Յոհան Հերբեգ (գերմ.՝ Johann Ritter von Herbeck, դեկտեմբերի 25, 1831(1831-12-25)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] - հոկտեմբերի 28, 1877(1877-10-28)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր։

Յոհան Հերբեգ
Ծնվել էդեկտեմբերի 25, 1831(1831-12-25)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5]
Երկիր Ավստրիա
Մահացել էհոկտեմբերի 28, 1877(1877-10-28)[1][2][3][…] (45 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և երաժիշտ
Պարգևներ
Ֆրանց Յոզեֆի շքանշան Երկաթե թագի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան
 Johann von Herbeck Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Յոհան Հերբեգը ծնվել է բուրժուական ընտանիքում։ Մանկության տարիներին եղել է Ստորին Ավստրիայի Սուրբ Խաչ վանքի երգչախմբի մենակատար։ Վիեննայում Լյուդվիգ Ռոթթերի մոտ երկու տարի ուսումնասիրել է կոմպոզիցիա։ Սակայն համակարգված երաժշտական կրթություն չի ստացել։ Վիեննայի համալսարանում ուսումնասիրել է իրավունք։

1852-1854 թվականներին Հերբերգը եկեղեցում ծառայել է որպես երգչախմբավար։ 1852 թվականից եղել է Վիեննայի արական երգչախմբի անդամ, իսկ 1856 թվականից՝ խմբավար, որի հետ կատարել է Ֆրանց Շուբերտի մի շարք ստեղծագործություններ արական երգչամբի համար։

1859-1870 և 1875-1877 թվականներին համագործակցել է Վիեննայի Երաժշտության սիրահարների ընկերության հետ՝ որպես դիրիժոր։ 1855 թվականին Անսելմ Հյութենբրեները Հերբերգին հանձնեց Ֆ․ Շուբերտի երբևէ չկատարված անավարտ սիմֆոնիայի ինքնագիրը, որն այդ նույն տարում Հերբերգը կատարեց Միության համերգին։

1866 թվականից Հերբերգը եղել է պալատական կապելլայի ղեկավարը, իսկ 1869 թվականից՝ Վիեննայի պալատական օպերայի կապելմեյստեր։ 1870 թվականից տնօրինել է պալատական օպերայի ղեկավարությունը, բայց 1875 թվականին լքեց այդ պաշտոնը։

1874 թվականին Հերբերգը ստացավ ազնվականի կոչում և դարձավ ֆոն Հերբերգ[6]։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Հերբերտին են պատկանում եկեղեցու համար գրված մի շարք ստեղծագործություններ, այդ թվում «E-dur» մեծ պատարագը և արական երգչախմբի համար պատարագ։ Նրա երգչախմբային ստեղծագործությունները մեծ հռչակ էին վայելում դեռևս նրա կենդանության օրոք։ Նրա ստեղծագործությունների մեջ կան նաև սիմֆոնիկ ստեղծագործություններ և լարային քառյակներ։ Հերբերգը այդքան էլ հայտնի կոմպոզիտոր չէ, այդուհանդերձ նրա «Երգեհոնային սիմֆոնիա»-ն և «Սիմֆոնիկ վարիացիաներ»-ը ձայնագրված են Համբուրգի սիմֆոնիկ նվագախմբի կողմից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Herbeck, Johann Franz (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 8. — S. 323.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. Imogen Fellinger Herbeck, Johann Ritter von // Neue Deutsche Biographie. — Berlin: Duncker & Humblot, 1969. — Т. 8. — С. 575.

Գրականություն

խմբագրել
  • Павлов Г. Н. Хербек И. Ф. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1982. — Т. 6.
  • Adalbert Horawitz Herbeck, Johann Ritter von // Allgemeine Deutsche Biographie. — Leipzig: Duncker & Humblot, 1880. — Т. 12. — С. 23–27. (գերմ.)
  • Imogen Fellinger Herbeck, Johann Ritter von // Neue Deutsche Biographie. — Berlin: Duncker & Humblot, 1969. — Т. 8. — С. 575. (գերմ.)
  • Herbeck Johann von // Österreichisches Biographisches Lexikon 1815–1950. — Wien: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1959. — Т. 2. — С. 277. (գերմ.).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Հերբեգ» հոդվածին։