել

  • «Ստալինյան կովեր» (Stalinin lehmät) (2003), Ռունեբերգի մրցանակի թեկնածու
  • Baby Jane (2005).
  • Մաքրում (Puhdistus) (2008), Ֆինլանդիա մրցանակ 2008[15], Ռունեմերգիի մրցանակ 2009[16], Ֆեմինա մրցանակ 2010, Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ։ 2012 թվականին վեպը էկրանավորվել է (համանուն ֆիլմի ռեժիսոր` Անտի Յոկինեն)։ Ֆիլմն առաջադրվել է Օսկարի Ֆինլանդիայից։

Պիեսներ խմբագրել

  • Puhdistus (2007, նույն տարում բեմադրվել է Ֆինլանդիայի ազգային թատրոնում, ցուցադրվել Էստոնիայում և Շվեդիայում, 2011 թվականի փետրվարին բեմադրվել է ԷԼեն Ստյուարտի թատրոնում)
  • High Heels Society (2008)

Ճանաչում խմբագրել

Ֆրանսիական Fnac մրցանակ, Ֆեմինա մրցանակ հայտնի հեղինակի համար (2010), եվրոպական գրական մրցանակ (Բրյուսել) «Մաքրում» վեպի համար

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել