Յոհաննես Շմիդտ (գերմ.՝ Johannes Schmidt, հուլիսի 29, 1843(1843-07-29)[1][2][3], Պրենցլաու, Բրանդենբուրգ, Գերմանիա[4] - հուլիսի 4, 1901(1901-07-04)[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1865)։ Գրացի (1873 թվականից) և Բեռլինի (1876 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1892 թվականից)։ Աշակերտել է Ա․ Շչայխերին։ Հայտնի է հնդեվրոպական լեզուների տարածման իր ալիքների տեսությամբ, որ առաջադրել է Ա․ Շլայխերի -«տոհմածառի» սխեմայի փոխարեն։ Շմիդտը գտնում էր, որ հնդեվրոպական լեզուները փոխկապակցված են մեկից մյուսն անցնող լեզվական երևույթների ցանցով, և յուրաքանչյուր լեզու կապող օղակ է աշխարհագրականորեն հարևան լեզուների միջև։ Հնդեվրոպական հիմք լեզուն նույնպես եղել է բարբառային երևույթների մի ցանց, որի աստիճանական ծավալումով առաջացել են պատմականորեն հայտնի հնդեվրոպական լեզուները։ Այդ զարգացումը կարելի է պատկերացնել ջրի ալիքների կենտրոնից գնալով թուլացող համակենտրոն օղակների ձևով։ Շմիդտը հայերենը տեղադրել է թրակա-փռյուգական և հնդիրանական լեզուների միջև։ Նրա տեսության կարևոր սկզբունքներն ընկած են հնդեվրոպական տարածքային լեզվաբանության հիմքում։ Շմիդտը հնդեվրոպական հաշվման համակարգի ուսումնասիրությամբ գալիս է այն եզրակացության, որ հնդեվրոպացիները հարևան են եղել սեմիտներին, հետևաբար՝ նրանց նախահայրենիքը պետք է գտնված լինի Փոքր Ասիայում։ 80-ական թվականներից հարել է երիտերականների դպրոցին։

Յոհաննես Շմիդտ
Johannes Schmidt
Johannes Schmidt by Emil Teschendorff.jpg
Ծնվել էհուլիսի 29, 1843(1843-07-29)[1][2][3]
Պրենցլաու, Բրանդենբուրգ, Գերմանիա[4]
Մահացել էհուլիսի 4, 1901(1901-07-04)[1][2] (57 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
ԳերեզմանԿայսեր Վիլհելմի հուշատակ գերեզման
ՔաղաքացիությունFlag of Prussia (1892-1918).svg Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բոննի համալսարան, Գրացի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
Ալմա մատերԲոննի համալսարան և Ենայի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Եղել է գիտական ղեկավարErnst Fraenkel?
Johannes Schmidt (linguist) Վիքիպահեստում

ԵրկերԽմբագրել

  • Zur Geschichte des indogermanischea Vokalismus, Bd 1—2, Weimar, 1871—75;
  • Die Verwandtschaftsverhaltnisse der indoger- manischen Sprachen, Weimar, 1872․

ԳրականությունԽմբագրել

  • Գ․ Բ․ Ջահուկյան, Լեզվաբանության պատմություն, հատոր 1, Երևան, 1960։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)Leksikografski zavod Miroslav Krleža, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шмидт Иоганнес // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։