Դուբրովնիկ Ներետվա
Դուբրովնիկ Ներետվա (խորվ.՝ Dubrovačko-neretvanska županija), ժուպանություն, որը գտնվում է Խորվաթիայի հարավում՝ Բալկանյան թերակղզու վրա:
| |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Ժուպանություն | ||||
Մտնում է | Ադրիատիկ Խորվաթիա | ||||
Ներառում է | 5 քաղաք 17 գյուղ | ||||
Վարչկենտրոն | Դուբրովնիկ | ||||
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||||
Հիմնական լեզու | Խորվաթերեն | ||||
Բնակչություն (2011) | 122 568 (14-րդ տեղ) | ||||
Տարածք | 1781 (16-րդ տեղ) | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Սպլիտսկո Դալմատինսկա | ||||
Ժամային գոտի | +1 | ||||
Հապավում | Дубровачко-Неретванска | ||||
ISO 3166-2 կոդ | HR-15 | ||||
Հեռախոսային կոդ | 20 | ||||
dubrovnik-neretva.hr |
Վարչական կենտրոնը Դուբրովնիկն է, որը նաև երկրամասի խոշրագույն քաղաքն է՝ ավելի քան 43 770 մարդ բնակչությամբ[1]:
Դուբրովնիկ Ներետվայի ժուպանությունը գտնվում է Ադրիատիկ ծովի ափին՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ ցամաքային սահմանի մոտ: Հարավում ժուպանությունը սահման ունի նաև Սերբիայի հետ:
ԱշխարհագրությունԽմբագրել
Դուբրովնիկ Ներետվան տարածքով տասնվեցերորդ ամենախոշոր վարչատարածքային միավորն է Խորվաթիայում (զբաղեցնում է 1781 կմ² տարածք):
Ափամերձ գոտիներում կլիման միջերկրածովային է և ամբողջ տարին տաք է: Ցամաքային տարածքներում, մասնավորապես՝ Բոսնիա և Հերցեգովինայի սահմանամեձ գոտում կլիման ցածրալեռնային է:
Այն բնութագրվում է չոր և տաք ամառներով: Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը: Բնութագրական են մեղմ ձմեռները՝ առատ տեղումներով:
ԲնակչությունԽմբագրել
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Դուբրովնիկ Ներետվայի բնակչությունը կազմում է 122 568 մարդ:
Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք կազմում են ամբողջ ժուպանիայի բնակչության 94,4 %-ը:
Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են սերբերը (1,7 %):
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Խորվաթիայի Հանրապետության վարչա-տարածքային բաժանում, Դուբրովնիկ-Ներետվա երկրամաս, Խորվաթիա