Յոժե Մենսինգեր (սլովեներեն՝ Jože Mencinger, մարտի 5, 1941(1941-03-05), Եսենիցե, Սլովենիա), սլովենացի օրենսգետ, տնտեսագետ, քաղաքական գործիչ

Յոժե Մենսինգեր
MencingerJoze.JPG
Ծնվել էմարտի 5, 1941(1941-03-05) (80 տարեկան)
Եսենիցե, Սլովենիա
ՔաղաքացիությունFlag of Yugoslavia (1946-1992).svg ՀՍՖՀ և Flag of Slovenia.svg Սլովենիա
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, փաստաբան, քաղաքական գործիչ և իրավաբան
Պաշտոն(ներ)economy minister?
ԱնդամակցությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերUniversity of Pennsylvania Law School?, Լյուբլյանայի համալսարան և Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինսլովեներեն[1] և անգլերեն[1]
ՊարգևներԱզատության շքանղան
ԿուսակցությունSlovenian Democratic Party?
Jože Mencinger Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է սլովենական Եսենիցե քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Լյուբլյանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ուսումը շարունակել Բելգրադի համալսարանի իրավաբանական դպրոցում, որն ավարտել է 1966 թվականին՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 1975 թվականին էլ ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիայի համալսարանում պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։

Մենսինգերը ընդգրկվել է անկախություն ձեռք բերած Սլովենիայի առաջին կառավարության կազմում, 1990 թվականի մայիս ամսից մինչև 1991 թվականի մայիսը ղեկավարել է այդ երկրի էկոնոմիկայի նախարարությունը։ 1992 թվականին անդամագրվել է Սլովենիայի ժողովրդավարական (դեմոկրատական) կուսակցությանը։ 2001 - 2004 թթ. եղել է Լյուբլյանայի համալսարանի ռեկտորը։ Հինգ տարի ընդգրկված է եղել Սլովենիայի Ազգային խորհրդի կազմում։ 2014 թվականի եվրոպական խորհրդարանական ընտրություններում գլխավորել է Pozitivna Slovenija կուսակցության առաջադրած թեկնածուների ցուցակը[2][3]։

Յոժե Մենսինգերը Լյուբլյանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավունքի և տնտեսության ամբիոնի պրոֆեսոր է, գիտությունների ու արվեստների եվրոպական ակադեմիայի անդամ։ Ուսումնասիրել և իր աշխատություններում մեկնաբանել է հետկոմունիստական շրջանում Սլովենիայում իրականացված սեփականաշնորհման գործընթացի փորձը[4]։

Գիտական վաստակի համար Յոժե Մենսինգերը պարգևատրվել է Սլովենիայի Հանրապետության Ազատության ոսկե շքանշանով։ Նա հանդես է գալիս Բորիս Մալագարսկու «Շղթաների ծանրությունը» (The Weight of Chains]) փաստավավերագրական կինոնկարում, որտեղ խոսում է Եվրոպական Միությանը Սլովենիայի անդամակցության արդյունքների մասին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://plus.si.cobiss.net/opac7/conor/1730659
  2. RTVSLO.si - Pozitivna Slovenija 25. aprila na kongres. Jože Mencinger nosilec liste.
  3. Pozitivna Slovenija 25. aprila na kongres. Jože Mencinger nosilec liste (rtvslo.si, 10. April 2014, slowenisch); http://www.siol.net/novice/eu_volitve_2014/2014/05/soocenje_ptv.aspx?hide_hf=1&mob=1 |wayback=20141113190416 |text=Kandidati za evroposlance: Za krizo smo krivi predvsem sami |archiv-bot=2019-04-21 05:28:04 InternetArchiveBot }} (siol.net, 20. Mai 2014, slowenisch)
  4. Mencinger Joze (1996)։ «Privatization Experiences in Slovenia»։ Annals of Public and Cooperative Economics 67 (3): 415–428։ doi:10.1111/j.1467-8292.1996.tb01913.x 

Արտաքին հղումներԽմբագրել